ՆԱ­ՄԱԿ ԵՐԵ­ՒԱ­ՆԻՆ

p12 armine minasian  Երեւան ջան, ես քեզ սի­րում եմ . . . ո՛չ, ո՛չ, Երեւան ջան, ես քեզ շատ-շատ եմ սի­րում . . .

Ուշ գի­շեր է, ու դարձ­եալ չեմ կա­րո­ղա­նում քնել. . . խնդիր­ներ կան, որ նե­ղում են հո­գիս, սիրտս լիքն է, ու­զում եմ բա­ցա­յայտ­ուել քեզ հետ ու լսե­լի դարձ­նել չլսող­նե­րին, ան­տես­նե­րին, ան­տար­բեր մարդ­կանց ու հայ­րե­նա­սէր­նե­րին:

Թէեւ կարճ ժա­մա­նա­կով, բայց եւ երազ­նե­րիս ու կեան­քիս ամե­նա­վառ պա­հերն եմ ապ­րում երբ լի­նում եմ քո մօտ, քո գրկում. շնչում ու ապ­րում եմ կրկին ու կրկին քո սի­րով, քո քա­րա­կերտ պատ­մու­թիւ­նով, քո վէր­քե­րով, եր­գե­րով ու վե­րելք­նե­րով:

Ան­կա­խու­թեան օրից մինչ հի­մա շատ ամ­պեր են ան­ցել գլխովդ, ու­նե­ցել ես նաեւ վե­րելք­ներ որը պար­ծանքն է ամէն մի հա­յի:

Ծաղ­կա­զարդ քա­ղաք, անն­ման իմ Երեւան, նե­րի՛ր ինձ, որ բաց պի­տի անեմ բո­լո­րի առջեւ մի քա­նի կարեւոր կէ­տեր, որոնք մրոտում են քո անն­ման դէմ­քը:

Շէն­քե­րի մուտ­քին ու նրանց շրջա­կայ­քում կու­տակ­ուած աղ­բի նեխ­ուա­ծու­թեան անա­խորժ հոտն ան­տա­նե­լի է դառ­մում անց­նող դար­ձող­նե­րի հա­մար: Մարդ­կանց ան­տար­բե­րու­թիւնը քա­ղա­քի մաք­րու­թեան հան­դէպ ինձ տխրեց­նում է:

Պե­տու­թեան կող­մից շատ գե­ղե­ցիկ ու յար­մա­րա­ւէտ նստա­րան­ներ են դրուած երեւա­նի գե­ղա­տե­սիլ այ­գի­նե­րի, որոշ փո­ղոց­նե­րի ու շէն­քե­րի մօ­տա­կայ­քում. բայց արի ու տես որ որոշ ան­դաստ­ի­ա­րակ մար­դիկ նստած արեւա­ծա­ղիկ են չռթում, ծխում ու թա­փում հէնց իրենց ոտ­քե­րի տակ չորս ոտա­նի կեն­դա­նու պէս ու թող­նում հե­ռա­նում: Մաշ­տո­ցի լայ­նա­տա­րած ու գե­ղե­ցիկ պո­ղո­տա­յի վրայ տե­ղադ­րած նստա­րան­նե­րի եւ հաս­տա­բուն ծառ­նե­րի շուր­ջը վե­րած­ուած է հան­րա­յին մոխ­րա­նա­նի եւ գործ է ած­ւում որ­պէս աղ­բա­ման: Չեմ հաս­կա­նում, ին­չո՞ւ չի ար­գել­ւում արեւա­ծաղ­կի վա­ճառ­քը փո­ղոց­նե­րում: Միայն ո՛չ քա­ղա­քա­կիրթ ժո­ղովուրդն է կա­րող այդ­պէս ան­վա­յե­լուչ կեր­պով ու­տել ու թա­փել փո­ղոց­նե­րում: Մեր քա­ղա­քը մեր տունն է: Ին­չո՞ւ քա­րոզ­չու­թիւն չի լի­նում այս առ­թիւ: Քա­րոզ­չու­թիւն չի լի­նում նաեւ ար­տա­գաղ­թի մա­սին: Հա­ւա­տա­ցէ՛ք, ժո­ղո­վուրդ, դրսում գտած թան­կա­գին քա­րե­րը եր­բեք քո իր­կան զար­դը չի դառ­նայ: Դա փայ­լում, փայ­լա­տա­կում է միայն հեռ­ուից. . . բայց երբ մօ­տե­նաս ու ձեռք տաս, կ՛այ­րի ձե՛ռքդ, հո­գի՛դ եւ նոյ­նիկ մար­մինդ:

Երեւան ջան, քո լե­զուն հա­յե­րէնն է . . . քո մայ­րե­նի սուրբ լե­զուն . . . , բայց ես տես­նում ու լսում եմ օտար լեզ­ուի բա­ռե­րի ներ­մու­ծու­թիւնը քո գան­գի մէջ: Այս ով­քե՞ր են պղտո­րում քո հո­գին ու մրո­տում քո սուրբ օճա­խը` Մես­րո­պա­տառ քո սուրբ դէմ­քը:

Ախը՜ր, ժո­ղո­վուրդ ջան ին­չո՞ւ, ինչ ենք ցան­կա­նում ապա­ցու­ցել օտար լեզ­ուի բա­ռե­րը հնչեց­նե­լով մեր նո­րա­հաս սերն­դի հո­գու խոր­քե­րը, երբ մենք ունենք նոյն բա­ռի ճիշտ միտքն ու նշա­նա­կու­թիւնը:

Բաղ­րամ­եան փո­ղո­ցով քայ­լե­լիս տե­սայ, որ մի տեղ հա­յե­րէ­նով գրուած էր Չիլդ­րընս Փլէս, եւ ոչ թէ ման­կա­տուն կամ երե­խա­նե­րի վայր-խա­ղա­վայր, եւ այլն. արդ­եօ՞ք ում հա­մար է գրուած ա՛յդ, հայ մօր հա­մար թէ “երե­խա­յիս ու­ղար­կում եմ Չիլդրնս Փլէսը, թէ հէնց ա՛յդ նո­րա­հաս մա­նու­կի` որ խօ­սի օտար լեզ­ուով հա­յե­րէն տա­ռե­րով: Բայց չէ որ կա­րե­լի է գրել անգ­լե­րէն անուն­նե­րը անգ­լե­րէ­նով եւ հա­յե­րը հա­յե­րէ­նով: Մի ու­րիշ ցու­ցա­փեղ­կի վրայ խա­նու­թը փակ­ուե­լու կա­պակ­ցու­թեամբ գրուած է Լիկ­վի­դացի­ոն գներ: Յաղ­թա­նա­կի Այ­գու մի խա­ղա­վայ­րի ցու­ցա­փեղ­կի վրայ գրուած է Էթէնց­ի­ա­սոն, արդ­եօ՞ք սա յաղ­թու­թիւն է, թէ նուաս­տա­ցում ու պար­տու­թիւն . . . Հե­ռուս­տա­տե­սու­թեան մի ծրագ­րում խօս­ւում է.- թէ այս­տեղ քննար­կում ենք Լօ­քալ խնդիր­ներ, մաս­նակ­ցող­նե­րից մի ու­սու­ցիչ թէ`.- տղան զգա­ցել է դիս­քամ­ֆըրթ . . . : Նոյ­նիսկ մեր գրա­կա­նու­թեան, եւ օրա­թերթերի մէջ յա­ճախ է ներ­խու­ժում օտար­ բա­ռե­րը հա­յե­րէն տա­ռե­րով: Կրթու­թեան եւ մշա­կոյ­թի անձ­նա­ւո­րու­թիւն­նե­րից մէ­կը խօսք ուղ­ղե­լով սփիւռ­քից ժա­մա­նած երի­տա­սար­դու­թեան ասաց.- “շատ ու­րախ եմ ձեր ներ­կա­յու­թեան հա­մար աշ­խա­տէք ակ­տիւօ­րէն մաս­նակ­ցել հա­յե­րէն ծրա­գիր­նե­րին“: Սո­վո­րա­կան խօս­քե­րի մէջ են եւ նոյ­նիսկ հա­յե­րէ­նով գրւում` ին­շու­րէնս, կոնկ­րէտ, րի­ալ, պրակ­տիկ, իւ­նի­վըր­սալ, դի­զայն, ակտիւիստ, փի­ա­րի խնդիր ու­նենք, կոնկ­րէտ սբջէկ­տիւ եմ խօ­սում եւ հա­յիւ­րա­ւոր նման բա­ռեր: Եթէ մեր լեզ­ուի մէջ չկայ նոյ­նա­նիշ բա­ռե­րը հաս­կա­նա­լի է, բայց ին­չու՞, ին­չու այս­քան օտա­րա­մո­լու­թիւն:  Ին­չո՞ւ քա­րոզ­չու­թիւն չի լի­նում խօ­սել մեր դա­սա­կան մա­քուր լե­զուն: Բարձր պա­հել ու պահ­պա­նել մեր հայ ազ­գի ինք­նու­թեան նկա­րա­գիրն իր հա­րուստ մշա­կոյ­թը: Նաեւ աշ­խա­տանք տա­նել Մես­րոպ­եան ուղ­ղագ­րու­թեան խնդրում: Չէ՛ որ նոր ուղ­ղագ­րու­թիւնը ստեղծ­ուեց սփիւռ­քա­հա­յու­թիւնը բա­ժա­նե­լու Հա­յաս­տա­նից:

Հա­յաս­տան ջա՜ն, նե­րիր ինձ որ գա­լիս եմ քո տրտմու­թիւնդ խան­գա­րե­լու, մի միայն ցան­կու­թիւնս էր դրսե­ւո­րել այն, ինչ որ յա­րատեւ տան­ջում, տո­չո­րում է նաեւ քո վեհ հո­գին, ինչ որ տրո­րում է քո բար­ձունք­նե­րը: Գի­տեմ, երբ քո սիրտն էլ է լիքն ու խօ­սել չես կա­րո­ղա­նում . . . երբ օտար մար­դիկ ճեղ­քում են սիրտդ, վի­րա­ւո­րում ծաղ­կա­շէն բար­ձունք­ներդ, լեռ­ներդ ու տա­նում այն ինչ որ քոնն է, ինչ որ քո բնա­տուր հան­քե­րի հարս­տու­թիւնն է . . . յե­տոյ, անխ­նայ պղտո­րում քո զու­լալ ջրե­րը, մի ողջ ժո­ղովր­դի կեն­սա­տու, գո­յու­թեան հիմ­նա­կան նիւ­թը: ախըր իմ սիրտն է լի­քը Հա­յաս­տան ջան ու լա­ցել չեմ կա­րո­ղա­նում. . . Նե­րիր ինձ:

Եւ Վեր­ջա­պէս, Հայ­րե­նիք ջան, ի խո­րոց սրտի ցան­կա­նում եմ քեզ խա­ղա­ղու­թիւն, մե­ծա­մեծ վե­րելք­ներ, ար­դա­րու­թիւն եւ  բա­րու­թիւն անխ­տիր բո­լո­րի հա­մար:

 

Ամե­նայն սի­րով`

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Նո­յեմ­բեր 2013,

Նիւ Եորք

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*