Յայտարարութիւն

0 0
Read Time:1 Minute, 20 Second

ԵՐԵՒԱՆ․- Ապրիլ 15-ին Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.-

Հայրենակիցնե՛ր,

Երկրում արտակարգ դրութիւն է, որը ենթադրում է համարժէք կեցուածք բոլորի` թէ՛ իշխանութիւնների, թէ՛ քաղաքական դաշտի, թէ՛ հասարակութեան կողմից: Համաճարակի, դրա հետեւանքով առաջացած բազմաթիւ առկայ ու սպասելի առողջապահական, տնտեսական, ընկերային եւ այլ մարտահրաւէրների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիութիւնների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնութեան ճանապարհով մենք` որպէս պետութիւն ու ժողովուրդ, կը կարողանանք յաղթահարել այս տագնապը:

Այս գիտակցութեամբ ու համոզմունքով է Հայ յեղափոխական դաշնակցութիւնը արտակարգ պայմաններում գործում արտակարգ դրութեամբ` հնարաւորին օգնութիւնը ցուցաբերելով մեր հայրենակիցներին եւ իրավիճակի յաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարութեանը:

Ցաւօք, համախմբուելու եւ հիմնախնդիրները միասնաբար յաղթահարելու այս գիտակցութիւնն իշխանութեան կողմից առայժմ ո՛չ միայն չի կարեւորւում ու չի կազմակերպւում, այլեւ հակառակը` շարունակւում է հասարակութիւնը պառակտելու հին, արատաւոր ու խիստ վտանգաւոր գործելաոճը: Իշխանութեան քաղաքական շահախնդրութիւններն արդէն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները:

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդէս եկաւ Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացուած յորդորով: Ցաւօք, այդ մարդասիրական յորդորը տակաւին ո՛չ միայն պաշտօնական պատասխանի չի արժանացել, այլեւ կազմակերպուած կերպով սանձազերծուել է տգեղ ու անբարոյական քարոզարշաւ հայոց հայրապետի ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու դէմ:

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարում է.

Հայ առաքելական սուրբ եկեղեցու դէմ հերթական այս արշաւը անթոյլատրելի է ու խիստ վտանգաւոր` դա նենգ ու թշնամական հարուած է պետութեանն ու ժողովրդին:

Իշխանութիւններից պահանջում ենք յստակ դիրքորոշում յայտնել այս կապակցութեամբ եւ համապատասխան վերաբերմունք դրսեւորել նմանօրինակ կեցուածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդէպ:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ ազգային արժէքների դէմ ցանկացած ոտնձգութիւն մեր կողմից արժանանալու է համարժէք պատասխանի:

Հ․Յ․Դ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

15 ապրիլ 2020

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԻՆՉՊԷ՞Ս ԲԱՑԱՏՐԵԼ ԵՐԿՈՒՈՒԹԵԱՆ ԱԽՏԱՆՇԱՆԸ…
Next post Հ․Յ․Դ․ Երիտասարդականի Եւ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան Կոչը՝ Ապրիլ 23-24-ին Մոմեր Վառելու

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles