ԲԱՒԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԼՈՅՍ

   ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Միակ բանը, որ կփրկի

Ճարտարարուեստականացուած հասարակութիւններին,

Ազգին, իր հայրենիքում,

Չկազմալուծուելու և չվերածուելու

Իրար դէմ կռուող ցեղախմբերի,

Բարձր մշակոյթն է։

Բարձր մշակոյթը համախմբում է հասարակութեանը,

Ժողովրդականացնելով ենթադրուած լավագոյնը,

Որ ճանաչուել է աշխարհում․

Այդպիսով ոգեւորելով իւրաքանչիւրի,

Նկատի չառնելով

Անհատի հասարակական ենթահողը,

Իրար հետ ապրելու

Բաւարարութեան և լոյսի մթնոլորտում։

Մենք հիմա աւելի քան երբեւէ

Կարիք ունենք բաւարարութեան և լոյսի։

Երկրագնդացումը, գլոբլայնացումը

Հասարակութիւններին բաժանել է

Շահողների և վնասւողների,

Երբ հանրային հաղորդակցամիջոցները եւս

Ազգին մասնատել են

Եսապաշտ ցեղախմբերի։

Սանձազերծուել է բուռն զգացումների աւիւն։

Լոկ մի հայեացքով կարելի է լինում նկատել

Որ կարող է աւելի վատթարը լինել։

Տակաւին, բաւարարուածութիւնը և լոյսը

Աւելի պակաս են մատակարարւում։

Հանրութիւնը աւելի արժէք է տալիս փողին,

Քան նրան ինչ փողը կարող է մատակարարել։

Մշակութային կարեւոր հաստատութիւնները

Կորցրել են իրենց վստահութիւնը․

Կորցրել են իրենց կարեւորութիւնը։

Զուր է ինքնախարազանումը։

Թող զբաղւենք բարձր մշակութային նիւթերով,

Անաղարտ դասական բնամիտերով,

Ինչպիսիքն են՝

Մովսես Խորենացին, Եզնիկն ու Նարեկացին,

Բայց նաեւ առատ լաւագոյն բնամիտերով,

Որոնցով զբաղւում են

Ոչ թէ միայն գիտնականներն ու ուսողագէտները,

Այլեւ ստեղծագործող գրողները, բանաստեղծները,

Ինչպէս Ավետիս Ահարոնեանը,

Որ ծնուեց ու հասակ առաւ մի բրուտի ընտանիքում,

Բայց Էջմիածնի ճեմարանը աւարտեց,

Քաղաքական գործիչ եղաւ, ու հասցրեց

Աւելի քան տասը հատորներ հրատարակել,

Ու ստորագրել Սեւրի դաշնագիրը։

Կամ,

Բանաստեղծ Վահան Տերեանը,

Որ պայքարեց թոքախտի դէմ ու պարտուեց,

Բայց կարողացաւ բանաստեղծութեան

Գեղարուեստական նոր լեզւաոճ ստեղծել,

Աւաղ, զոհ գնաց յանուն հայրենիքի,

Լենինի ու Բերիայի ցանկագրած ուղեգրութեամբ։

Փառք կրթութեան զօրութեանը,

Որով նրանք,

Ու շատերը զօրացան,

Բարձրացրին մշակոյթի հորիզոնականը։

Իհարկէ, ունեցել ենք և սայթաքումներ,

Կեանքում փորձառոյթ ձեռք բերելու

Ցաւոտ պահեր։

Պատմական յանձնառութեամբ

Եւ հայրենական գերմարդկային ճիգով,

Վեց դարերի ստրկական ենթակայութեան

Խոր վիրապից ելել,

Անկախութիւն ենք ստեղծագործել,

Ինչքան էլ գունափոխել,

Բայց պահպանել ենք,

Թէեւ անյաջողութեան տատանումների մէջ,

Բայց շարունակում ենք

Հայ պետականութեան պահպանութիւնը,

Թէեւ թաւշեայ հիւսիսահողմի միջամտութեամբ

Խրտուիլակային մի ծաղրածուի չառաջնորդութեամբ,

Չյեղափոխական իշխանափոխութեամբ,

Առագաստը անբեկ ենք պահում։

Ժողովրդի մի կարեւոր մասունքը,

Աւաղ, հայրենափախ,

Սփիւռքներում հայրենասիրութիւն

Եւ հայապահպանում ենք ամրացնում,

Որ հայ լեզուն,

Որպէս մեր ուտելիք հացը

Ծամենք մեր բերանում,

Ծածանենք մեր լեզվի վրա,

Որպէս հայապահպանութեան եռագոյն,

Որ հայրենադարձութեամբ պիտի փողփողայ։

Բաւարարութեան եւ լոյսի նշոյլը

Տարածում ենք նորանոր սփիւռքներում,

Որ գոհացուցիչ չէ,

Եւ յորձանքը ետ դարձնելու

Կռան ու կոփ պիտի դառնանք։

Ու լաւ է, որ զոհերի կողքին,

Օտարութեամբ գերեվարուածների կողքին,

Ունենք նաեւ ըմբոստներ,

Որ հափրացող հասարակութեան մէջ

Ժաժք են գցում,

Որ համօրէն չյանձնուածները

Իրենց գօտին ամրացնեն վերջնական ելքով։

Միայն թէ կարողանանք

Բաւարարութեան և լոյսի

Շարժը աւելացնենք, ուժեղացնենք։

Դա մի նոր բան է պահանջում․

Վաղուց ի վեր հաստատուածները,

Որ հերոսներն են եղել մեր երեկվայ,

Այժմ ազգի համազգային վաշխառուներն են դարձել

Վիշապային ախորժակով,

Ու չեն կշտանում։

Հարցը դժուարին է ու դժուար․

Պետք է բանալ աղբիւրի ակը,

Որ վիշապներն են փակել,

Որպէսզի ջուրը հասնի ծարաւ ժողովրդին,

Առանց յաւելեալ աղջիկներ զոհաբերելով

Վիշապների կրքերին։

Մասամբ խնդրելով,

Մասամբ բողոքելով,

Մասամբ հրելով,

Մասամբ տեղափոխելով,

Մասամբ դաւելով,

Մասամբ ահաբեկելով,

Եվ մասամբ նորին։

Այդպէս շարունակ մասամբ-մասամբ,

Որպէսզի պետութիւնը չվնասուի։

Արդարեւ, ժողովուրդը թէեւ յոգնած,

Բայց պատրաստ է նոր խօսք լսելու,

Նոր գործ տեսնելու,

Գործին մասնակցելու։

Բայց ժողովուրդը խաբուած

Դեռ զոհ է գնում

Խրտուիլակային ծաղրածուական նմանակումների,

Ապուշ սուտերի։

Բաւ է, բաւական է, հերիք է։

Նման ենթակայութիւնը

Աւելի ստոր է

Քան ստրկութիւնը։

Քաղաքական կուսակցութիւնները

Եւ ծրագրազուրկ դաշինքները,

Որ մեծամասնութիւն են, և չեն,

Թեքուած հիւսիսահողմի փչոցով,

Ընդիմութիւն են, որ չեն,

Եւ կատարում են ըստ պատւէրի,

Կամ կամազրկութեան։

Մենք պէտք է վերագտնենք մեր մշակութային

Անձնականութիւնը, ինքնավստահութիւնը,

Պէտք է արժեւորենք այն ինչ փողը մատակարարում է.

Պէտք է ճանաչենք իմաստութիւնը և խրատը,

Մտաւորական, մշակութային բաղադրոյթը,

Որ աւելի կարեւոր է ու զօրաւոր,

Քան քաղաքական բարբաջանքը

Եւ ինքնախաբ ինքնագովութիւնը։

Մեր նշանաբանը

Գոհութիւնն է և լոյսը,

Որպէս հասարակութեան խաչվառ,

Ազգի համար և ազգի ձեռքով,

Ազգի ցանկութեամբ,

Եւ համազգային գործադրութեամբ,

Ըստ պետականութեան։

Ով Աստուած, ով հայութիւն, ով Հայաստան։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*