ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:4 Minute, 26 Second

Տիգրան Չանտոյեան

 Երեւան

 

Թուրքիան շարունակում է հմտօրէն օգտագործել ռուս-ուքրայինական հակամարտութիւնը տարածաշրջանում եւ աշխարհում դիւանագիտականայ հեղինակութիւն կերտելու համար:

խորհրդարանական խմբակցութեան նիստում Էրտողանը յայտարարել է․ «Հացահատիկային միջանցքի աշխատանքի վերսկսման մասին, որն ապահովում է Ուքրայինայի նաւահանգիստներից դէպի Սեւ ծով գիւղատնտեսական արտադրանքի մատակարարումները: Ըստ Էրտողանի, նա նախօրէին հացահատիկային միջանցքի շուրջ ստեղծուած իրավիճակի մասին բանակցութիւններ է անցկացրել Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ, իսկ Նոյեմբեր 2-ին նա «Հացահատիկային միջանցք»-ի հարցը քննարկել էր նաեւ Ուքրայինայի նախագահ Վլատիմիր Զելենսկիի հետ: Էրտողանը նշել է, որ Ռուսիոյ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյկուն հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիոյ ազգային պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարի հետ: Նրա խօսքով` Ռուսիոյ պաշտպանութեան գերատեսչութեան ղեկավարը թուրք գործընկերոջն ասել է, որ Նոյեմբերի 2-ին կը վերսկսուի «հացահատիկային միջանցք»-ով գիւղատնտեսական արտադրանքի մատակարարումը:

Հոկտեմբերի 29-ին Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարել էր այն մասին, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցութիւնը ցորէնի գործարքին: Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան տուեալներով` Ուքրաինայի զինուած ուժերը, մթերքները դուրս բերելու համար, անօդաչու սարքերով յարձակումներ են իրականացրել Ռուսիոյ Սեւ ծովեան նաւատորմի Սեւաստոպոլում գտնուող նաւերի եւ ենթակառուցուածքի դէմ, իսկ Նոյեմբեր 2-ին, Ռուսաստանը վերադարձել է ցորենի գործարքին` Ուքրաինայից գրաւոր երաշխիքներ ստանալով այն մասին, որ ցորենի միջանցքը չի օգտագործուի Մոսկուայի դէմ ռազմական գործողութիւններ վարելու համար: Ռուսիոյ պաշտպանութեան նախարարութիւնում յայտարարել են, որ այս որոշմանը նպաստել են Թուրքիան եւ ՄԱԿ-ը: Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Պորէլը շնորհակալութիւն է յայտնել ՄԱԿ-ին եւ Թուրքիոյ ցորենի գործարքում Ռուսաստանի վերադարձին աջակցելու համար:

Թուրքիայում կազային հանգոյցի վերաբերեալ ճանապարհային քարտէսը կ’որոշուի մինչեւ տարեվերջ: Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել կազային հանգոյց դառնալու ճանապարհին: Այդ ուղղութեամբ աշխատանքներ են կատարուոմ այն բանից յետոյ, երբ Մոսկուան առաջարկել է Թուրքիայում կազային հանգոյց ստեղծել, որով ռուսական կազ կը մատակարարուի արտաքին շուկային: Այդ հարցով ճանապարհային քարտէսը կ’որոշուի մինչեւ տարեվերջ: Հոկտեմբերի կէսերին Ռուսաստանի եւ Թուրքիոյ նախագահներ Փութինն ու Էրտողանը յանձնարարել են մշակել Թուրքիայում կազային հանգոյց ստեղծելու հարցը, որով, մասնաւորապէս, Ռուսաստանի Դաշնութիւնը կարող է կազի տարանցումը Հիւսիսային հոսքից դէպի Սեւ ծովի տարածաշրջան եւ Թուրքիայ տեղափոխել: Իսկ Էրտողանի ներկայացուցիչ Քալընը յայտարարել է, որ Թուրքիան կարող է սկսել բնական գազ մատակարարել Եւրոպային Միջերկրական ծովում գտնուող հանքավայրից, եթէ այնտեղ գազի հսկայական պաշարներ գտնի: «Թուրքիան, այսպէս թէ այնպէս, կը դառնայ կարեւոր կազային կեդրոն: Եթէ Միջերկրական ծովի արեւելեան մասում կազի զգալի պաշար յայտնաբերուի, ապա հաւանականութիւն կայ, որ այն Թուրքիայից Եւրոպա կը տեղափոխուի: Այստեղ ամենակարեւոր գծերից մէկը TANAP (Trans-Anatolian Natural Gas Pipeline)-ն է: Եթէ միայն ատրպէյճանական կազը կարող է չբաւարարել, ապա այստեղ անհրաժեշտ է հզօրութիւնը մեծացնել: Մեր ուժանիւթային ենթակառուցուածքը շատ յարմար է այս հզօրութիւնը կրելու համար»,- ասել է Էրդողանի խօսնակը: Այս նպատակով Թուրքիան մօտ 10 միլիառ տոլար կը ներդնի Սեւ ծովի Սաքարիա հանքավայրից 540 միլիառ խորանարդ մեթր կազի արդիւնահանման եւ տեղափոխման նախագծում: Ըստ ծրագրերի` առաջին կազը հանքավայրից Թուրքիա կը հասնի 2023-ին: Այս տարուայ նոյեմբերին Թուրքիան կ՛աւարտի խողովակաշարի շինարարութիւնը Սեւ ծովի կազի համակարգին միանալու համար: Էրտողանն յայտնել է, որ BOTAŞ-ը այս ամիս կ՛աւարտի ցամաքային խողովակաշարի անցկացումը` կազն ազգային համակարգին միացնելու համար: Ռուս-թրքական կազային հանգոյցի մասին Փութինն ասել է, որ Ռուսաստանի համար, ի տարբերութիւն Եւրոպայի, թրքական կողմի հետ աւելի հեշտ է աշխատել, քանի որ նախագահ Էրտողանն «Իր խօսքի տէրն է: Եւ եթէ մենք ինչ-որ բանի շուրջ պայմանաւորւում ենք, կարող է դժուար լինել պայմանաւորուելը, բայց եթէ պայմանաւորուել ենք, ապա ձգտում ենք կատարել»,- յաւելել է նա: Նրա խօսքով` թրքական Կազային հանգոյցն իրատեսական նախագիծ է, որը կը յաջողուի բաւականին արագ իրագործել: «Դրանում որեւէ կասկած չկայ… Համոզուած եմ, որ պայմանագրերը կը կնքուեն: Որեւէ կասկած չկայ»,- ընդգծել է Փութինը: Սրան զուգահեռ Թուրքիոյ իշխանութիւնները պատրաստւում են 2023 թուականին ցամաքում 100 հորատանցքերում աշխատանքներ կատարել, որպէսզի նաւթի եւ կազի հանքավայրերի հետախուզում, ինչպէս նաեւ ծովում որոշակի աշխատանքներ իրականացնեն: Ենթադրւում է, որ երկրաբանական-հետախուզական աշխատանքները կ՛արագացուեն երկրի ներսում եւ արտասահմանում` պայմանաւորուած նաւթի, բնական կազի եւ երկրաջերմային աղբիւրների ուժանոիւթային ոլորտի կարիքները, ինչպէս նաեւ արդիւնաբերութեան մէջ հումքի պահանջարկը բաւարարելու անհրաժեշտութեամբ: Նախատեսւում է, որ մինչեւ յաջորդ տարուայ վերջը ծովային հորատման սարքերի թիւը կ’աւելանայ` հասնելով 26-ի, ինչը թոյլ կը տայ ծովային հորատման 14 աշխատանք իրականացնել: Դրանք կ’առնչուեն նաեւ Հիւսիսային Կիպրոսի Թրքական Հանրապետութեան ծովային հատուածներին:

*

Թուրքիայում տարեկան գնաճը, Հոկտեմբերի արդիւնքներով, կազմել է 85,51 տոկոս մէկ ամիս առաջուայ 83,45 տոկոսի համեմատ: Միեւնոյն ժամանակ, Գնաճի վերլուծութեան անկախ խումբը (ENAG) Հոկտեմբերին գնաճը Թուրքիայում գնահատել է 185,34 տոկոս: Սեպտեմբերին այն, ըստ նրա տուեալների, կազմում էր 186,27 տոկոս: Թուրքիայի կեդրոնական դրամատան ղեկավար Շահապ Քաւջիօղլուն աւելի վաղ տեղեկացրել էր, որ գնաճը երկրում, ընթացիկ տարուայ արդիւնքներով, սպասւում է 65,2 տոկոսի մակարդակում: Սկզբում այն նախատեսւում էր 42,8 տոկոսի սահմաններում, յետոյ ցուցանիշը վերանայուեց` 60,4 տոկոս: Թուրքիոյ կեդրոնական դրամատունը անցած տարեվերջից մինչեւ այս տարուայ Օգոստոս, պահում էր 14 տոկոսի մակարդակը, իսկ յետագային սկսեց իջեցնել այն: Հիմա այն կազմում է 10,5 տոկոս: Թուրքիոյ իշխանութիւններն անցած տարուայ Դեկտեմբերից իրականացնում են այսպէս կոչուած նոր տնտեսական քաղաքականութիւն, որտեղ շեշտը դրւում է թուրքական լիրայի ամրապնդման վրայ: Բայց թրքական ազգային արժոյթը տարեսկզբից արժէզրկուել է աւելի քան 25 տոկոսով, այդ միտումը, տնտեսագէտների կանխատեսմամբ, կը պահպանուի: Տնտեսական այս տատանումները, սակայն, չեն խանգարել, որ Թուրքիան լուրջ քայլեր կատարի ինքնաշարժի արդիւնաբերութեան ոլորտում: Տեղի է ունեցել TOGG ապրանքանիշի առաջին ելեկտրականութեամբ գործող ինքնաշարժի գործարանի բացման արարողութիւնը, որուն մասնակցել է նաեւ Էրտողանը: Ելեկտրական մեքենաներն առաջինը կը ստանան Թուրքիոյ 81 նահանգապետները, ինչպէս նաեւ արտասահմանում թրքական դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարները, ասել է փոխադրութեան փոխնախարար Ֆաթիհ Քաչըրը: TOGG-ի գլխաւոր տնօրէն Կիւրճան Քարաքաշը յայտնել է, որ մինչեւ 2030 թուականը նախատեսւում է հաւաքել մօտ 1 միլիոն ինքնաշարժ, որոնց գինը կը տատանուի 43-54 հազար տոլարի մինչեւ: Նոր գործարանի հզօրութիւնը նախատեսուած է տարեկան 170 հազար ելեկտրական մեքենայ արտադրելու համար: Առաջին TOGG էլեկտրական մեքենաները Թուրքիայում կը յայտնուեն մինչեւ 2023 թուականի առաջին եռամսեակի վերջը` համապատասխան հաւաստագրումից յետոյ: TOGG-ը մինչեւ 80 տոկոսով կրնայ լիցքաւորուիլ կէս ժամում։

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles