ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐՈՒ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:4 Minute, 51 Second

 

Հիւսիսային Ամերիկայի ամէնէն աւելի մետալ ապահովող քաղաքը եղաւ Պոսթընը, որ շնոր-հիւ երիտասարդ լողորդ Նաթալի Պետրոսեանի (ձախին` Պոսթընի պատուիրակութեան հետ), տիրացաւ չորս արծաթէ մետալներու, տարբեր ձեւի լողի (յիսուն եւ հարիւր մեթր) մրցումներուն մասնակցելով:


Օգոս­տոս 21-ին իրենց աւար­տին հասան հա­մա­հայ­կա­կան 5-րդ խա­ղե­րը, որոնք սկսած էին շա­բաթ մը առաջ` Օգոս­տոս 13-ին: Ազա­տու­թեան հրա­պա­րա­կին վրայ տե­ղի ու­նե­ցած փակ­ման հան­դի­սա­ւոր արա­րո­ղու­թեան ներ­կայ գտնուած Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Սերժ Սարգս­եան խա­ղե­րուն մաս­նակ­ցող­նե­րուն ուղ­ղած ող­ջոյ­նի իր խօս­քին մէջ շնոր­հա­ւո­րեց բո­լո­րը:

Այս հի­աս­քանչ նա­խա­ձեռ­նու­թիւնը բարձր մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու եւ կա­յաց­նե­լու հա­մար: Կը շնոր­հա­ւո­րեմ բո­լոր յաղ­թող­նե­րը, բայց վստահ եմ, որ այս մար­զա­կան նա­խա­ձեռ­նու­թիւն­նե­րուն ըն­թաց­քին պար­տուող­ներ չեն եղած, որով­հե­տեւ մենք բո­լորս հա­ւաք­ուած ենք մայ­րա­քա­ղաք Երե­ւա­նի մէջ, որ­պէս­զի ի հար­կէ մրցինք, բայց նա­եւ նոր ծա­նօթ­ներ, նոր ըն­կեր­ներ ու­նե­նանք: Ապ­րե­լով աշ­խար­հի տար­բեր ցա­մա­քա­մա­սե­րուն, տար­բեր բնա­կա­վայ­րե­րուն մէջ, ու­նինք մէկ հզօր ընդ­հան­րու­թիւն` մենք բո­լորս հայ ենք: Կը ցան­կամ, որ ձե­զի հետ տա­նիք հայ­րե­նի­քի ջեր­մու­թե­նէն պա­տառ մը եւ մին­չեւ յա­ջորդ ան­գամ ձեր Հա­յաս­տան գա­լը այս օրե­րուն յի­շո­ղու­թիւն­նե­րը պա­հէք: Եւ միշտ վստահ եղէք, որ ձեզ­մէ իւ­րա­քան­չիւ­րը մե­զի հա­մար ցան­կա­լի անձ է: Կը փա­փա­քիմ նա­եւ, որ դուք Հա­յաս­տան այցելէք ոչ միայն Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րուն առի­թով, այլ տար­բեր առիթ­նե­րով ալ, ըսաւ նա­խա­գա­հը:

Հա­մա­հայ­կա­կան այս խա­ղե­րը ութ օր հա­մախմ­բե­ցին աշ­խար­հաս­փիւռ հայ մար­զիկ­նե­րը, որոնք այդ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցին յա­ջո­ղե­ցան փաս­տել, որ թէ­եւ կ՛ապ­րին աշ­խար­հի չորս տա­րած­քին, սա­կայն այս­պի­սի առիթ­նե­րու պատ­րաստ են իրա­րու մօտ հա­մախմբ­ուե­լով տօ­նա­կան մթնո­լորտ ստեղ­ծե­լու մայր հայ­րե­նի­քին մէջ:

Փակ­ման հան­դի­սա­ւոր արա­րո­ղու­թեան ըն­թաց­քին նա­խա­գահ Սարգս­եան Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րու հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տէ­ին կող­մէ սահ­ման­ուած յա­տուկ մրցա­նակ­ներ յանձ­նեց հե­տեւ­եալ կազ­մե­րուն.-

 

Լա­ւա­գոյն պատ­ուի­րա­կու­թիւն` Պուէ­նոս Այ­րէս (Ար­ժան­թին), ֆերփլէ­յի մրցա­նակ` Ուրմ­իա (Իրան), Մար­զա­կան ոգի եւ համ­բե­րու­թիւն ու­նե­ցող պատ­ուի­րա­կու­թիւն` Չալ­տիր (Ռուս­իա), Հա­մա­հայ­կա­կան 5-րդ խա­ղե­րու յայտ­նու­թեան մրցա­նակ` Սա­սու­նի պատ­ուի­րա­կու­թիւն եւ այս խա­ղե­րուն գե­ղեց­կու­հի` Քրիս­տի­նէ Նա­ճար­եան (Երու­սա­ղէմ): Փոխ ­գե­ղեց­կու­հի­ներ ընտր­ուե­ցան Վեր­ժի­նէ Տե­միրճ­եան (Պո­լիս) եւ Նա­րի­նէ Թոփ­քալ­եան (Պուէ­նոս Այ­րէս):

Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րու հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տէի փոխ նա­խա­գահ Ստե­փան Տէր Պետ­րոս­եան (Հ.Մ.Ը.Մ.) պար­գե­ւատր­ուե­ցաւ յա­տուկ պար­գե­ւով մը` խա­ղե­րուն կազ­մա­կերպ­ման եւ իրա­կա­նաց­ման գոր­ծին մէջ ու­նե­ցած իր ներդ­րու­մին հա­մար:

Հա­մա­հայ­կա­կան 6-րդ խա­ղե­րը տե­ղի պի­տի ու­նե­նան 2015-ին, Երե­ւա­նի մէջ:

Հա­մա­հայ­կա­կան 5-րդ խա­ղե­րուն տա­սը մար­զա­ձե­ւե­րուն իրենց մաս­նակ­ցու­թիւնը բե­րին 125 քա­ղաք­նե­րու 3240 մար­զիկ­ներ:

Տղոց կո­ղո­վագն­դա­կի աւար­տա­կան մրցու­մին, Լոս Ան­ճե­լըս յաղ­թա­կան դուրս եկաւ, յաղ­թե­լէ ետք Սոչիի (93-86), եր­կա­րաձգ­ման ըն­թաց­քին:

 

Մե­տալ­նե­րու վերջ­նա­կան դա­սա­ւոր­ման, Երե­ւան հան­դի­սա­ցաւ առա­ջին` տի­րա­նա­լով 41 մե­տա­լի: Ստո­րեւ դա­սա­ւո­րու­մը.-

 

ՈՍ­ԿԻ      ԱՐ­ԾԱԹ       ՊՐՈՆԶ

1.- Երե­ւան              16                    11        14

2.- Մոն­թե­վի­տէօ     4                      0          0

3.- Թար­թու             2                      0          2

4.- Թեհ­րան             3                      1          3

5.- Պոս­թըն              0                      4          0

6.- Մոն­րէ­ալ                        0                      2          2

7.- Սպա­հան                       0                      1          2

8.- Գիւմ­րի               2                      6          3

9.- Ստե­փա­նա­կերտ            2                      1          1

10.- Թիֆ­լիս             1                      0          2

11.- Վա­նա­ձոր        1                      3          2

12.- Շու­շի                1                      0          1

13.- Նոր Հա­ճըն       0                      1          0

14.- Աբով­եան         0                      0          2

15.- Սոֆ­իա             2                      1          2

16.- Վառ­նա                        0                      1          0

17.- Քի­եւ                 1                      1          0

18.- Իջե­ւան             1                      0          0

19.- Կա­պան                       0                      0          3

20.- Ար­տա­շատ       0                      2          1

21.- Փառ­նաուլ        0                      0          1

22.- Ախալց­խա        2                      2          1

23.- Կլեն­տէյլ                       0                      1          1

24.- Բիւ­րե­ղա­ւան   0                 0        1

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ…Ե՛Ւ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆ
Next post ՏԱԹԵՒԻԿԵԱՆ ԻՒՐԱՅԱՏՈՒԿ ԵԼՈՅԹ` ՊՈՍԹԸՆԻ ՄԷՋ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles