ՏԱՏԻԿԻ ԱՂՕԹՔԸ
Տատիկը մեծ մայրն իր տոհմի –
Հին կարգերի հանդերձանքով«
Հլու եւ հեզ շարժուձեւովն
Այն օրերի՝ երբ իր խաչն իսկ
Թագնուած էր հագուստի տակ՝
Որ ծածկում էր գլուխ« վիզ ու կզակ
Եւ աղօթքն իր Աստուծոյ՝ ասում էր անձայն«
Պաշտամունքով գցում է հայեացքն իր երկինք«
Յետոյ մի պահ աչքերը փակում
Ու կոշտացած« արեւահար ձեռներն իր
Միացրած՝ աղօթում է —
»Աստուա°ծ« ես քեզ մատաղ լինեմ«
Մարմինս քեզ մատաղ«
Մի ծագ ծագի°ր էս ժողովրդի վրայ«
Ամբո°ղջ աշխարհի վրայ«
Որից հետոյ՝ ի°մ երեխաների վրայ£
Աստուա°ծ« ես քեզ մատաղ«
Տղայիդ« աղջկադ մատաղ«
Տանդ« դրանդ մատաղ«
Հանդ ու պուճախիդ մատաղ«
Ձեռիցս է°դ աղաչանքն է գալիս«
Յարգի°ր խնդրանքս«:*
Գրել- կարդալ չսովորած« մի կերպ
Նա իմանում էր թէ Գրքին մէջ ինչ կայ գրած՝
Որ՝ արձագանգում է Շունչն Աստուծոյ:
Նա մի կերպ հասկանում էր
Լրիւ իմաստն անոր«
Եւ աղօթում էր ամէն օր –
»Աստուա°ծ« ես քեզ մատաղ լինեմ…
Մօտակայ մի դաշտում«
Կաղնիի ծառի տակ«
Խաչքարին մօտիկ«
Երեխաները կրկնում են
Աղօթքը Տատիկի:
Քնարիկ Օ. Մենէշեան
Թարգմանեց՝ Թաթուլ Սոնենց Փափազեան
* Այս հին հայկական աղօթքը մինչեւ
այսօր կը կրկնուի Արցախի մէջ: