Լոռիի Ոչնչացուող Անտառի Հետքերով

unnamed

ԵՐԵՒԱՆ.- Համահայկական Բնապահպանական Ճակատը, յատուկ հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ թէ, ահազանգային վիճակի մէջ են Լոռիի մարզին անտառները: Անխնայ եւ հետեւողական կերպով այս «ջարդ»ին լուսանկարները առնուած են Յովհաննէս Թումանեանի ծննդավայր Դսեղ գիւղէն:
Ըստ վերոյիշեալ հիմնարկին, տարիներէ ի վեր կը կատարուի այս բնաջնջումը:unnamed (4)

«Այս տեսանիւթում կը տեսնէք ընդամէնը մի շատ փոքր հատուած Դսեղի անտառտնտեսութիւնում տիրող խայտառակ վիճակից: Դսեղի եւ Եղէգնուտի անտառտնտեսութիւնների մի քանի տեղամասերի տարածքում, յայտնաբերեց հազարից աւել տարբեր տեսակի անօրինական հատուած ծառ: Դրանցից մօտ 250-300-ը թարմ հատուած էին, իսկ մնացածը` մինչեւ հինգ տարուայ վաղեմութեան: Անտառում ամէնուրեք մնացած կոճղերն ունէին 10-ից մինչեւ 90 սմ տրամագիծ: Երկու օրուայ ընթացքում մեր հաւաքագրած նիւթերի ծաւալներն այնքան մեծ են, որ ստիպուած ենք դրանք ներկայացնել մաս առ մաս:
Կոչ ենք անում այս ոլորտի համար պատասխանատու բոլոր պետական պաշտօնեաներին դուրս գալ իրենց աշխատասենեակներից, անձամբ ծանօթանալ Հայաստանի անտառներում տիրող վիճակին եւ անյապաղ քայլեր ձեռնարկել այս անվերահսկելի անտառահատումները կանխելու ուղղութեամբ», կը տեղեկացուի հաղորդագրութեան մէջ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*