Օտար հողը երբեք Հայրենիք չի դառնայ:
ԿԷՕԹԷ
Ձեզ հարց եմ տալիս՝ թէ ի՞նչպէս եղաւ,
Որ մի հզօր ազգ, օրհնանքով սերուած,
Կանգնած է այսօր անդունդի եզրին:
Թէ ի՞նչպէս եղաւ, որ մենք ազգովի,
Դարձել ենք ծառայ, օտարին՝ գերի:
Որ նրանց համար նոր տուն ենք շինում,
Ադամանդ տաշում, հրաշքներ գործում:
Իսկ մեր որբերը՝ սովամահ, քաղցած,
Թախծոտ աչքերով՝ ձեռքերը պարզած,
Աւաղ այս դարում,
Սեւ հաց են մուրում,
Ու չեն կշտանում:
Այդ ի՞նչպէս եղաւ,
Ո՞րն է պատճառը,
Տիգրանի կերտած Մեծ Հայաստանը՝
Այսօր մի փոքրիկ կղզի է դարձել,
Թուրքի երախում,
Որը իր ժանգոտ ժանիքներ սրած,
Պահ է սպասում՝ լուծի՝ վերջապէս
Հարցը Հայկական:
Թէրեւս պատճառը հենց այն է միայն,
Տէրը մեզ տրուել է պարգեւ անսահմա¯ն՝
Նոյեան Տապանը մեզ մօտ է իջել…
Մենք ունեցել ենք Երկիր Նայիրեան՝
Ծովից-ծով ընկած մի Մեծ Հայաստան…
Բայց մենք հայերս՝ այդ չենք գնահատել,
Դարձել ենք հուժկու »Ես« փառաբանող,
Դարձել ենք նախանձ՝ իրար հալածող:
Հարկ է ընդգծել.
Ես-ն ու նախանձը՝ իրար միացել,
Անմիաբանութեան պատճառ են դաձել:
Սակայն այսուհետ, չպէտք է կարծել,
Ես-ն ու նախանձը բոլորիս գերել,
Եւ մեզ կաշկանդել ու անդունդ տարել:
Ո°չ եւ, քաւ լիցէ° այդպէս չէ երբե°ք:
Բոլորն էլ գիտեն,
Որ մենք Ազգովի՝
Խիղճ ունենք, պատիւ,
Որ մենք ազնիւ ենք,
Բարեկիրթ, զիջող,
Գեներից օժտուած,
Տաղանդ ունեցող:
Հայրենիք սիրող,
Հայրենի հողին
Կեանքը նուիրող:
Երբ օրհասական
Վտանգ է սպառնում՝
Բոլորս միանում՝
Եւ միաբանութեամբ
Մի անյաղթելի
Բռունցք ենք կազմում,
Անարգ թշնամուն
Կոտորում, ջարդում,
Եւ անդունդ նետում:
Պարզապէս պէտք է, որ այդ գիտակցեն՝
Մայր հողում ապրող՝ տխուր դէմքերով մեր տղաները:
Ովքեր ներկայիս վիճակից գժտուած՝
նոր ելք են փնտռում,
Անցեալի եւ ներկայ սխալը շտկող՝
ճիշտ ուղին ընտրում:
Պարզապէս պէտք է, որ այդ գիտակցեն՝
Աշխարհով սփռուած, աշխոյժ աչքերով,
մեր մանուկները:
Եւ հոգ չէ երբե°ք, թէ այսօր նրանք,
որտե՞ղ են ապրում:
Մշտապէս նրանք իրենց Մայր Հողի
կարօտն են զգում,
Եղեռնում զոհուած իրենց պապերի
ողբանքն է կանչում:
Կը գայ ժամանակ՝ ես համոզուած եմ,
Շուտով թէ քիչ ուշ, Հայ սերունդն անշուշտ,
Շենցնելու է՝ Մեր Աշխարհն Անուշ:
ՎԵՄԻՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
Յուլիս 2009