ԳրականՅօդուածներ

ՍՐՏԱՌՈՒՉ ՃԻՉՈՎ…

Պատմութեան կաթսան

Եռում է կրկին,

Ամէն ակնթարթ

Անկման մատնուած,

Մարդկային կեանքի

Կրքերն են եռում,

Ահն ու սարսափը

Իրարու  գրկած…

 

Արդարութիւն են

Մեզ ուսուցանում,

Սեւասիրտ մարդիկ

Օծուած խաւարով,

Արհամարհելով

Ներկան ու անցեալը,

Հոգի են պղծում

Մահու զարհուրով…

 

Մեր սուրբ պահանջը

Երէկ ու այսօր,

Վաղը եւ ընդմիշտ

Նոյնն է լինելու,

Թէկուզ անելի

Սարսափից լլկուած,

Մենք կրկին անգամ

Վեր ենք յառնելու…

 

Մեր մանուկների

Սրտառուչ  ճիչով

Մասիսի շուրջը

Պար ենք բռնելու…

ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ

Պոսթըն

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button