Սրտաճմլիկ Տեսարաններ՝ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս Եկեղեցիէն

 

Ստորեւ լոյս կ՛ընծայենք տեսարաններ Տիգրանակերտի (Տիարպաքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցիէն:

Միջին Արեւելքի ամենէն մեծ եկեղեցիի համբաւը վայելող Սուրբ Կիրակոս անմասն չէ մնացած, շրջանի մէջ տիրող պայթուցիկ իրավիճակէն: Ամիսներ առաջ, հրատարակուած էին լուսնկարներ, ուր կարելի էր նկատել թէ թրքական բանակի յատուկ ջոկատներ կայք հաստատած էին եկեղեցւոյ մէջ:

Նշենք, թէ Սուրբ Կիրակոս տարիներ շարունակ աւերակ մնալէ ետք՝ թաղական խորհուրդին, նախկին Տիգրանակերտցիներու եւ Տիարպաքիրի քաղաքապետարանի ջանքերով՝ մեծ գումարներու ներդրումով վերանորոգուած եւ Հոկտեմբեր 2011-ին վերաբացուած էր։

«Հայրենիք»ի անգլերէն բաժնի՝ «Արմինիըն Ուիքլի»ի խմբագրութիւնը  ստացաւ գաղտնաբար առնուած այս լուսանկարները, որոնք առնուած են Յուլիս ամսուան ընթացքին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*