ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ…Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

0 0
Read Time:3 Minute, 0 Second

Երեւանի «Մոսկուաե շարժապատկերի սրահին մէջ ներկայացուեցաւ Երեւանի քաղաքապետական ընտրութիւններուն Հ.Յ.Դաշնակցութեան համամասնական ցուցակն ու նախընտրական ծրագիրը, հետեւեալ կոչբացատրողականով.

Սիրելի Երեւանցի
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մայրաքաղաք Երեւանի քաղաքապետական ընտրութիւններուն ներկայանում է իր նախընտրական ծրագրով անդրադառնալով քաղաքի հիմնախնդիրներուն եւ նշելով անոնց լուծման ուղիները: Երեւանի զարգացման մեր հայեցակարգը բխում է մայրաքաղաքի յատուկ կարգավիճակից, կառուցուած է անվտանգութեան եւ ընկերվարական արդարութեան հենքի վրայ: Սիրելի° երեւանցի, քո մասնակցութեան գործնական արդիւնքը այն եընկերային բնագաւառի դրամագլուխն« է՝ հաւատքն ու վստահութիւնը, որ ձեռք կը բերենք բնակիչքաղաքապետարան համագործակցութեամբ: Համատեղ ուժերով կը բացայայտենք եւ լուծենք հասարակութեան տարբեր խաւերի բոլոր երեւանցիների խնդիրներն ու մտահոգութիւնները:  Մեր ուժի աղբիւրն է Երեւանը՝ երեւանցիներով, Երեւանը՝ որպէս Հայաստանի ու համայն հայութեան յաւերժական մայրաքաղաք… Մայրաքաղաքի կառավարման գործում ապահովենք իւրաքանչիւրիս անմիջական մասնակցութիւն:
Հ. Յ. Դաշնակցութիւն

ՍԱ ԵՐԵՒԱՆՆ Է,
ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ…
ԵՐԵՒԱՆԸ ԵՒ
ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԸ
Հայաստանի բնակչութեան մէկ երրորդն ապրում է Երեւանում: Այստեղ է հայ հասարակական, քաղաքական, ֆինանսատնտեսական, կրթական, գիտական եւ մշակութային ներուժի զգալի մասը:
Երեւանին է վերապահուած Հայաստանի տնտեսութեան կառուցուածքային վերափոխման առաջատարի, երկրի զարգացման հիմնական ուղղութիւնները սահմանողի առաքելութիւնը:
Ցաւոք, Երեւանի կառավարումն այսօր ընկալւում է սոսկ քաղաքային հիմնախնդիրների լուծման մակարդակում: Քաղաքային իշխանութիւնների համար առաջնային են ճանապարհների կառուցումը կամ նորոգումը, սակայն որդեգրուած չէ Երեւանի կայուն զարգացման ռազմավարական մօտեցում:
Ինչպիսի՞ն է Երեւանի քաղաքաշինական, ընկերային, տնտեսական, մշակութային, բնապահպանական ներկայ վիճակը:
Չհամակարգուած կառուցապատման արդիւնքում մայրաքաղաքը յայտնուել է բնապահպանական աղէտի շեմին, խախտուել են Երեւանի ճարտարապետական դիմագիծն ու ներդաշնակութիւնը:`
Վերջին 18 տարիներին իրականացուող չհամակարգուած քաղաքաշինութեան, անկանոն և անվերահսկելի կառուցապատման արդիւնքում Երեւանը կորցրել է ընդհանուր նշանակութեան (928 հեկտար) ծառածածկի քառասուն առ հարիւրը: Զբօսայգիների, կանաչապատ տարածքների ծառահատման արդիւնքում 7,5 քառ.մ/մարդ ցուցանիշից հասել ենք 4,5 քառ.մ/մարդ ցուցանիշին, մինչդեռ, ըստ քաղաքաշինական տիպարների, այն պէտք է լինէր 2600 հեքթար (21 քառ.մ/մարդ):
Տեղի է ունեցել հողաշերտի խախտում եւ աղտոտում, կառուցապատման անուան տակ անձեռնմխելի կանաչ տարածքներում կատարուել են անօրինական հողայատկացումներ, նուազագոյնի են հասցուել մայրաքաղաքի ջրային տարածքները, չեն օգտագործւում զբօսայգիների լճերը, լողաւազանները, շատրուանները եւայլն:
Արտանետումների, փողոցների, մայթերի, բակերի, շէնքերի մուտքերի, ստորգետնեայ անցումների խիստ անբաւարար մաքրման, անվերահսկելի շինարարութեան արդիւնքում կտրուկ բարձրացել է օդի աղտոտուածութեան ցուցանիշը:
Մայրաքաղաքի փոխադրամիջոցների համակարգն այսօր պատրաստ չէ դիմագրաւելու ժամանակակից մարտահրաւէրներին:
Համատիրութիւնների անկատարութեան պատճառով, չեն լուծւում բազմաբնակարան շէնքերի տանիքների, վերելակների, շքամուտքերի, ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցերի հիմնանորոգման և բնակարանների տեղական ջեռուցման համակարգի ներդրման խնդիրները:
Կոյուղաջրերի անվերահսկելիութեան, գետերի եւ ջրամբարների աղտոտման, կայանի անգործութեան, ոռոգման ցանցի քայքայուած վիճակի, ոռոգման եւ խմելու ջրերի անհամաչափ բաշխման, խմելու ջրի վատնման և որակի կտրուկ վատացման պատճառով քաղաքում առաջացել են ջրամատակարարման եւ ջրահեռացման լուրջ խնդիրներ:
Չոր ցամաքային կլիմայական պայմանները, ճառագայթման բարձր բնական բնագաւառը, առեւտուրի եւ սպասարկման կէտերից հնչող բարձր երաժշտութիւնը, փոխադրամիջոցների, շինարարական աշխատանքների աղմուկը եւ փոշին բացասաբար են անդրադառնում երեւանցիների առողջութեան ու հոգեկան վիճակի վրայ:
Ծառերի տեղական տեսակների, քաղաքային միջավայրին օգտակար թռչունների տեսակների նուազման, վնասակար եւ նախայարձակ թռչունների ու կենդանիների, թափառող ընտանի կենդանիների բազմացման հետեւանւ պականացման մարզէն ներս, իրավիճակի վատթարացում:
Օրէ օր փոխւում են քաղաքի կլիման, բնութեան կեանքն ու ուժգնանում են քամիներն ու փոշին: Այսպէս քաղաքում ձեւաւորւում է բնակչութեան վրայ բացասաբար ազդող ճնշիչ միջավայր:
Այս ամէնի արդիւնքում, լրջօրէն խաթարուել է երեւանցու վերաբերմունքը, սէրը եւ հոգատարութիւնը քաղաքի ու շրջապատի նկատմամբ: Կտրուկ նահանջ է նկատւում նրա կենցաղային մշակոյթի ոլորտում:
Թէեւ Երեւանն ապահովում է Հայաստանի տնտեսական արդիւնքի շուրջ կէսը, սակայն մայրաքաղաքի թաղային համայնքներին վերապահուած տնտեսական անցողական դերակատարութիւնը եւ սեփական եկամուտների հաւաքագրման ակնյայտ անբաւարար մեծութիւնը ձեւաւորել են պիւտճէական միջոցների սղութիւն, տնտեսութեան ստուերայնութեան, փտտածութան, զեղծարարութեան եւ ընկերային անապահովութեան բարձր մակարդակ: Այս իրավիճակը սահմանափակում է տնտեսական կարողականութեան արդիւնաւէտ օգտագործման ու սոցիալական արդարութեան հաստատման հնարաւորութիւնները:
Միայն կուտակուած խնդիրների փոխկապակցուած լուծումը կը նպաստի կենսագործունէութեան համար բարենպաստ միջավայրի ձեւաւորմանը:

ԵՐԵՒԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ
ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, համայն հայութեան սիրտը:
Մեր հաւաքական կամքն ու ջանքը պէտք է գործադրենք, որպէսզի Երեւանը դառնայ ազգային եւ միջազգային հաղորդակցութեան ու յարաբերութիւնների կեդրոն: Պէտք է ձգտենք մեր քաղաքը դարձնել բարձրակարգ մասնագիտական, տնտեսական գործունէութեան, գիտութեան, մշակոյթի, փոխադրութեան, զբօսաշրջութեան, ծառայութիւնների եւ արուեստագիտական կեդրոն:

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles