ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆԻ ԱՍՄՈՒՆՔԻ ԽՏԱՍԱԼԻԿԸ

0 0
Read Time:4 Minute, 52 Second

ԱՆԱ­ՀԻՏ ՉՈՐ­ՊԱՃ­ԵԱՆ     

 »Անափ կա­րօտ« եւ »Վա­ռել լոյ­սե­րը հո­գու«, եր­կու նոր խտա­սա­լիկ­նե­րը (CD), եղան ինձ հա­մար հրա­շա­լի նուէր: Այն­տեղ խտաց­ուած է բա­նաս­տեղ­ծու­թիւն­նե­րի եւ եր­գե­րի գե­ղե­ցիկ մի փունջ: Հայ­կա­կան երգ-երաժշ­տու­թեան, հայ մտա­ւո­րա­կա­նի խո­հուն խօս­քե­րի նկատ­մամբ ու­նե­ցած կա­րօ­տով եւ պա­հան­ջով լե­ցուն նուէր ստա­նա­լու նոյն օրը, լսե­ցի ամ­բող­ջու­թեամբ բո­լոր կա­տա­րում­նե­րը: Կա­տա­րում­ներ, ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­ներ, որոնք խօ­սում են մեր հո­գուց եւ հո­գիդ պա­տում մի նոր թար­մու­թեամբ եւ վեհ տրա­մադ­րու­թեամբ: Բա­նաս­տեղ­ծու­թիւն­նե­րի եւ   եւ եր­գի խօս­քե­րի հե­ղի­նակն է խոս­տում­նա­լից բա­նաս­տեղծ Աւիկ Տէյիր­մէնճ­եա­նը:

Հա­յի ճա­կա­տա­գիր, ան ծնուել է Հա­յաս­տա­նում, այժմ բնակ­ւում է Պոս­թըն քա­ղա­քում: Նա ապ­րել եւ վա­յե­լել է հայ­րե­նի աշ­խար­հի յու­զա­ռատ եւ եր­ջան­կա­շատ պա­հե­րը: Նա իր բա­նաս­տեղ­ծա­կան, կեն­սա­կան լից­քով, կա­րօ­տա­կէզ եր­գե­րով եւ ծո­վա­ծա­ւալ յու­շե­րով ջեր­մօ­րէն կապ­ուած է իր հա­րա­զատ բնաշ­խար­հին եւ հայ­րե­նի ակունք­նե­րին: Ա. Տէյիր­մէնճ­եա­նի բա­նաս­տեղ­ծու­թիւն­նե­րի գլխա­ւոր խոր­հուր­դը կազ­մում է հայ­րե­նի­քը՝ իր ողջ էու­թեամբ:

Գա­ղա­փա­րա­կան յա­գեց­ուա­ծու­թեամբ եւ յու­զիչ ջեր­մու­թեամբ, առանձ­նա­յա­տուկ հմայք ու­նեն նրա »Դէ­պի հայ­րե­նիք«, »Հա­յու­հի«, »Հրաշք լեռ­ներ« եւ այլն բա­նաս­տեղ­ծու­թիւն­նե­րը, աս­մուն­քում է, աս­մուն­քի վար­պետ՝ Նու­նէ Աւե­տիս­եա­նը, իսկ »Ան­հաս լեռ­նե­րում«,»Մայր իմ պաշ­տե­լի«,»Ապ­րող երազ« եր­գե­րը, իր ինք­նա­տիպ կա­տա­րու­մով եր­գում է եր­գիչ Յո­վիկ Գրի­գոր­եա­նը, երաժշ­տու­թիւնը՝ Անա­հիտ Սեդ­րակ­եան (Խրլոբ­եան):

Ա. Տէյիր­մէնճ­եա­նը, իր յոյ­զե­րով ու երազ­նե­րով գտնւում է հայ­րե­նի լեռ­նե­րում, նրա հո­գում ան­վերջ հնչում է հայ­րե­նի երկ­րի կա­րօ­տի մե­ղե­դին եւ այդ մե­ղե­դին էլ հնչում է նրա բո­լոր ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րում:

Ա. Տէյիր­մէնճեա­նը ար­տա­յայ­տե­լով Սփիւռ­քում ապ­րող հա­յի մտո­րում­նե­րը, Հա­յաս­տա­նի, հայ­րե­նի­քի ապ­րե­լու կեր­պը, իմաս­տը որո­նում է հայ ժո­ղովր­դի ստեղ­ծած ար­ժէք­նե­րի եւ առա­ջին հեր­թին՝ լեզ­ուի մեջ, ազ­դա­րա­րե­լով՝ թէ

Հա­յոց լե­զուն է ար­գակ դար­ձած,

Իր  էու­թեան մեջ յա­ւի­տե­նա­կան…

կամ

Դեռ պի­տի ապ­րի դա­րեր յա­ւիտ­եան,

Աստ­ուա­ծաշ­նորհ լե­զուն Մես­րոպ­եան…

 

Հայ­կա­կան ոճով եւ բարձ­րա­ճա­շակ երաժշ­տա­կան ձե­ւա­ւոր­մամբ գե­ղե­ցիկ ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած յու­զա­կան վե­րա­բեր­մունքս, մտքի ու սրտի ներ­դաշ­նա­կու­թեամբ շա­ղախ­ուած, եթէ մի պահ փո­խակեր­­պեմ թուա­յին լե­զուով,(0-10) ապա կը տա­յի բարձ­րա­գոյն մի­ա­ւո­րը:

Հի­աց­մունքս մեծ է:

Շնոր­հա­ւո­րում եմ բո­լո­րին, Ա. Տէյիր­մէնճ­եա­նին, Ն. Աւե­տիս­եա­նին, Յ. Գրի­գոր­եա­նին եւ միւս­նե­րին, ցան­կա­նում նրանց քաջ առող­ջու­թիւն եւ նո­րա­նոր ստեղ­ծա­գոր­ծա­կան վե­րելք­ներ:

 

ՈԳՈՒ ԱՄ­ՐՈՒ­ԹԵԱՄԲ…

 

Ժա­մա­նակ­նե­րը ի՞նչ են խոս­տա­նում,

Կեան­քի, պայ­քա­րի սահ­մա­նագ­ծում,

Տեն­դով խե­լա­գառ ահագ­նա­զար­հուր,

Նրանք յո­խոր­տում, դա­ւեր են նիւ­թում:

 

Մա­հա­խուռն, մո­լի կո­չեր են մղում,

Ողջ աշ­խար­հով մէկ լա­լիս են ոռ­նում,

Մեր տեն­չը ան­շէջ ազատ ապ­րե­լու,

Թե­ւա­թափ անել՝ բան­տել են ու­զում:

 

Թո°ղ լաւ իմա­նան ու լաւ հաս­կա­նան,

Ամէն ընդ­հա­րում, թանձր­ացած սե­ւում,

Իր հետ բե­րում է աւեր ու արիւն,

Զրկանք ու ցա­ւեր, դառ­նու­թեամբ լե­ցուն:

 

Եւ թո°ղ ըմբռ­նեն փոր­ձու­թեան ու­ժով,

Մեր կուրծ­քը վառ է լու­սե­ղէն բո­ցով,

Մեր հո­գին լի է ան­խախտ հա­ւա­տով,

Մարդ­կա­յին շո­ղուն, ար­դար արիւ­նով:

 

Թո°ղ լաւ հաս­կա­նան այս­քա­նը միայն,

Գո­հա­բա­նու­թեան տեն­չով հիմ­նա­կան,

Պի­տի պայ­քա­րենք մղու­մով ան­ձայն,

Մեր սուրբ հա­ւա­տով ի դէմ բռնաց­ման:

 

Հողն է զա­ւա­կի ուժն առաս­պել­եան,

Գե­րա­զան­ցու­մով ոգու ամ­րու­թեան:

ԴԷ­ՊԻ ԵՐ­ԿԻՐ…

 

Օտա­րու­թեան այս ափե­րում,

Ես իմ հո­գու ձայ­նին լսեմ,

Շո­ղեր շաղ տամ իմ կա­րօ­տին,

Դէ­պի եր­կիր՝ ճամ­բայ ել­նեմ:

 

 

Իմ քրտին­քով որդ­ի­ա­կան,

Ես ծաղ­կեց­նեմ քարն անգամ,

Արեւ դառ­նամ ու ջեր­մաց­նեմ,

Լի­նեմ կար­միր՝ գոյ­նը նռան:

 

 

Օճա­խիս մէջ ես ծուխ վա­ռեմ,

Խինդ ու լացս հո­ղիս խառ­նեմ,

Իմ հայ­շունչ քաղցր լե­զուով,

Ան­մա­հա­ցած՝ երգն իմ եր­գեմ:

 

 

ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ

Պոս­թըն

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles