ԴԻՐՔՆ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ

0 0
Read Time:2 Minute, 58 Second

Մեր երաժշ­տու­թիւնը այն­քան հա­րա­զատ է ու ազ­գա­յին եւ այն­քան ինք­նու­րոյն որ­քան մեր լե­զուն եւ գրա­կա­նու­թիւնը:

Իւ­րա­քան­չիւր ազ­գի երաժշ­տու­թիւնը իր լեզ­ուի հնչա­կան ելե­ւէջ­նե­րէն կը ծնի ու կը ծա­ւա­լի:

Հայ լե­զուն ու­նի իր յա­տուկ հնչա­կա­նու­թիւնը ու­րեմն եւ հա­մա­պա­տաս­խան երաժշ­տու­թիւնը :

ԿՈ­ՄԻ­ՏԱՍ

Եւրատեսիլում Հայաստանի կրած պարտութիւնն ինքնին այնքան մեծ կորուստ ու արհաւիրք չէր հայութեան ու մանաւանդ հայ մշակոյթի արժէքաւորման ու գնահատման համար, սակայն «հայ երգը» այդ պարտութեանը տանող պատճառներն ու նրա ետին թագնուած արդիւնքներն անսակարկելի են, անընդունելի: Դեռ աւելին՝ մրցոյթի վերջնական արդիւնքները յայտարարուելուց անմիջապէս յետոյ լրատուական աղբիւրներ յայտարարեցին որ Ատրպէյճանը 2-3 մլն. տոլար էր ծախսել այս միջոցառմանն իր յաջողութիւնը ապահովելու համար: Սակայն եթէ Ատրպէյճանը միայն 2-3 մլն. դոլար էր ծախսել Եւրատեսիլում իր յաղթանակը ապահովելու համար, կարծէք թէ որպէս պատիժ մեր անյաջողութեան այն ստացաւ այնպիսի մի գովազդի հնարավորութիւն, որը հարիւրաւոր միլիոններով էլ չէր կարող ապահովել:

 

Հայ երաժշտութիւնը որ տարիներ շարունակ տարածաշրջանում համարւում էր բարձրարժէք ու համաշխարհային արուեստ այսօր դարձել է անճաշակ ու մեր անցեալի երաժշտութեանն անհարիր, որը հազիւ թէ պատկերը լինի մեր ազգային ակունքների, նկարագրի ու հազարամեայ մշակոյթի: Այսօր ցաւօք ականատես ենք լինում որ կամ հայ երգերի հեղինկաները ունենում են այսպիսի մի սկզբունք ուր երգը ստեղծում են պարզունակ բառերով, անընդհատ կրկնուող նախադասութիւններով, ճլուլողական ու անհասկանալիօրէն արագ կամ սուր երաժշտութեամբ, որպէսզի հեշտ ընկալուի կամ ժամանակակից համարուի: Ու կամ էլ Կոմիտասի կողմից մշակուած ու հաստատուած հայ երաժշտութիւնը քողարկում Ատրպէյճանա-թրքական ու արաբական ազդեցութեամբ սերուած մեղեդիներով ու հայ երաժշտութեան խիստ ազգային ու ինքնուրոյն դէմքը վերածում արևելեան երաժշտութեան: Որքան էլ արդարացի լինի տարածաշրջանում ապրելով, տարածաշրջանի մշակոյթից ազդուելու «պատրուակ»ը փաստը մնում է փաստ, որ այսօր հայ էստրադային ու ժողովրդական երաժշտութիւնը առաջնորդւում է շուկայական ռազմավարութեամբ քան մշակոյթ ու արժանիք վառ ու վեր պահելու մտահոգութեամբ ու առաքելութեամբ:

Արդէն քանի շաբաթ է որ համաշխարհային մամուլը ներկայացնում է Ատրպէյճանը որպէս մի հզօր, խոշոր համաշխարհային նշանակութիւն ունեցող արդիւնաբերական կենտրոն որն իր հմայիչ միջնադարեան ու ժամանակակից ճարտարապետութեամբ ու գորգարուեստով որոնց երկուսի հիմքերն էլ ի դէպ հայկական են ու թէ որպէս խոշոր «մշակութային» կենտրոն ունի մեծ ազդեցութիւն տարածաշրջանի վրայ: Ատրպէյճանն էլ իր հերթին լուրջ պատրաստութիւններ է տեսնում դիմաւորելու Եւրատեսիլ  2012-ը: Մշակոյթի ու Զբօսաշրջիկութեան Նախարարի տեղակալ՝ Վաքիֆ Ալիևի յայտարարութեամբ «ամէն տարի աշխատանքներ են տարւում Ատրպէյճանում զբօսաշրջիկութիւնը զարգացնելու ուղղութեամբ: Սակայն 2012ին Եւրատեսիլը Ատրպէյճանում լինելը էլ աւելի առիթ կը ծառայի ներքին զբօսաշրջիկութեան տարածման աշխատանքներին:» Ու այսպէս ըստ Վաքիֆ Ալիևի արդէն Բաքւում քննարկւում են հիւրեր ու զբօսաշրջիկներ ընդունելու ներկայ կարելիութիւնները: Ինչպէս նաև ծրագիրներ են մշակւում բացումը կատարելու 6 միջազգային մակարդակ ունեցող հինգ-աստղանի հիւրանոցների ինչպէս «Հիլթըն», «Մէրիօթ» և ուրիշներ: (http://abc.az/eng/news_27_05_2011_54590.html)

Ու եթե Բաքուն կարողանայ կազմակերպել Եվրատեսիլ 2012-ը նոյն մակարդակով, որ 2011-ին էր կազմակերպրել, ապա տարածաշրջանում ամէնահզօր մշակույթ ունեցող հայ ժողովուրդը լուրջ խնդիրներ է ունենալու: Խնդիր է ունենալու  ապագայ սերունդներին ապացուցելու, որ հայերն ու Ատրպէյճանցիները մշակույթի հարցում հակապատկերներ են. որ հայը ունեցել է ու ունի դարերից եկած բարձրարժէք համաշխարհային արուեստ, իսկ Ատրպէյճանցին` ոչինչ:  Որ թէ կորցնելով հայ երգը մենք կորցնում ենք այն զէնքերից մէկը ինչն աւելի քան մէկուկէս հազարամեակ պաշտպանել է մեզ ուծացումից, արժէքաւորել մեր ժողովրդին` բարձրացնելով և դնելով համաշխարհային արժէքներ ունեցող ժողովուրդների շարքում: Կորցնելով մեր այս դիրքը, մենք պարտւում ենք ազգային ռազմավարութեան խնդիրներում և թուլացնում մեր ինքնապաշտպանութիւնը: Փրկելով մեր երգը, այն վերադարձնելով Կոմիտասեան ակունքներին մենք դառնում ենք անհասանելի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Կամ պէտք է հասկանալ այս տարրական իրականութիւնը և անբողջովին փոխել հայ ազգային երաժշտութեան ռազմավարութիւնը, կամ շարունակել պահել ու զարգացնել անճաշակն ու այլանդակը ժողովրդի վրայ ծախելու շուկան:

 

Ժուլիէթ Դաւթեան

«Կաքաւիկ Մանկական Հանդէս»ի

հիմնադիր-խմբագիր

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Մ.Ա.Կ.-ԷՆ ՆԵՐՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԵՐ ԿԸ ՀԱՄԱԽՄԲՈՒԻՆ
Next post ՃԷՔ ԳԷՈՐԳԵԱՆԻ ՈՉ ԵՒՍ Է.- “ԲԺԻՇԿ ՄԱՀ“ԻՆ…ՄԱՀԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles