Գանատայի Արտաքին Գործոց Նախարար Մելանի Ժոլի Արցախահայութեան Ինքնորոշման Իրաւունքը Կը Պաշտպանէ

0 0
Read Time:1 Minute, 30 Second


ՕԹԱՈՒԱ․-  Արցախի հայաթափման առաջին տարելիցին առիթով, Գանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլի լոյս ընծայեց յայտարարութիւն մը նշելով, թէ Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքը առաջնահերթութիւն մըն է։

Ստորեւը նախարար Ժոլիի յայտարարութիւնը․-

Անցեալ շաբաթ լրացաւ մէկ տարին, երբ Ատրպէյճանը սանձազերծեց ռազմական գործողութիւն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ (բնիկ) հայերով բնակեցուած տարածաշրջանում: Այս գործողութեան հետեւանքները ծանր էին, դրա արդիւնքում աւելի քան 100,000 խաղաղ բնակիչներ, այդ թւում՝ 30,000 երեխաներ, բռնի տեղահանուեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։

Ատրպէյճանի կողմից չարդարացուած ռազմական գործողութեանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսեայ շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատութեան միջազգային դատարանի ժամանակաւոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Գանատան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ եւ երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք աւելի քան 3.9 միլիոն տոլարի մարդասիրական օգնութիւն ենք յատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծուած իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Գանատան շարունակում է կոչ անել եւ աջակցել Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ համապարփակ խաղաղութեան պայմանագրի կնքմանն ուղղուած բովանդակալից բանակցութիւններին, ինչպէս նաեւ կողմերի միջեւ երկխօսութեան եւ վստահութեան ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան համար:

Գանատան բազմիցս կոչ է արել անվերապահօրէն ազատել 2020 թ. Ղարաբաղեան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ատրպէյճանից կամայականօրէն ձերբակալուած բոլոր էթնիկ (բնիկ) հայերին։

Գանատան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում։ Սա պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը:

Հայ Դատի Գանատայի յանձնախումբը շնորհաւորելով Ժոլին տեղեկացուց, թէ պիտի շարունակէ աշխատանքները Գանատայի թէ՛ գործադիր եւ թէ օրէնսդիր իշխանութիւններու ներկայացուցիչներուն հետ՝ Արցախ հիմնահարցի ներկայ փուլին վերաբերող գանատական կողմի առարկայական դիրքորոշումները պահպանելու եւ զարգացնելու ուղղութեամբ։

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles