ՍԱՄՈՒԷԼ ԱՒԱԳԵԱՆ
»ԿԱՊԻՏԱԼ«
Հայ-թրքական սահմանի բացումը Հայաստանին հնարաւորութիւն կը տայ բազմապատկել արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային ուղիները« կը թուլանայ կախուածութիւնը Վրաստանից:
Բաց սահմանն աւելի լաւ է« քան փակ սահմանը: Սա« թերեւս« անվիճելի եզրայանգում է:
Սակայն թէ° Հայաստանում« թէ° Թուրքիայում հայ-թրքական սահմանի բացման հակառակորդները քիչ չեն: Հիմնականում այդ առարկութիւնները քաղաքական ենթատեքստ ունեն« սակայն զուտ տնտեսական հեռանկարների առումով նոյնպէս կան մտահոգութիւններ:
Փորձենք ընդհանրացնել« թէ հայ-թրքական սահմանի բացումը ինչ օգուտներ եւ վտանգներ է պարունակում երկու երկրների համար:
ՕԳՈՒՏՆԵՐ
Հայաստանի համար
1.- Հայաստանը հնարաւորութիւն կը ստանայ բազմապատկել արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային ուղիները« կը թուլանայ կախուածութիւնը Վրաստանից: Թրքական նաւահանգիստների եւ ճանապարհների օգտագործումն աւելի աժան կը դարձնի Հայաստան ներկրուող եւ Հայաստանից արտահանուող ապրանքների ինքնարժէքը՝ տրանսպորտային ծախսերի նուազման հաշուին:
2.- Ներկայումս Հայաստանը գործնականում Թուրքիա արտահանում չի իրականացնում: Բաց սահմանը հնարաւորութիւն կը տայ հայկական ապրանքների համար նոր շուկաներ գտնել:
3.- Հայաստանում կÿաճեն օտարերկրեայ ներդրումները՝ ի հաշիւ թրքական ընկերութիւնների:
Թուրքիոյ համար
1. Հնարաւորութիւն է ստեղծւում օգտագործել հայկական շուկան՝ ռուսական շուկայ աւելի աշխոյժ ներթափանցելու համար՝ հաշուի առնելով« որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի բարենպաստ ռեժիմ է գործում« իսկ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ՝ ոչ:
2.- Թուրքիոյ տնտեսապէս յետամնաց արեւելեան շրջանները տնտեսապէս կը շահեն« ինչը դրական կÿանդրադառնայ երկրի տնտեսական ընդհանուր իրավիճակի վրայ:
3.- Թուրքիան կարող է օգտագործել հայկական երկաթուղին՝ Վրաստանի եւ Ատրպէյճանի հետ հաղորդակցութեան համար՝ հաշուի առնելով այն հանգամանքը« որ Կարս-Ախալքալաք երկաթուղագծի շինարարութեան հեռանկարն անորոշ է:
4.- Թուրքիան կը բարելաւի իր առեւտրային յարաբերութիւնները գերտէրութիւնների հետ« քանի որ թէ° Ռուսաստանը« թէ° ԱՄՆ-ը ներկայ փուլում շահագրգռուած են հայ-թրքական սահմանի բացմամբ:
ՎՏԱՆԳՆԵՐ
Հայաստանի համար
1.- Բաց սահմանի դէպքում թրքական ապրանքներն աւելի աժան կը ներկրուեն հայկական շուկայ« ինչը դժուարութիւններ կը ստեղծի մի շարք տեղական արտադրողների համար:
2.- Հայկական գիւղատնտեսութիւնը կարող է լուրջ հարուած ստանալ« քանի որ Թուրքիան աշխարհում յայտնի է որպէս գիւղատնտեսական հումքի աժան մատակարար« իսկ տեղական շուկայում գիւղմթերքի աւելցուկ կայ: Հայկական շուկաները կը լցուեն թրքական ծագմամբ ծիրանով« լոլիկով« սխտորով եւ այլ մթերքներով:
3.- Տարածաշրջանում քաղաքական անկայունութիւն է« ուստի սահմանը բացելուց յետոյ այն մշտապէս ենթակայ է ցանկացած պահի փակման վտանգին: Իսկ դա լրջօրէն կÿանդրադառնայ դէպի թրքական շուկան կողմնորոշուած պիզնէսի գործունէութեան վրայ:
Թուրքիոյ համար
1.- Թուրքիոյ համար վտանգներն առաւելապէս քաղաքական բնոյթի են: Թուրքիան վտանգում է Ատրպէյճանի հետ իր յարաբերութիւնները« խնդիրներ կարող են ծագել էներգակիրների մատակարարման նախատեսուած ծաւալների մասով:
2.- Հայաստանը կարող է տնտեսապէս իւրացնել Թուրքիայի քրտաբնակ շրջանները« ինչը Անգարային մտահոգութեան տեղիք է տալիս: