ԳԻՇԵՐԱՅԻՆ ՏԱՐԵՐՔ

0 0
Read Time:38 Second

Ամրան մի պարզ երեկոյ էր,

Աստղերն էին ծաւալւում,

Անուրջներն իմ շրջում էին,

Ու թափառում գիշերում…

Մի տենչայոյզ արթնացումով,

Մի բաղձալի բերկրանքով,

Երազից  թէ՝ յուշից ծնուած,

Յայտնուեցիր հրաշքով…

Լոյս սերմանող արեւի պէս,

Ջերմացրեցիր ինձ կրկին,

Եւ չհանգչող աստղերի պէս,

Պարուրեցիր իմ հոգին…

Ներշնչանքով քեզ զգացի,

Եւ փարուեցի քո կրծքին,

Ու աչքերս ես փակեցի,

Հլու հոգուս տենչանքին …

Եռուն կրքով մոլեգին,

Գեղեցկութեամբ  քո անմէկին,

Ինձ գամեցիր քո աչքերի,

Խելացնոր տարերքին…

Սպասումի լոյսն իմ վառուեց,

Եդեմաշունչ  ցոլքերով,

Սիրտն իմ բացուեց ծաղկի նման,

Քո ջերմաբոյր տաք շնչով…

Հարբած կրքով քո հմայքի,

Մոլեգնութեամբ սիրահարի,

Մթութեան մէջ համբուրուեցինք,

Ընկանք՝ գիրկը դրախտի…

Ա¯խ երանի իմանայիր,

Թէ ինչ տուիր, ինչ տարար, 

Յայտնութիւնդ եթերի մԷջ,

Այրող հուր էր հոգեպարար…

Ամրան մի տաք երեկոյ է,

Աստղերն են լուռ փայլփլում,

Անուրջներն իմ՝ թեւեր առած,

Թափառում են գիշերում…

Աւիկ Տէյիրմէնճեան

 Պոսթըն

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles