Գրական
ՀԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ
Իմ հոգու խորքում
Անհուն ձգտումով,
Խելքամաղ անող քո սէրն եմ զգում,
Այրւում է հոգիս
Հմայքիդ հրում,
Դեռ քո աչքերի կարօտն եմ տենչում...
Մեր գտած, խլուած,
Անցեալի սիրով,
Սահում է քիչ- քիչ խնդումն իմ օրվա,
Առաջուայ նման
Սիրտս չի արբում,
Անհաղորդ տենդ կա՝ իմ հոգու վրա.

