Եկեղեցին Հայկական՝ ծընընդավայրն է հոգւոյս,
Ինչպէս քարայր մþընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմովն ու հեռուն
Կանգնած իր լուռ խորանով՝ որ կարծես նա°ւ մþէ ծփուն…
ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ
Նիւ Եորքի Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ վերանորոգման աշխատանքը հասաւ իր աւարտին, եւ շուտով՝ Սեպտեմբեր 19-ին Եկեղեցին իր դռները պիտի բացի Նիւ Եորքի հաւատացեալ ժողովուրդի առջեւ:
Շաբաթ՝ Սեպտեմբեր 19-ի երեկոյեան ժ. 7-ին, Ձեռամբ՝ Բարձր. Տ. Օշական Ս. Արք. Չօլոյեանի եւ մասնակցութեամբ շրջանի եկեղեցականներուն, Եկեղեցւոյ նորակերտ Ս. Խորանի օծման արարողութիւն պիտի կատարուի, իսկ Կիրակի՝ Սեպտեմբեր 20-ի առաւօտեան ժ. 10:30-ին պիտի մատուցուի Եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, հաւատացեալներին կը հրամցուի աւանդական մատաղ:
Այժմ մի քանի խօսք Եկեղեցւոյ վերաշինութեան մասին. շէնքի կառոյցի ուսումնասիրութիւնները ապացուցեցին, որ շէնքը գտնւում էր խախուտ եւ ապահովական տեսակէտից վտանգաւոր վիճակի մէջ, եւ կարօտ էր հիմնական նորոգութիւնների եւ վերաշինութեան:
Շնորհիւ Մայր Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Մեսրոպ Քհնյ. Լագիսեանի, Հոգաբարձութեան եւ պատկան յանձնախումբի նուիրեալ աշխատանքին, վերաշինութիւնը հասաւ իր աւարտին:
Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցին իր ստեղծման օրից ունեցել է շատ բովանդակալից կեանք. արդարօրէն անուանուել է »Մայր Եկեղեցի«, ընդգծում ենք »Մայր« բառը, որովհետեւ ծնող եւ մայր եղաւ ապագայում կառուցուած Հայց. Առաքելական շատ եկեղեցիների, ապաստարան եղաւ բազմահազար հայրենակիցների, որոնք Մեծ Եղեռնից յետոյ ապաստանելով Ամերիկայի Միացեալ Նահանգներում հիմնադրեցին Մայր Եկեղեցին: Եկեղեցում հիւրընկալուեցին Ռումանիայից, Եգիպտոսից, Պուլկարիայից, Իրաքից եւ այլ երկրներից գաղթած հայերը:
Մինչեւ 1958թ. Մայր Եկեղեցին կատարեց նաեւ Առաջնորդարանի դեր:
Վստահ ենք, հաւատացեալ ժողովուրդը Սեպտեմբեր 19-ին եւ 20-ին ներկայ կը գտնուի Մայր Եկեղեցում՝ վայելելու Հայոց Առաքելական Ս. Եկեղեցոյ հոգեպարար արարողութիւնները եւ իր վերանորոգուած »Մայր Եկեղեցին«:
ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ