ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՇՈՒՐՋ (ՄԱՅԻՍ 28, 1918)

0 0
Read Time:4 Minute, 49 Second

p2-3 fd

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ
իզ Խանի, Լենկթիմուրի, վայրագ հորդանների արշաւանքներից։ Արիւնաքամ է դարձել Ապտուլ Համիտների եւ Թալէաթների գազանային կոտորածներից։
Սակայն հայ ժողովուրդի մէջ ազատութեան ոգին եւ ազատ ու անկախ հայրենիքի կերտման գաղափարը, մնացել է առաջնային նպատակ։ Անկախութեան գաղափարի տեսլականը, ոգի ու մարմին առաւ եւ իրականութիւն դարձաւ Մայիս 28, 1918թ.։
1828 թուականին (187 տարի առաջ), ցարական Ռուսաստանի եւ Պարսկաստանի ճակատամարտից յետոյ Թորքամանչայի դաշնագրով, Անդրկովկասը անցաւ, ցարական Ռուսաստանի տիրապետութեան տակ։ Այդ թուականից ստեղծուեց Արարատեան կամ Երեւանեան նահանգը, այլ խօսքով ,Ռուսահայաստանըե իսկ Արեւելեան Անատոլիայի մեր հողերը, մինչ այժմ կոչւում է ՛՛Տաճկահայաստան՛՛։
Հայկական բարձրավանդակում, հայ ժողովուրդը, քրիստոսից առաջ, առաջին հազարամեակում, արդէն սկսել էր զարգանալ եւ կազմաւորուել, ստեղծելով իր ուրոյն հայկական մշակոյթը։
Թէեւ ՛՛Ռուսահայաստան՛՛ի ստեղծումով, հայկական ինքնավարութեան գաղափարը իրականութիւն, չդարձաւ, բայց ստեղծուեց տնտեսական եւ հանրային ապահովութիւն որի շնորհիւ առաջացաւ հասարակական, քաղաքական մշակութային շարժում եւ աշխուժութիւն։
1880ական թուականներից, հայերը սկսեցին ստեղծել եւ ընդլայնել, հայկական դպրոցների ցանցը, թէ ռուսական եւ թէ նոյնիսկ տաճկական կայսրութիւնների սահմաններում։
Լազարեան Ճեմարանը Մոսկուայում, Ներսէսեան բարձրագոյն վարժարանը Թիֆլիսում, Թեմական դպրոցը Շուշիիում եւ Գէորգեան Ճեմարանը Էջմիածնում եւ այլ ուրիշ դպրոցներ։p2-3e
Այդ դպրոցներում եւ կեդրոններում հասակ նետեցին եւ դաստիարակուեցին յեղափոխական եւ մշակութային գործիչներ, որոնք դարձան հիմնադիրները եւ դաստիարակները հայ ժողովրդի ազատագրական եւ մշակութային շարժումների։
Յեղափոխական մտայնութեան մեծ դարբնոցը պատմավիպասան Ռաֆֆին էր, որ ստեղծագործել ով ՛՛Խենթ՛՛ը, ՛՛Ջալալեդին՛՛ը, ՛՛Կայծեր՛՛ը, ՛՛Դաւիթ Բէկ՛՛ը եւ ՛՛Խամսայի Մելիքութիւններ՛՛ը։ Յեղափոխական գաղափարները տարածեց համայն հայ ժողովրդի մէջ։
Կեանքի կոչուեցին ազգային կուսակացութիւններ՝ Արմենական, Հնչակեան եւ Հ.Յ.Դաշնացկութիւնը, որոնք զարկ տուին ազատատենչ շարժումների մտածողութեան։
1890 թուականին, Թիֆլիսում կեանքի կոչուեց Հ.Յ.Դաշնակցութիւնը, որ աստիճանաբար իր ուսերի վրայ վերցրեց հայ ազատագրական շարժումների ղեկավարութիւնը։
1915 թուին Թուրքիայում կատարուեց անմարդկային վայրագ, զանգուածային ոճիրը, կորցրեցինք աւելի քան 1,500,000 հայորդիներ։
1914 թուին սկսուել էր համաշխարհային առաջին պատերազմը։ Հայ ժողովուրդի, տնտեսական եւ բարոյական հովանաւորութեան կեանքի կոչուեց եօթը հայկական կամաւորական խմբեր, ղեկավարութեամբ մեր ազգային յեղափոխական անուանի խմբապետներ եւ հրամանատարների համաշխարհային պատերազմը դեռ չվերջացած, 1917 թուի Մարտին պայթեց Ռուսական Յեղափոխութիւնը, որին յաջորդեց Բոլշեւիկեանը, նոյն տարուան Նոյեմբերին։
1918 թուի Մարտին գերմանացիների դրդմամբ ստորագրուեց ,Փրետ Լիտովսկիե պարտադրեալ հաշտութեան դաշնագիրը, նորակազմ խորհրդարանի Ռուսաստանի եւ Գերմանիայի¬Տաճկաստանի, Աւստրիոյ¬Հունգարիոյ եւ Պուլկարիոյ միջեւ։
,Փրեստ Լիտովսկիեի դաշնագրի ստորագրումը սարսափի եւ յուսախաբութեան ենթարկեց Անդրկովկասի քրիստոնեայ ժողովրդներին, յատկապէս հայութեան ի նկատի ունենալով այն պարագան, որ ըստ դաշնագրի լրացուցիչ մասի, Ռուսաստանը պիտի շուտափոյթ հեռացներ իր բանակը Արեւելեան Անատոլիայի նահանգներից։
Նոյն դաշնագրով, Կարսի, Արտահանի եւ Պաթումի շրջանները նոյնպէս պիտի անյապաղ պարպուէին ռուս զօրքերից։
Դաշնագրի լրացուցիչ մասում, միաժամանակ պահանջւում էր հայկական կամաւորական միաւորների լուծարքը։
Ռուսական բանակների հեռացումով Անատոլիայից եւ հայկական կամաւորական միաւորների լուծարքով, սանձարձակ ազատութիւն պիտի տրուէր, տաճկական կանոնաւոր զօրասիւներին եւ արիւնարբու խուժանին անարգել ներխուժելու Անդրկովկաս։p2-3d
Վտանգը ակներեւ էր եւ անխուսափելի, որ շատ ուշացաւ եւ 1918 թուի Մայիսին, ,Փրեստ Լիտովսկիե դաշնագրի ստորագրումից հազիւ երկու ամիս յատկապէս հայութեան, ի նկատի ունենալով այն պարագան, որ ըստ դաշնագրի լրացուցիչ մասի, Ռուսաստանը պիտի շուտափոյթ հեռացներ իր բանակը Արեւելեան Անատոլիայի նահանգներից։ Նոյն դաշնագրով կարսի, Արտահանի եւ Պաթումի շրջանները նոյնպէս պիտի անյապաղ պարպուէին ռուս զօրքերից։
Դաշնագրի լրացուցիչ մասում, միաժամանակ պահանջւում էր Սարդարապատ, Բաշ Աբարան եւ Ղարաքիլիսա։ Թրքական հրամանատարութիւնը ծրագրել էր, ջարդել հայկական Երեւանեան բանակը, Սարդարապատի ճակատամարտում՝ Բաշ Աբարանի շրջանից անցնել Երեւան քաղաքի թիկունքը եւ պաշարել ու ոչնչացնել ճեներալ Սիլիկեանի զօրաբաժինը։
Տաճկական բանակի երկրորդ նպատակն էր, շարժուել դէպի Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), գրաւել Լոռին եւ երրորդ թեւով Դիլիջանի վրայով գրաւել Սեւանա լիճի հիւսիսային շրջանը։ Ինչպէս նկատելի է, ծրագիրը մշակուած էր ու յստակ եւ թուրք հրամանատարութիւնը, վստահ էր իր յաջողութեան վրայ։
1918 թուի Բաշ Աբարանի (Ապարան), հայ ժողովրդի միասնական պարտիզանական եւ կանոնաւոր բանակների (ղեկավարութեամբ, արհեստավարժ հայ հրամանատարների, թուրքերը չյաջողեցին իրենց ծրագիրը իրագործել։
Ճակատի ընդհանուր հրամանատարը, Դրօն էր (Դրաստամատ Կանայեան)։
1918 թուի Մայիս 22¬29ին, հերոսամարտերին մասնակցել են նաեւ Հայաստանաբնակ Եզիտիները (մօտ 1500 հեծեալ եւ հետեւակ), գլխաւորութեամբ հայ ժողովրդի հաւատարիմ բարեկամ Ջէհանգիր Աղայի։
Մայիս 27ից թուրքերը պարտութիւն կրտլով, Մայիս 29ին նահանջում են դէպի Համամլու (այժմ Սպիտակ) եւ Գիւմրի։
Հայ ժողովրդի սխրանքներից է նոյն օրերի Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը Պարոյր Սեւակը նշում է.¬ ,Երբ չի մնում ելք ու ճար խենթերն են գտնում հնար, այսպէս ծագեց արեգակից Սարդարապատի մարտը մեծե։ Եւ ինչպէս Աւետիք Իսահակեանն է գրում՝
,Մեր կտրիճները խուփ ու մանգաղ թողած,
Գայլ ու գազան թշնամու
Դէմ վազեցին, հայոց
Հայրենիքի եւ ժողովրդի
Անկախութեան ծիածանը
Պարզելու համար Մասիսի գագաթինե։
Այսպիսով 1918 թուի Մայիսին ծնունդ առաւ հայկական անկախ հանրապետութիւնը 12,000 քառակուսի քիլոմեթր տարածութեամբ, Հայաստանը անցաւ պետութիւն ունեցող երկրների շարքին, իր դրոշով եւ հայոց բանակով։
Անկախ հայրենիքի ստեղծումը, հայ ժողովրդի երազների իրականացումն էր։
Չանտեսելով հանդերձ, Սովետական Հայաստանում արձանագրուած մի շարք գնահատելի յաջողութիւններ, որոնց մէջ բնականաբար դեր է ունեցել, Սարդարապատ կերտող հայորդիների զաւակների ու թոռների, հայրենասէր եւ շինարար ոգին, ազատագրական պայքարներում։
Ստորեւ կþուզէի նշել, մի քանի կարեւոր ձեռքբերումներ, որոնք կատարուեցին Հայաստանի Առաջին Հանրապետութեան ընթացքին։ Հայաստանի հողային տարածքների ընդլայնումը եւ Հայաստանը հայեացքնելու հեռատես եւ ծանր աշխատանքը։
Ըստ պատմական տուեալների, այդ աշխատանքի իրական դարբինը եղաւ, Ռուբէն Տ. Մինասեանը, Սասունցիների գործադրութեամբ եւ Արամ Մանուկեանի գիտութեամբ, եւ ինչպէս Համաստեղն է ասում.¬ ՛՛Թշնամի տարրերը իրենց ծալուած ու անծալ վրաններով, հեռացան եւ այս օրուան Հայաստանի զուտ հայաբնակ ըլլալը այդ աշխատանքին կը պարտինք՛՛։p2-3b
Այդ օրերին Հայաստանում իրագործուած աշխատանքները հրաշքի բնոյթ էին ստանում։
1919ից մինչեւ 1920ը Երեւանում, Գիւմրիում եւ այլ քաղաքներում եւ գիւղերում հիմնուեցին հանրակրթական դասընթացքներ, պետական, ժողովրդական բարձրագոյն դպրոցներ։ Ծրագրւում էր բանալ՝ մանկավարժական, տեխնիկական երաժշտական, արուեստագիտական երկրաբանական, դեղագործական եւ զինուորական վարժարաններ։
Հիմքն էր դրւում պետական թանգարանի։ Հետաքրքրական է, որ այդ դժուարին օրերին գրողները հովանաւորւում էին եւ նպաստ էին ստանում։
Ստեղծւում էր ՛՛Հնութիւնների՛՛ պաշտպանութեան հիմնարկութիւն։
Հայացուել էր դատաստանական աշխատանքը եւ հայը Հայաստանում հնարաւորութիւն ունէր իր մայրենի լեզուով, իր դատը պաշտպանել։ Ստեղծուել էր 12.000ի շուրջ մարտունակ պետական բանակ, ղեկավարութեամբ հայրենասէր եւ փորձառու հրամանատարութեամբ Ազատ Հայաստանի կեանքը դժբախտաբար կարճ եղաւ եւ զոհ գնաց բոլշեւիկեան եւ թրքական գերազանց ուժերի ծաւալապաշտական քաղաքականութեան։ Հայաստանը իր անկախութիւնը կորցրեց, բայց Մայիս 28ի ոգին եւ Հայ Դատի հետապնդման տեսլականը, գնալով զարգացաւ եւ հիմնաւորուեց։
Մեծ Եղեռնի 100 ամեակի յիշեցման, աշխարհածաւալ տարածումը, կենդանի ապացոյց է մեր Դատի հետապնդման աննախընթաց յաջողութեան թէ մեր ներկայ Հայաստանի եւ թէ հայ սփիւռքի տարածքով։
Ուրախ ենք որ այսօր Ազատ եւ Անկախ Հայաստանի ղեկավարութիւնը, մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան Մայիս 28ի անկախութեան օրը պետական մակարդակով։
Փառք Մայիս 28ը կերտող, յայտնի եւ խոնարհ հերոսների յիշատակին եւ հայ ժողովուրդին։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles