ԲԱՑՈՒԵԼ Է «ՅԱՅՏՆԻՆԵՐԸ ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

P16 D

ՌՈՊԵՐԹ  ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

«Երեւանեան Ամառ 2015» միջոցառումների շրջանակներում ,Հայ-Արթե մշակութային կեդրոնում բացուել է «Յայտնիները` Հայ Լուսանկարիչների Աչքերով» ցուցահանդէսը, որտեղ ներկայացուել են 19-րդ դարեվերջին եւ 20-րդ դարի հայ ազգի շուրջ քսան լուսանկարիչների, այդ թւում Ապտուլլա եղբայրների, Անթուան Սեւրուքինի, Եուսուֆ Քարշի, Արթօ Գաւուքի, Արա Կիւլերի, Յովհաննէս Քիւրքչեանի, Գեղամ Թարուերդեանցի, Անդրանիկ Քոչարի, Պօղոս Պօղոսեանի, Մարտին Շահպազեանի եւ ուրիշների աշխատանքները:  P16 B

Նրանց, ինչպէս նաեւ տասնեակ այլ լուսանկարիչների մասին պատմող ու լուսանկարչական աշխատանքները ներկայացնող նիւթերը տարիների ընթացքում հաւաքուել է Անդրանիկ եւ Վահան Քոչարեանների կողմից եւ ամփոփուել 2007-ին երջանկայիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի աջակցութեամբ հրատարակուած «Հայ Լուսանկարիչները» գրքում:P16 CP16 A

Ցուցահանդէսի բացմանը ներկայ է գտնուել եւ աշխատանքներին ծանօթացել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեանը: Ցուցադրութիւնը գնահատելով որպէս մայրաքաղաքի մշակութային կեանքի կարեւոր ձեռքբերումներից մէկը` քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ այն անպայման կ’ունենայ շարունակութիւն «Յառաջիկայում մենք նախատեսում ենք մայրաքաղաքում բացել լուսանկարչութեան սրահ, որտեղ այս ցուցադրութիւնը կը լինի մշտական, բացի այդ կը ցուցադրուեն ոչ միայն իրենց բարձր վարպետութեամբ եւ կատարելիութեամբ աչքի ընկնող հայ, այլեւ ժամանակակից անուանի մասնագէտների աշխատանքները».- նշել է Արամ Սուքիասեանը:

Վահան Քոչարի ցանկութեամբ հաւաքածուն նուիրաբերուել է Երեւան քաղաքի պատմութեան թանգարանին:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*