Վահան Յովհաննիսեանի Մահուան 7-րդ Տարելիցի Նշում

0 0
Read Time:49 Second


ԵՐԵՒԱՆ.- Դեկտեմբեր 28-ին, մայրաքաղաքի քաղաքային պանթէոնին մէջ ոգեկոչուեցաւ Վահան Յովհաննիսեանիյիշատակը, ներկայութեամբ անոր կուսակցական ընկերներուն եւ հարազատներուն:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթէլեան ըսաւ, թէ Վահան Յովհաննիսեան հայ ժողովուրդի նորանկախ պատմութեան մէջ եղած է ամէնէն գաղափարական, հասուն քաղաքական գործիչներէն մէկը, որ իր ամբողջ կեանքին ընթացքին, նուիրուած ըլլալով իր գաղափարներուն, պայքարած է այդ ուղղութեամբ:

«Այսօր մենք Վահան Յովհաննիսեանի կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում: Կարծում եմ, որ մենք ե՛ւ Վահան Յովհաննիսանի, ե՛ւ նրա հօր` Էդուարդ Յովհաննիսեանի յիշատակը պահելու մէկ ճանապարհ ունենք` շարունակել ապրել այն գաղափարախօսութեամբ, որի համար պայքարել են ողջ կեանքի ընթացքում: Ամբողջ կեանքում պայքարել են յանուն Հայաստանի եւ Արցախի, իսկ այսօր մեր հայրենիքը եւ, առհասարակ, հայ ժողովուրդը վտանգուած են: Այս իմաստով` մեծ անելիք ունենք», ըսաւ ան:

Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեան ըսաւ, թէ.- «Զարմանալի խորագիտութեամբ Վահանը կանխատեսել էր մայրամուտը, որ մեզ սպասում էր եւ տագնապ էր հնչեցնում, որ այդ մայրամուտը պէտք է կասեցուի: Ցաւօք, ականատեսն ենք դրա: Վահանը մեզ չի ների, եթէ, իր պատգամին հաւատարիմ, չկարողանանք այդ մայրամուտը կասեցնել»:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles