“ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ“

0 0
Read Time:5 Minute, 56 Second
Ուխտագնացութիւն դէպի Եռաբլուր...

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Նիւ Եորք
Մոսկ­ուա­յի օդա­նա­ւա­կա­յա­նում նստած սպա­սում եմ իմ յա­ջորդ թռիչ­քին: Կող­քիս աթո­ռին նստեց գե­ղեց­կա­դէմ մի հայ կին եւ ան­մի­ջա­պէս խնդրեց, որ իր ճամբ­րուկ­նե­րին ու­շա­դիր լի­նեմ մին­չեւ որ ին­քը շու­տով վե­րա­դառ­նայ: Կարճ ժա­մա­նա­կից յե­տոյ կի­նը վե­րա­դար­ձաւ ու նստեց կող­քիս: Մտեր­մա­բար նրան հարց­րե­ցի.

-Արդ­եօ՞ք եր­կար էք մնա­լու Երե­ւա­նում:

Կի­նը ժպտաց ու պա­տաս­խա­նեց.

-Ես տո՛ւ ն եմ գնում:

“Տուն եմ գնում“ բա­ռե­րը ծան­րակ­շիռ խոր­հուրդ­նե­րով լի մտաւ գան­գիս մէջ, դան­դաղ ու համ­րօ­րէն իջաւ մին­չեւ սրունք­ներս …. Մի պահ լռու­թիւ­նից յե­տոյ նո­րէն հարցտ­ուի.

-Ապա, որ­տե­ղի՞ց էք գա­լիս.

-Գնա­ցել էի Սպան­իա­յի կղզի­նե­րից մէ­կում հանգս­տա­նա­լու: Եղաւ պա­տաս­խա­նը:

Այ­լեւս ոչ մի հար­ցում. լուռ մնա­ցի: Թռիչ­քի ժա­մը հա­սաւ, նախ­քան օդա­նաւ մտնե­լը միմ­եանց բա­րի երթ մաղ­թե­ցինք յու­սա­լով, որ թե­րեւս Երե­ւա­նում նո­րէն հան­դի­պենք: Սա­կայն “Տուն եմ գնում“ բա­ռե­րը կար­ծես այ­րեց իմ հո­գին, զգաց­նել տա­լով որ իմ ամ­բողջ կեան­քում, եւ տա­րի­նե­րի ըն­թաց­քում միշտ ցան­կա­ցել ու երա­զել եմ, բայց եր­բէք ու եր­բէք չեմ կա­րո­ղա­ցել ասել “ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ“: Ախ, թէ ինչ­քան կա­րօտ ու սէր եմ կորց­րել, ինչ­քան թան­գա­գին բան եմ կորց­րել իմ կեամ­քում:

Այն­ուա­մե­նայ­նիւ, եր­ջա­նիկ ու բախ­տա­ւոր եմ զգում ինձ, որ թէ­եւ տա­րին մի քա­նի ամ­սով ու շա­բաթ­նե­րով կա­րող եմ կրկնել “ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ“: Այ­սօր մենք ու­նենք ազատ ու ան­կախ հայ­րե­նիք, որը Սեպ­տեմ­բե­րի 21-ին ներ­կայ եղայ քսա­նամ­եայ ան­կա­խու­թեան հրա­շա­գեղ տօ­նա­կա­տա­րու­թեան: Ամ­բողջ եր­կի­րը, մաս­նա­ւո­րա­պէս Երե­ւա­նը բարձր տրա­մադ­րու­թեան, ցնծու­թեան մէջ էր, ցե­րե­կը զին­եալ ու­ժե­րի շքեր­թը, վե­րե­ւում սլա­ցող օդա­յին ու­ժե­րի դղրդոցն ու երկ­նա­կա­մա­րում տա­րած­ուող Հա­յոց Երկ­րի Կար­միր, Կա­պոյտ Ծի­րա­նին ան­բա­ցատ­րե­լի հպար­տու­թիւն ու բերկ­րանք էր ներշն­չում մե­ծից փոքր ամէն մէկ հա­յոր­դու: Իսկ Երե­կոյ­եան Ազա­տու­թեան Հրա­պա­րա­կում խուռ­նե­րամ ժո­ղովր­դին ներ­կա­յաց­ուած երգն ու պա­րը, մաս­նա­ւո­րա­պէս շուր­ջա­շուրջ շէն­քե­րի ծայ­րին տե­սա­ե­րի­զով ներ­կա­յա­ցուց հա­յոց պատ­մու­թիւնը հնամ­եայ դա­րե­րից մին­չեւ մեր օրե­րը, կար­ծես, չտեսն­ուած ու ան­մո­ռա­նա­լի մի հրաշք էր բո­լոր ներ­կա­նե­րիս հա­մար:

Նիւ Եորք վե­րա­դար­ձիս յա­ջորդ օրը, աշ­նա­նա­յին գե­ղե­ցիկ արե­ւոտ օր էր, դուրս ելայ քայ­լե­լու: Հա­զիւ էի մի եր­կու փո­ղոց ան­ցել, երբ մի­անգա­մից մի ինչ որ տա­րօ­րի­նակ զգաց­մունք պա­տեց ողջ էու­թիւնս… եր­կար տա­րի­ներ ապ­րած, փո­ղոց­նե­րը այն­քան օտար ու խորթ էին ինձ թւում, մի վայրկ­եան կար­ծե­ցի թէ սխալ տեղ կամ սխալ եր­կիր եմ ըն­կել, կող­քովս անց­նող մար­դիկ օտար էին, ես չէի պատ­կա­նում նրաց գո­յա­վի­ճա­կի շար­քին, այ­լեւս նրան­ցից մէ­կը չէի զգում… այ­լա­պէս միայ­նակ ու խորթ էի ինքս ինձ հետ… Առ քեզ, թէ՛ հայ­րե­նի­քի ան­կա­խու­թեան տօ­նա­կա­տա­րու­թիւնն, հո­ղի ձայնն ու վրան քայ­լե­լու յի­շա­տակ­ներն, ինչ­պի­սի հայ­րե­նա­սի­րա­կան սէր ու կա­րօտ է յղաց­մում մար­դուս մտքի ու հո­գու խոր­քում:

Ծաղիկներ է դրւում Անյայտ Զինուորի գերեզմանին... ձախէն աջ` երկրորդը Մարինէ Ասատրեան

Աւե­լաց­նեմ նա­եւ, որ ան­կա­խու­թեան տօ­նա­կա­տա­րու­թեան նա­խօր­եա­կին Հա­յաս­տա­նի Փիւ­նիկ կազ­մա­կեր­պու­թիւնը հաշ­ման­դամ­նե­րի ուխ­տագ­նա­ցու­թիւն  էր կազ­մա­կեր­պել դէ­պի Եռաբ­լուր: Այս տե­ղե­կու­թիւնը ինձ հա­ղոր­դեց 1988թ. երկ­րա­շար­ժից հաշ­ման­դամ, Սպի­տա­կում բնակ­ուող Մա­րի­նէ Ասատր­եա­նը, որի կեն­սագ­րու­թիւնը հրա­տա­րակ­ուեց վեր­ջերս ներ­կա­յաց­նե­լով երկ­րա­շար­ժի հե­տե­ւանք­նե­րը, մար­դու ապ­րե­լու տենչն ու նրա զօ­րա­ւոր կամ­քը կեան­քի դժուա­րու­թիւն­ներն յաղ­թա­յա­րե­լու: Ու­րեմն, նոյն առա­ւօտ­եան ժա­մը 9-ին Ազա­տու­թեան Հրա­պա­րակն էր լեց­ուած հա­յոց բա­նա­կով, տօ­նա­կա­տա­րու­թեան փոր­ձերն էին կա­տա­րում. հպար­տու­թեան ու հայ­րե­նա­սի­րա­կան զգաց­մունք­նե­րով լե­ցուն, գլուխս վեր ան­ցայ հայրենիքիս ծա­ռա­յող նուիր­եալ զինո­ւոր­նե­րի կող­քով ու հա­սայ Շա­հում­եա­նի Ան­ուան հրա­պա­րա­կը ուր Սպի­տա­կից, Գիւմրիի շրջա­կայ­քից հաւաք-ուած էին հաշ­ման­դամ­նե­րը Փիւ­նիկ կազ­մա­կեր­պու­թեան պա­տաս­խա­նա­տու ան­ձե­րի ու ըն­կեր­նե­րի հետ: Եռա­գոյն դրօ­շը բարձր պա­հած, հե­ծա­նիւով խմբի առ­ջե­ւից էին գնում վեց երի­տա­սարդ, բո­լորս հա­գել էինք օր­ուայ պատ­շաճ շա­պիկ­ներ նուիր­ուած Փիւ­նի­կի կող­մից, հաշ­ման­դամ­նե­րից ոմանք իրենք էին վա­րում իրենց սայ­լա­կը, ոմանք էլ օգ­նու­թիւն էին ստա­նում: Խմբի հետ էր շտապ օգ­նու­թեան հան­րա­կառ­քը բժիշկ ու բուժ­քոյ­րով եւ կազ­մա­կեր­պու­թեան ու­րիշ հան­րա­կառ­քեր:

Ճա­նա­պար­հը թէ­եւ եր­կար ու դժուա­րին, բայց չկար ո՛չ տրտունջ ո՛չ մրմունջ. ուխ­տի էինք գնում …  Հա­սանք Եռաբ­լուր, ծա­ղիկ­ներ դրե­ցինք ան­յայտ զին­ուո­րի գե­րեզ­մա­նին, լուռ աղօթք մրմնջա­ցինք հայ­րե­նի­քը պաշտ­պա­նող զոհ­ուած­նե­րին, իսկ ներ­կայ մեր հա­յոց բա­նա­կին, քա­ջա­ռող­ջու­թիւն ու յա­ջո­ղու­թիւն մաղ­թե­ցինք:

Ամէն Փառք ու Պա­տիւ Մեր Ազատ ու Ան­կախ Հա­յաս­տա­նին:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post 121-ԱՄ­ԵԱՅ ՍՈ­ԻՐԲ ՀԱ­ՒԱՏՔ
Next post ԻՐԱ­ՆԱ­ՀԱՅ ԳԵ­ՂԱՆ­ԿԱ­ՐԻՉ ՍՄԲԱՏ ՏԷՐ ԿԻՒ­ՐԵՂ­ԵԱ­ՆԻ ՀԵՏ­ՔԵ­ՐՈՎ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles