Հ.Յ.Դ. Բիւրոյի Յայտարարութիւնը

0 0
Read Time:1 Minute, 34 Second

 

Այսօր եւս մէկ անգամ Հայաստանն ու հայութիւնը ականատես եղան Ատրպէյճանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների ու ուժերի անմնացորդ հովանաւորութիւնը՝ ինքը ոչինչ է հայ զինուորի բազկի առջեւ։

Հայութիւնը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, պարտաւոր է ազգային բարձր գիտակցութեամբ համախմբուել, բռունցք դառնալ, բոլորանուէր աջակցել հայոց բանակին եւ ամէնուրէք պաշտպանել Հայաստանի եւ հայութեան շահերը՝ ընդդէմ Ատրպէյճանի, Հայոց ցեղասպանութիւնն իրականացրած եւ մեր հայրենիքի մեծ մասը զաւթած Թուրքիոյ եւ նրանց տարատեսակ հովանաւորների։ Ազգային միասնականութեամբ պէտք է մերժել Հ.Հ. իշխանաւորների կողմից Հայաստանի պետութեան ազգային եւ հայութեան շահերի դէմ՝ թշնամիների հետ ստորագրուած ցանկացած նոր փաստաթուղթ։

Խոր ցաւով ենք արձանագրում կրկին, որ Հայաստանի եւ հայութեան գլխին եկած վերջին պատուհասը՝ արդիւնքն է ՀՀ իշխանութեան տհաս, անհեռատես, պարտուողական եւ մեծամիտ մտայնութեան եւ քաղաքականութեան, որը ոչ միայն անընդունելի, այլ դատապարտելի է։ Պէտք է վերջ տալ ազգը պառակտելու քաղաքականութեանը, ինչպէս նաեւ՝ արտաքին դաշնակիցների ու գործընկերների հետ երկիմաստ եւ ոչ-պատշաճ ընթացակարգերով յարաբերուելու վարքագծին։ Պէտք է մանաւանդ յետ կանգնել թշնամիների հետ զիջողական, հայրենավնաս քայլերից։

Կոչ ենք ուղղում բոլոր արդարամիտ ու տարածաշրջանի իսկական խաղաղութեամբ նախանձախնդիր պետութիւններին դատապարտել Ատրպէյճանի յարձակումները Հայաստանի վրայ եւ քայլեր ձեռնարկել դրանց առաջն առնելու համար։

Կոչ ենք ուղղում Մ.Ա.Կ.-ին, Ընկերվար միջազգայնականին եւ միջազգային Մարդկային իրաւանց բոլոր կազմակերպութիւններին, եթէ տակաւին հաւատարիմ են իրենց արժէքներին եւ յայտարարած համոզումներին, բողոքի ձայն բարձրացնել հայութեան դէմ կատարուող անարդարութիւնների նկատմամբ։

Յանձնարարում ենք մեր Հայ Դատի բոլոր գրասենեակներին եւ յանձնախմբերին՝ պատկան երկրների ներկայացուցիչներին բացատրել իրականութիւնը, պահանջել աներկբայ դատապարտում, եւ նոր թափ հաղորդել Հայ Դատի պայքարին։

Եւ ի վերջոյ, կոչ ենք ուղղում վերջին ամսուան ընթացքին աշխարհով մէկ բողոքի ցոյցեր եւ հաւաքներ իրականացնող հայ երիտասարդութեանը՝ չհիասթափուել, զինուել յարատեւ պայքարի ոգով եւ վճռակամ ու միասնական ճիգերով պաշտպանել հայրենիքը եւ աներեր հետապնդել Հայ ազգի անժամանցելի եւ արդար իրաւունքների պաշտպանութիւնն ու ձեռքբերումը։

Հ՚Յ՚Դ՚ ԲԻՒՐՕ
16 Նոյեմբեր, 2021  

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Լայնածաւալ Յարձակում Հայաստանի Վրայ
Next post ԱՔՑԱՆԻ ՄԷՋ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles