ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:1 Minute, 29 Second

Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրօն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղութեամբ չափազանց ուշագրաւ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետութեան հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը՝ տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ՝ երկրի հիւսիսարևմտեան հատուածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետութեանը, Արցախի բռնազաւթուած տարածքներին ու Ատրպէյճանին։

Իրեն հարևան գրեթէ բոլոր տարածաշրջանները՝ Արևելեան Միջերկրածովքից մինչև Հարաւային Կովկաս և Մերձաւոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիոյ Հանրապետութիւնը, այժմ էլ Ատրպէյճանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելաւել Կասպից ծովի աւազանում և Իրանի հիւսիսային հատուածում։ Թշնամական որոշ շրջանակներ նոյնիսկ բացայայտ ակնարկում են Իրանում միջ-էթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։

Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծուած և պատերազմական յանցագործութիւններով ուղեկցող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ատրպէյճանաթրքական տանդեմին յաջողուել  է Հարաւային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկութիւնների նոր յորձանուտի մէջ և էապէս վտանգել տարածաշրջանային անվտանգութիւնը։ Ատրպէյճանաթրքական այս արկածախնդրութիւնը նախ և առաջ ուղղուած է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և աւանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցութիւն ունեցող պետութիւնների դէմ։ Ըստ հաւաստի տարբեր հրապարակումների՝ Ատրպէյճանը շարունակում է Արցախի գրաւեալ տարածքներում պահել «ծայրայեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպէս և ռազմական հնարաւորութիւններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգութեան հերթական խաթարումը  չի՛ կարող վերաբերուել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգաւոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարութեան ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանութեանը խստօրէն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ յարաբերութիւններ հաստատել «առևտրի» տրամաբանութեամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու՝ Հ.Հ. կառավարութեան ղեկավարի նորագոյն փորձը վիրաւորանք է ոչ միայն Հ.Յ.Դ.-ի հասցէին, որ միշտ գործել է հայ-իրանական յարաբերութիւնների սերտացման ուղղութեամբ, այլ նաեւ  Իրանին, որին մէկ յօդուածի հիման վրայ դիրքորոշում ճշտելու վերագրում է արւում։

Հ.Յ. Դաշնակցութիւնն իր ամբողջ կարողականութեամբ՝ Հայրենիքում և Սփիւռքում, այդ թւում Հ.Յ.Դ. Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական յարաբերութիւնների  ճանապարհով շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան և ադրբեջանաթուրքական տանդեմի յանցագործ մտադրութիւնների իրականացումը կանխելու ուղղութեամբ։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

5 Հոկտեմբեր 2021

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Արտեմ Փաթափութեան՝ Նոպէլեան Մրցանակակիր
Next post Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն.- «ԵՐԴԻՔ»՝ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ ՆՈՐ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՅԱՅՏԱԳԻՐ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles