ՏՕՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԷՋ

0 0
Read Time:52 Second

Մայիս 21-ին, Նիւ Եորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի կամարների տակ, տեղի ունեցաւ դասական երաժշտութեան համերգ` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 20-րդ ամեակին:
Հիւրերին, բարի գալստեան խօսք ասաց տաճարի լուսարարապետ` Մարտիրոս Չեւեանը:
Համերգին իրեց մասնակցութիւնն էին բերել ամերիկահայ ճանաչուած երգիչ-երգչուհիներ` Անուշ Պարքլին, Մարօ Փարթամեանը, Յասմիկ Մեյխանեճեանը, Անահիտ Պօղոսեանը, Վաղարշակ Օհանեանը, Սոլանժ Մերիճինեանը, Մարքարիտա Թերզեանը, Անահիտ Զաքարեանը, Էտկար Բրուտեանը, Ճեննի Սարեանը եւ դաշնակահար` Կարէն Յակոբեանը: Համերգային ծրագրում հնչեցին հայ երգահաններ` Կոմիտասի, Ար. Տիգրանեանի, Ալ. Հարութիւնեանի, Վ.Կոտոյեանի, Ա.Սաթեանի, Ռ.Մելիքեանի, ինչպէս նաեւ` Պելլինիի, Վերտիի եւ Պիզէի ստեղծագործութիւնները:
Համերգի ծրագիրը եզրափակեց Սուրբ Վարդան Մայր տաճառի երգչախումբը, ճա-նաչուած խմբավար, Հ.Հ. վաստակաւոր արուեստագէտ, փրո ֆ. Խորէն Մեյխանեճ-եանի ղեկավարութեամբ: Երգչախմբի կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդա-կան երգեր, ինչպէս նաեւ Էտկար Յոհաննիսեանի »Երեւան- Էրեբունի« երգը, որին մեծ խանդավառութեամբ ձանակցեցին նաեւ ներկաները:
Հ.Հ. Անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ, տօնական համերգի մասնակիցնե-րին եւ ներկաներին ողջունեց նաեւ Մ.Ա.Կ.- ում Հ.Հ. մշտական ներկայացուցիչ, ար-տակարգ եւ լիազոր դեսպան` Կարէն Նազարեանը:
Երեկոյի փակման խօսքով եւ հայրապետական օրհնութեամբ հանդէս եկաւ Գեր. Տ. Եղիշէ Արք. Գիզիրեանը:

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Լուսանկարները հեղինակի

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles