0 0
Read Time:31 Second


ՍՕՍԻ ՄԻՇՈՅԵԱՆ ՏԱՊՊԱՂԵԱՆ

 

Ես կ՚ուտեմ

Դուն կ՚ուտես

Ան կ՚ուտէ

Եւ անշուշտ՝ կատուս կ՚ուտէ։

կրկնել խոնարհումը

 

*

Խոհանոցէն հիւրանոց ճեմեցի,

Նոր տեսայ որ իրենց միջեւ

Անցք մը կայ…

լուռ։

 

*

Հազար տարուան

Օղիին յարգը

Հիմա գիտցանք

-Կոկորդդ թրջէ՛…

 

*

Դասերը onlineի վերածեցին,

Իշխանութիւնը աշակերտներուն ձեռքը տուին։

 

*

-Դասդ ինչի՞ չես պատրաստած Արթուր։

-Չի լսւում ընկ. Խաչատրեան։

 

*

Օճառ,

Օճառ,

Օճառ,

Օճառ,

եւ՝ մազի ներկ։

 

*

-Հապա եթէ վէյրուսը

Համացանցը խորտակէ,

-Հոգ չէ, Մարաշի գործ կը հիւսենք։

-Նորվեկեանը կը նախընտրէի

-Չէ՜, Այնթէպինը աւելի յարգի է։

 

*

Հաւկիթ խաշեց՝

Ի հեճուկս թագա-ժահրին.

Թագա-թոքէ

Թագա-թոքէ

Այսօր մեզի Զատիկ է։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԼԵԶՈՒ՝ ՑՈՒՆԳՑԱՎԱՆԳԱՅԻՆ ՌԱԿՈՒՐՍՈՎ ՈՒՆԻԿԱԼ ՍԵԿՎԵՆԱՎՈՐ ԳԵՆՈՎ
Next post Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնները Օգնութեան Կը Հասնին Սահմանամերձ Համայնքներուն

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles