ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:55 Second
arf-logo-trans

 Հայ-Թրքական յարաբերութիւնների կարգաւորումը, վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքայինհարցը:

Հ.Յ.Դաշնակցութիւնը բազմիցս յայտարարել է, որ երկու երկիրների միջեւ բահջ-դրացիական  յարաբերոըւթիւններ կարող են հաստատուել, Թուրքիոյ կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմամբ եւ Հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմամբ միայն: Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլը կարող են լինել: Մեզ համար, բացարձակապէս անընդունելի է Թուրքիոյ հետ յարաբերութիւնների բնականոնացումը, մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելիութեան եւ սերունդների՝ ազգային-պետական իրաւունքների հաշուին:

Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարութեան կողմից Թուրքիոյ հետ Ապրիլ 22-ի յայտատրարութեան ստորագրումը:

Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագոյն ողբերգութեան յիշատակի օրուայ՝ Ապրիլ 24-ի անմիջական նախօրէին եւ Թուրքիոյ ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախեան հիմնախնդրի եւ ընդհանրապէս բացայայտ հակահայկական յայտարարութիւնների ու նախապայմանների թելադրելու պայմաններում, այդ փաստաթուղթի ի յայտ գալը հարուածում է Հայաստանի ու հայ ժողովուրդի շահերին:

 Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխութիւն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը «քոալիցիա»ին իր մասնակցութեան նպատակայարմարութեան հարցը կը քննարկի յառաջիկայ օրերին:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Ապրիլ 23, 2009

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ ՆԻՒ ԵՈՐՔԻ «ՄԱՅՐ» ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԱՆԴԱՄԱՐՇԱՒԸ
Next post ՆԱԽԱԳԱՀ ՕՊԱՄԱ ՉԳՈՐԾԱԾԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԲԱՌԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles