
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը դատապարտում է Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Պարոյր Հայրիկեանի դէմ կատարուած մահափորձը: Այն ուղղուած է մեր պետականութեան եւ ինքնիշխանութեան դէմ, փորձ է` սերմանել վախի եւ անապահովութեան մթնոլորտ:
Իրաւապահ եւ ազգային անվտանգութեան մարմինների պարտքն է բացայայտել յանցագործութեան կատարողներին ու պատուիրատուներին: Պէտք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դէպքեր են արձանագրւում եւ մնում չբացայայտուած:
Պարոյր Հայրիկեանը մեծ կենսափորձով եւ դժուարութիւնների միջով անցած ազգային-պետական գործիչ է, վստահ ենք` նա կը յաղթահարի նաեւ այս փորձութիւնը: Նրան շուտափոյթ ապաքինում ենք մաղթում:
Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
Փետրուար 1, 2013