Գրողի Անկիւն
ՍՐԲԱԶԱՆ ԵՐԱԶ
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Խաւար էր իջել աշխարհի վրայ,
Խաւար էր իջել եւ հոգիներին.
Լոյս չկար, անգամ գունատ, հեռակայ.
Հսկայ անդունդ էր բացւում ահագին։
Անդունդի եզրին կանգնել էր դողդոջ
Մի ողջ ազգ, երկրով բաժան ու տկար.
Եւ չկար յոյսի ոչ մի քար, թէ խոչ,
Որին յենուելով չընկնէր փոս ու դար։
Ա

