Վրաստանը եւ Հայ-Ատրպէյճանական-Թրքական Պատերազմը

«Ջաւախք Մետիա»
Հոկտեմբեր 27, 2020

Գրեց՝ Եդուարդ Այվազեան
Սամցխէ-Ջաւախքի Մետիա Վերլուծական Կեդրոն

Մեսրոպեան Ուղղագրութեան Վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

Սեպտեմբեր 27-ին մեկնարկած ատրպէյճանական-թրքական լայնածաւալ ագրեսիան (նախայարձակում – Յ.Մ.) ընդդէմ Արցախի 150 000 բնակչութեան նպատակ ունէր հաշուած օրերի ընթացքում գրաւել Արցախը, փախուստի մատնել ու բնաջնջել տեղի հայերին եւ յարձակումը խորացնել Սիւնիքի ուղղութեամբ, որպէսզի Թուրքիան Նախիջեւանի միջոցով կապ հաստատեր Ատրպէյճանի հետ իրականացնելով իր վաղեմի փանթուքիզմի ծրագիրը: Սակայն շնորհիւ հայկական բանակի հմուտ պատրաստուածութեան եւ հզօր մարտական ոգուն, ատրպէյճանական-թրքական բանակը 12 – անգամ հայկականին գերազանցող գերժամանակակից տեխնիկայով (գիտարուեստով – Յ.Մ.) , զինուոր-ահաբեկիչներով եւ մօտ 1000 անօդաչու թռչող սարքերով, չկարողացաւ լուծել իր առջեւ դրուած խնդիրը:
Նրանց առաջխաղացումը Արցախի հարաւում գտնուող հարթավայրային նեղ հատուածում ուղղակիօրէն վկայում է այն մասին, որ Թուրքիայի հրամանատարական կազմը առաջին երկու շաբաթների ընթացքում կրելով լրջագոյն անյաջողութիւններ իր ողջ ռազմական ռեսուրսը (աղբիւրը – Յ.Մ.) կեդրոնացրեց հեշտ անցանելի տարածքներում, ապահովելու համար առաջխաղացումը ու դրանով մօտենալու Հ.Հ. սահմանին: Նպատակը հաւանաբար բացելն էր երկրորդ ճակատ Նախիջեւանից: Սակայն վերջին օրերի մարտական գործողութիւնների տրամաբանութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ այդ ծրագիրը գոնէ այս պարագայում ձախողւել է, քանզի ատրպէյճանական-թրքական բանակը սուրիացի ահաբեկիչների օգնութեամբ վերջին օրերին ոչ միայն չի կարող ապահովտել յաջողութիւն, այլ նաեւ որոշ տեղերում յետ է շպրտուել հայկական զինուած ուժերի մարտական հմուտ գործողութիւնների արդիւնքում:
Այսպիսով, եթէ պատերազմական գործողութիւնների մէկ ամսուան ընթացքը եւ իրավիճակը ինչ-որ չափով պարզ է Արցախեան ճակատում, ապա բոլորովին պարզ չէ դրանց ազդեցութիւնը ամբողջ տարածաշրջանի վրայ, որու մէջ մտնում է նաեւ Վրաստանը: Վրաստանի պաշտօնական դիրքորոշումը յայտնի է պատերազմող բոլոր կողմերի համար, սակայն բոլորն ալ գիտեն, որ պաշտօնական դիրքորոշման ներքոյ կարող են թաքնուած լինել բազմաթիւ նրբութիւններ ու նման իրավիճակում ոչ մի հաեւան երկիր չի կարող չունենալ իր ազգային շահը, կամ գոնէ դրա տեսլականը այս պատերազմից:
Եթէ անկեղծ լինենք, ապա այս պատերազմը ոչ մի պարագայում շահաւէտ չէ Վրաստանի համար: Աւելին՝ այն բազմաթիւ նոր ռիսկեր (վտանգներ – Յ.Մ.) է ստեղծում տարածաշրջանում: Չնայած նրան, որ Վրաստանը ունի տարածքային խնդիրներ ինչպէս ինքն է ասում Ռուսաստանի հետ, սակայն միեւնոյն ժամանակ Վրաստանի իշխանութիւնները հրաշալի գիտակցում են, որ եթէ նոյնիսկ Ատրպէյճանին յաջողուի ինչ-որ չափով խնդիրը լուծել իր օգտին դա չի նշանակում, որ Վրաստանը եւս կարողանալու է նոյն կերպ վարուել: Կարճ ասած դա Վրաստանին ոչինչ չի տալիս: Դրանից բացի Թուրքիայի ներկայութեան ամրացումը Ատրպէյճանում դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում նաեւ Վրաստանի համար:

A light armored vehicle carrying Marines serving with 1st Light Armored Reconnaissance Battalion unloaded out of a C-17 Globemaster cargo plane during a strategic mobility exercise here, April 24, 2013. The C-17’s long-range capability gives 1st LAR the ability to deploy worldwide at a moment’s notice. The Marines learned the basics of loading and unloading from aircraft to prepare for upcoming deployments.

Բոլորովին գաղտնիք չէ, որ Թուրքիան պատմականօրէն իր ազդեցութեան գօտիներ է համարում Աջարեան եւ Սամցխէ-Ջաւախքը, իսկ Քվեմօ-Քարթլին, որը բնակեցուած է Ատրպէյճանցիներով եւ սահմանակցում է Ատրպէյճանի հետ, դա կամուրջի յաջորդ մասն է համարւում: Չմոռնանք, որ Սամցխէ-Ջաւախքով անցնում է Բաքու-Թիֆլիս-Ջէյհան եւ Բաքու- Թիֆլիս- Կարս ծրագիրը, որոնք տարբեր ձեւերով կապում են Ատրպէյճանին եւ Թուրքիային ու արհեստական վտանգ ստեղծելու պարագայում Թուրքիան իրաւունք կը ստանայ ծրագրերի անվտանգութիւնը ապահովելու պատրուակով ֆիզիքական ներկայութիւն ապահովել տարածաշրջանում: Նման սցենարը (յատակագիծը – Յ.Մ.) բացառուած չէ, ինչպէս նաեւ այլ տեսակի սադրանքների սցենարները, որոնցմով Թուրքիան պատրուակ կը ստանայ մուտք գործելու Վրաստան:
Վրաստանը տեսնելով Էրտողանի գործողութիւնները Սուրիայում, Իրաքում, Լիպիայում, Արցախում եւ Հայաստանի շուրջ, կարծես թէ ինչ-որ չափով սկսել է գիտակցել կատարուածը, սակայն նոյն ժամանակ այնքան խորն է նրան տնտեսական կախուածութիւնը Ատրպէյճանից ու Թուրքիայից, որ բացայայտ չի կարող խօսել եւ առաւել եւս յստակ միջոցներ ձեռնարկել տուեալ խնդրի նկատմամբ: Դրանից բացի ծայրաստիճան վատ յարաբերութիւնները Ռուսաստանի Դաշնութեան հետ Վրաստանին ոչ մի այլընտրանք չեն տալիս, քան հլու-հնազանդ ենթարկուել արեւելեան եւ արեւմտեան հաեւանների կամքին: Դրանով է պայմանաւորուած այն փաստը, որ անընդհատ սոցիալական ցանցերում եւ տարբեր լրատուամիջոցներում յայտնւում են փաստեր Վրաստանի օդային տարածքով Թուրքիայից դէպի Ատրպէյճան զէնք եւ զինուորների տեղափոխման մասին: Չնայած Վրաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութեան եւ Արտաքին Գործոց Նախարարութեան յայտարարութիւններին, որ Վրաստանը չի թոյլատրի իր տարածքով զէնք ու զինամթերք տեղափոխել հակամարտութեան գօտի, Հոկտեմբեր 22-ին Թուրքիոյ օդուժին պատկանող TUAF512 (Airbus A400M-180) ռազմական բեռնատար ինքնաթիռն իր օդային տարածքով անցել է Ատրպէյճանից դէպի Թուրքիա:
Ինչո՞ւ հէնց այս թռիչքի վրայ ենք դարձնում յատուկ ուշադրութիւն: Այստեղ պատասխանը շատ պարզ է, որովհետեւ կայ ապացոյց ռազմական ինքնաթիռի օգտագործման: Մինչեւ հիմա բազմաթիւ բեռնատար ինքնաթիռներ են Թուրքիայից Վրաստանի օդային տարածքով անցել Ատրպէյճան, սակայն այս մէկը ինչպէս նշեցինք ռազմական ինքնաթիռ էր, որից անմիջապէս յետոյ յայտնուեց տեղեկութիւն, որ Թուրքիան Ատրպէյճան է ուղարկել 1200 հոգանոց յատուկ նշանակութեան զօրախումբ, որոնք մասնագիտացուած են ռազմական գործողութիւններ վարել լեռնային շրջաններում:
Այսպիսով կարելի է փաստել, որ Վրաստանը չուզենալով ու ամեն ինչ շատ լաւ հասկանալով հանդերձ ստիպուած լռում է Թուրքիայի եւ Ատրպէյճանի գործողութիւնների առջեւ, յոյս ունենալով, որ այս հակամարտութիւնը կ՚անցնի իր կողքով: Սակայն այսքան բան հասկանալով Վրաստանը պարտաւոր է ներքին կարգով թոյլ տալ նաեւ հայկական կողմին իր տարածքով անհրաժեշտ բոլոր տեսակի բեռնափոխադրումներ Ռուսաստանից եւ այլ երկրներից իրականացնելու համար, որպէսզի պատերազմի աւարտին, իսկ այն անկասկած աւարտուելու է հայկական կողմի յաղթանակով, Վրաստանը կարողանայ շարունակել լաւ յարաբերութիւններ պահպանել Հայաստանի Հանրապետութեան հետ:

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*