ԵՐԵՒԱՆԻ ԱՐԵՒԵԼՔԻ «ԱՐՔԱՅԻ»՝ ԹԱՌԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՏԱՐՈՂԸ

0 0
Read Time:3 Minute, 0 Second

IMG_9218e

Նրա նուագի մէջ դարերի խորքը տանող կանչ կայ, նա հոյակապ է նուագում, ունկնդրին ասես տեղափոխում ՍայաթՆովայի ժամանակները: Առաջին անգամ իրեն լսեցի Բ. Կանաչեանի անուան երաժշտական դպրոցի մի համերգում: Երեխաներով լի աղմկոտ մի դահլիճ, որոնց շատ դժուար էր լռեցնել: Բայց հնչեց Ալեքսանտրի մեղեդին, ու դահլիճը միանգամից քարացաւ: Այդպէս լինում է տաղանդի առկայութեամբ միայն: Նրա դժուարութիւնն այն է, որ իր տիրապետած գործիքը այնպիսի լայն տարածում չունի, ինչպէս օրինակ, ջութակը իր կարծիքն է յայտնում »Անահիտ« մշակութային Հիմնադրամի նախագահ՝ Նունէ Շամախեանը:
Այդպէս լինում է, երբ արուեստագէտն իր ճանապարհը սիրոյ ներքին կողմնորոշմամբ է ընտրում եւ տաղանդաւոր է: ԵՊՀ արեւելագիտութեան հիմնարկի արաբական բաժնի 1ին կուրսի մագիստրանտ է Ալեքսանտրը: Իր հոգեկերտուածքին առաւել մօտ զգում է արեւելքի մշակոյթը, նրա դանդաղ, անշտապ ռիթմը, քնարականութիւնն ու զգացմունքայնութիւնը, ինքնահայեցողական բնոյթը: Դեռ դպրոցական էր, երբ ֆրանսերէն դասընթացների աւարտական հանդէսին որոշեց թառ նուագել ու տիրապետեց, սիրեց թթենափայտ այս գործիքը, նրան հաղորդեց մարդկային ջերմութիւն, մետաղեայ լարերին՝ մատների զգայուն թրթիռ: Գործիքն էլ փոխադարձեց իրեն: Ընտանեկան միջավայրը, ի հարկէ, ազդեցութիւն ունեցել է նրա երաժշտական ճաշակի ձեւաւորման վրայ: Հայրը՝ վարպետ թառահար Յովիկ Սահակեանը, տանը հայ ազգային երգ ու երաժշտութեան մթնոլորտ է ստեղծել: Երաժիշտկատարող լինելուց բացի Յովիկ Սահակեանը նաեւ գործիքագէտ է: Տիրապետում է լարային ու փողային մի շարք գործիքների (թառ, քամանչա, տուտուկ, սազ, ուտ), դասաւանդում Նարեկացի արուեստի կեդրոնում, ստեղծել եւ ղեկավարում է ժողգործիքների մանկապատանեկան անսամպլ:

IMG_9376e

Որդին՝ Ալեքսանտրը, բարեկիրթ, երազկոտ հայացքով երիտասարդ, արեւելագիտական հիմնարկի կրթութեանը զուգահեռում է Բարսեղ Կանաչեանի անուան երաժշտական դպրոցի ուսուցումը: Կէս տարի առաջ »ՍայաթՆովա« աշուղական անսամպլի գեղարուեստական ղեկավար Թովմաս Պօղոսեանի հրաւէրով այժմ համոյթի թառահարն է:Իր կատարողական արուեստը դրուատանքի են արժանացրել տարբեր երաժիշտներ, մասնագէտներ՝ համարելով նրան հայկական թառարուեստի աւանդոյթների կրողներից ու շարունակողներից մէկը: Ալեքսանտրի երաժշտական միջավայրում յատկապէս մեծ դեր ունի հայրը: »Հայրս վարպետ երաժիշտ է, կարծես նրանից դեռ շատ բան ունեմ սովորելու«: Ալեքսանտրը հայկական ժողովրդական երաժշտութեան եւ անհատ կատարողների 2007ի երեւանեան ամենամեայ մրցոյթում շահել է առաջին կարգի մրցանակ: 2008ին յատուկ պատուոգիր է ստացել Ճարտարագիտական համալսարանի հիմնադրման 75ամեակին նուիրուած ազգագրական երգ ու պարի փառատօնում: Մասնակցել է հայֆրանսական մշակոյթի օրերի շրջանակում ազգային պատկերասրահում կայացած համերգին: Համերգներով հանդէս է եկել Հայաստանի տարբեր մարզերում, Ջաւախքում, նախատեսուած է մասնակցութեան ՍայաթՆովայի ծննդեան օրուայ առթիւ Թիֆլիսեան աւանդական փառատօնային համերգին: Մէկ ամիս առաջ »Մոսկուայի տանը« ջութակահարուհի Անահիտ Ցիցիկեանի կայքէջի շնորհանդէսի աւարտի համերգային ծրագրում թառահար Ալեքսանտր Սահակեանի կատարումը (Անտոն Մայիլեան »Ֆանտազիա«) դահլիճն ընդունեց շատ զգացմունքային: Լինելով ժամանակակից կեանքի ռիթմի մէջ, հետաքրքրութիւնների լայն շրջանակներով հանդերձ, Ալեքսանդրը երաժշտութեան մեջ աւանդական մտածողութեան կրող է: »Թառը արեւելքի արքա են կոչում, ոչ մի գործիք արեւելքը այնպէս չի արտայայտում, ինչպէս թառը: Բացի դա, թառն ունի նաեւ դասական երաժշտութիւն արտայայտելու հնարաւորութիւն«: »Հայաստանը պէտք է աջակցի իր տաղանդաւոր երիտասարդ արուեստագէտներին միջազգային ասպարէզ դուրս գալու, բայց միաժամանակ պէտք է նպաստի նման գործիքների տարածմանը«, շարունակում է Նունէ Շամախեանը:Ի թիւս Անահիտ Ցիցիկեանի եւ նրա ժամանակակից բազմաթիւ երաժիշտների արխիւային նիւթերի, հին ձայնագրութիւնների հաւաքչական, մշակման աշխատանքների, »Անահիտ« հիմնադրամը նախաձեռնել է հայ դասական երաժշտութեան էլեկտրոնային հանրագիտարանի ստեղծման աշխատանքներ: Առաջինը Անահիտ Ցիցիկեանի կայքէջն է, որը շարունակութիւն է ունենալու, ընդգրկելով ինչպէս անցյալի, նաեւ նոր տաղանդաւոր անուններ, որոնց շարքում կը լինի նաեւ Ալեքսանդր Սահակեանը: »Նա բնատուր տաղանդ ունի: Այդպիսիները պէտք է գնահատուեն եւ աջակցութիւն ստանան: Մեզ՝ հայերիս բնորոշ ցաւալի մի հիւանդութեամբ մեր ժամանակակցին, մեզ հետ ապրող տաղանդներին հիմնականում չենք նկատում, եւ միայն երբ արտերկրում յաջողութիւն են ունենում, սկսում ենք զարմանալ, հիանալ կամ գնահատել:Մայրիկիս՝ Անահիտ Ցիցիկեանի վերջին յօդուածը Սերգէյ Խաչատրեանի մասին էր, երբ նա ընդամէնը 12 տարեկան էր եւ եղան նաեւ այսպիսի արձագանգներ՝ »Ի՞նչ կարիք կա, դեռ չգիտենք, ինչ կը լինի: Սակայն երբ նկատելի է տաղանդը, ինչպէ՞ս չաջակցել, չօգնել«: Իրաւացի է Նունէն, բայց հենց ամենակարեւորը եւ դժուարը տաղանդը տեսնելու եւ այդ մասին արտայայտուելու ցանկութիւնն է, ինչը շատ յաճախ է բացակայում մեզանում: Ալեքսանդրը այդ բնատուր օժտուածներից է, եւ թառի հետ նրա կապը ինչպէս ժառանգական, հօրից փոխանցուած, միաժամանակ ներքին անհրաժեշտութիւնից է. »Լաւ վարպետի ձեռքում թառը կարող է հնչել որպէս նուագախումբ«:

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Next post ՆՇՄԱՐ.- ՕՊԱՄԱՅԻ ՄԱԶԵՐԸ Ի՞ՆՉ ԳՈՅՆ ՈՒՆԻՆ…

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles