ԳլխաւորԳրական

ՀԱՅԱՍՏԱՆՆ  ԱՅՍՕՐ

Վեհանոյշ  Թեքեան

Մայիս 26,  2024

 

Մութը ինկաւ

Թուրը ինկաւ

Դուռը ինկաւ

Մտաւ Վախը

Փախաւ Յոյսը

 

Երկու եղբայր

Մէկը ինկաւ արիւնլուայ

Միւսը շատոնց վիրաւոր էր

 

Ինկողը Կայէնն էր

Աբէլ ոտքի ելած էր

 

Կայէնը սուր ունէր

Աբէլ ծրագրած էր

Դուռն իսկ բաց պահած էր

 

Երբ դերը ստանձնեց

Երկինք ու  երկիր խաւարումէ փրկեց

 

Մահաքունը նահանջեց

 

ժպտեցաւ Լոյսը

Թուրը անշարժացաւ

Շքամուտք դարձաւ դուռը

 

Յայտնուեցան շքամուտքին

Հրաշագործ

Կոմիտասն ու Նարեկացին

Նժդեհն ու նահատակները

 

Ետեւներէն առջեւ եկաւ

Կազմ ու պատրաստ կանգնեցաւ

Նորահրաշ սերունդը

 

 

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button