Արթուր Մկրտչեանի Յիշատակին

0 0
Read Time:1 Minute, 21 Second

Ս.Յ.

Ուղիղ 28 տարի առաջ` Ապրիլ 14, 1992-ին, Ստեփանակերտի իր տանը սպանուեց Արցախի առաջին նախագահ, Հ.Յ.Դ. անդամ Արթուր Մկրտչեանը: Նա Արցախը ղեկավարել է ընդամէնը 97 օր, սակայն նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագոյն պատմութեան մէջ: Արթուր Մկրտչեանի մասին շատ է խօսուել , նրա ներդրումն Արցախի որպէս պետութեան կայանալու հարցում անուրանալի է:  Այս անգամ Արթուրն ինքն է խօսելու իր մասին: Ներկայացնում ենք տարբեր առիթներով Արթուրի արտայայտած տեսակէտները Արցախի , անկախութեան մասին , որոնք նրա ամենամեծ բնորոշումներն են:
Հարցնում է լրագրող Էդիկ Բաղդասարեանը: Նա այժմ «Հետք» առցանց պարբերականի գլխաւոր խմբագիրն է․«Եթէ ընտրուէք նախագահ` առաջի՞ն քայլերն այդ ուղղութեամբ․․․․ ինքնապաշտպանական»:
Արթուր Մկրտչեան ․«Առայժմ Ղարաբաղում  մեծ աշխատանքներ են կատարուել, զգալի աշխատանքեր են կատարուել բանակի ստեղծման ուղղութեամբ, աշխարհազօր լինելու ուղղութեամբ: Ուրեմն առաջին հարցը կը լինի կանոնաւոր բանակ ստեղծելը , չնայած դա շատ դժուար կը լինի, որովհետեւ համաապտասխան միջոցները բացակայում են: Ամրացնել  Ղարաբաղի բոլոր սահմաները եւ այնուհետեւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսաապահովման հարցերը լուծելու ուղղութեամբ»:

Արթուր Մկրտչեանն Արցախի մասին․«Արցախը  կոպիտ ասած աղքատ բարեկամ չէ, որին պէտք է օգնել:Արցախը պէտք նուաճել , Արցախը պէտք է գրաւել , Արցախը պէտք է մերը դարձնել»:

Արթուր Մկրտչեանը Ատրպէյճանի հետ յարաբերութիւնների մասին․«Արցախի հանրապետութեան յարաբերութիւնները Ատրպէյճանի հետ պէտք է պայմանաւորուած լինեն նրանով , թէ Ատրպէյճանի հանրապետութիւնը ինչքանով  կճանաչի հայ ժողովրդի իրաւունքն ` Արցախում ապրելու եւ յարաբերութիւնների յետագայ ընթացքը , եթէ ստեղծուի հող այդ յարաբերութիւնները վերսկսելու պէտք է ուրեմն  կատարուի ոչ թէ այն մտայնութեամբ  որ Արցախը կրկին  ինչ-որ միջանկեալ  կարգավիճակով ենթարկուի  Ատրպէյճանին, այլ ինչպէս ասում են` հաւասարը հաւասարի հետ»:

Արթուր Մկրտչեան ․«Թող ոչ մէկի մտքով չանցնի , թէ Ղարաբաղում հայ չապրելով, Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Ընկերներ հողը նրանն է , ով այդ հողի վրայ ապրում է ու պաշտպանում այն»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Արայիկ Յարութիւնեան՝ Արցախի Նախագահ
Next post ՍԼԱՔ.- ԸՆԴԴԷՄ ՆՈՐՕՐԵԱՅ ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐՈՒ…

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles