Կազայի Ցեղասպանութիւնը փաստարկուած է, Ինչպէս Եւ Արցախի Էթնիկ Զտումն Ու Հայաթափումը

0 0
Read Time:1 Minute, 29 Second

 

Լիլիթ Գալստեան (յապաւումով)

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ, Հ․Հ․ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

ՄԱԿ-ի որոշմանը միանալու եւ Պաղեստինի պետութիւնը ճանաչելու Հայաստանի քայլը աշխարհաքաղաքական մեծ ներուժ ունի:

Իհարկէ, ցանկալի կը լինէր, եթէ Հ․Հ․ արտաքին գործոց յայտարարութեան մէջ «միջազգային իրաւունքի, ժողովուրդների հաւասարութեան, ինքնիշխանութեան ու խաղաղ համակեցութեան սկզբունքների» շարքում նշուէր նաեւ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրաւունքը:

Բայց Հ․Հ․ իշխանութիւններին թոյլ տրուող «քաջութեան սահմանն» այսքանն է:

Ինչեւէ, ՄԱԿ-ի օրակարգում այս խնդրի ներառումն ու նման լուրջ բանաձեւի ընդունումը խօսում է միջազգային քաղաքական օրակարգում տեղաշարժերի, բարոյական քաղաքականութեան սկզբուննքերի արթնացման, նաեւ միջազգային կառոյցների առաքելութիւնների, միջազգային իրաւունքի ու սկզբունքների հնարաւոր վերադարձի մասին: Պարզօրէն` սա նաեւ դէմք փրկելու գործողութիւն է․․․, որը լրջագոյն աշխարհաքաղաքական պոտենցիալ (կարողականութիւն, խմբ․) ունի:

Կազայի Ցեղասպանութիւնը փաստարկուած է եւ անշրջելի, ինչպէս եւ Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը: Բայց սա չի նշանակում, թէ Արցախի կոնֆլիկտը (հարցը, խմբ․)  լուծուել է, կամ այսպէս կոչուած «խաղաղութեան» համաձայնագիրը համադարման է:

Բոլորովին հակառակը` Պաղեստինի նախադէպը` երկու պետութիւնների խաղաղ համակեցութկան մոտելը (նախատիպը, խմբ․), նաեւ միջազգային գետնի վրայ բացառիկ հնարաւորութիւն է Հայաստանի համար` խօսելու ագրեսիայի (նախայարձակման, խմբ․), պատերազմի ճանապարհով խնդիրի լուծման անընդունելիութիւնը, միջազգային իրաւունքի եւ սկզբունքների ոտնահարման մասին, ինչպէս նաեւ առաջ տանելու միջազգային իրաւունքով, մի շարք միջազգային համագումարներով/ Մարդու իրաւունքների հռչակագիր եւ այլն/ ամրագրուած ՎԵՐԱԴԱՐՁԻ իրաւունքը:

Պաղեստինը երկար է սպասել այս օրուան, շատ ծանր հատուցելով, բայց չի հրաժարուել պետութիւն եւ արժանապատիւ խաղաղութիւն ունենալու կամքից:

Հ․Հ իշխանութիւնները մեզ ամենօրեայ ռեժիմով նուաստացնում են, պարտութիւնն իբր անխուսափելի իրողութիւն փաթաթում մեր վզին, մեր նուաստացումը դարձնելով անշրջելի, պետութեան ապագան` հարցականի տակ:

Սա իշխանութիւնը սեփական ձեռքում կենտրոնացած մէկ` մարդու արժեհամակարգ է եւ յանձնառութիւն` մեզ պարտադրուող դաւադիր ծրագիր:

Արցախեան խնդիրը փակուած չէ․․․ որեւէ մէկն այն փակելու, մեզ հայրենազրկելու իրաւունք չունի: Պաղեստինցին հազար տարի է սպասել, չի յանձնուել․․․

Արտաքին քաղաքական նոր պայմաններում ՀՆԱՐԱՒՈՐ է, բայց ՈՉ ԱՅՍ Իշխանութեան ԴԷՄՔՈՎ ԵՒ Համոզումներով:

Խնդիրը մեր մէջ է` չյանձնուել, Յանուն Հայաստանի բեկել այս իրականութիւնը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles