ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:4 Minute, 13 Second

Տիգրան Չանտոյեան

Երեւան

Պոլսոյ քաղաքապետ Էքրէմ Իմամօղլուն յայտարարել է, որ քաղաքում 7,5 աստիճանով երկրաշարժի դէպքում, մօտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է մնալ առանց տանիքի: Ըստ Իմամօղլուի` դա անխուսափելի է, բայց աղէտի ճշգրիտ ամսաթիւը հնարաւոր չէ կանխատեսել: «Այն դէպքում, եթէ քաղաքում տեղի ունենայ 7,5 աստիճանով երկրաշարժ, դա կ՛ազդի մօտ 260 հազար շէնքի վրայ: Ժամանակաւոր կացարան հարկաւոր կը լինի 4,5 միլիոն քաղաքացու»,-ասել է նա:

Իմամօղլուի խօսքով` Փետրուար 6-ի երկրաշարժերից յետոյ քաղաքապետարան է դիմել աւելի քան 110 հազար մարդ` խնդրելով ստուգել իրենց տների տոկունութիւնը:

Երկրաշարժները մտավախութիւններ են առաջացրել անշարժ գոյքի շուկայում: Մասնաւորապէս նուազել են ռուսաստանցիների հետաքրքրուածութիւնը Թուրքիայում անշարժ գոյք ձեռք բերելու հանդէպ` մէկ ամսում նրանց հետաքրքրութիւնը կրճատուել է 40-60 տոկոսով:

Թուրքիան օտարերկրեայ անշարժ գոյքի ձեռքբերման ամենապահանջուած ուղղութիւններից մէկն էր: Վիճակագրութեան տեղիհիմնարկի տուեալներով` 2022-ին ռուսաստանցիներն այստեղ ձեռք են բերել 16,3 հազար անշարժ գոյք, ինչն աւելի քան երեք անգամ գերազանցում է 2021-ի ցուցանիշը: Թուրքիան ձեւաւորել է  ունեւոր յաճախորդների պահանջարկի 30 տոկոսը` առաջ անցնելով Արաբական Էմիրութիւններից (26 տոկոս) եւ Կիպրոսից (14 տոկոս): Ռուսաստանցիների 61 տոկոսը 2022-ին  օտարերկրեայ անշարժ գոյք է գնել կեցութեան իրաւունք կամ քաղաքացիութիւն ստանալու, 17 տոկոսը` այնտեղ ապրելու համար, 15 տոկոսը` որպէս ներդրում:

Թուրքիոյ տնտեսութիւնը սկսել է ցնցուիլ 2022 թուականի երկրորդ կէսին ` կապուած ներքին եւ արտաքին պահանջարկի նուազման հետ: 2022 թուականի չորրորդ եռամսեակում աճը կազմել է 3,5 տոկոս` երրորդ եռամսեակում նուազելով վերանայուած 4 տոկոսից եւ երկրորդ եռամսեակում ` 7,8 տոկոսից: Յունուարին երկրաշարժերից առաջ անցկացուած հարցման արդիւնքում 2023 թուականին տնտեսական աճի միջին կանխատեսումը կազմել է 3 տոկոս:

Համաշխարհային դրամատունը երկրաշարժից Թուրքիոյ տնտեսութեանը հասած վնասը գնահատել է 34,2 միլիառ տոլար, այդ թիւը կարող է աճել շարունակուող հետցնցումների պատճառով: Աղէտի հետեւանքների վերականգնումն ու վերացումը կարող է աւելի թանկ արժենալ Թուրքիոյ: Վերականգնման եւ վերակառուցման արժէքը կը լինի շատ աւելի բարձր, գուցէ կրկնակի, եւ Հնա-ի կորուստները, որոնք կապուած են տնտեսական խաթարման հետ, նոյնպէս կ’աւելացնեն երկրաշարժերի արժէքը:

Երկրաշարժերի հետեւանքների յաղթահարմանն ուղղուած պետական ծախսերի աճը` Թուրքիոյ Կենտրոնական դրամատան մեղմացուած դրամավարկային քաղաքականութեան հետ միասին, կարող է գնաճի աւելացման պատճառ հանդիսանալ: Գնաճը երկրում դանդաղել էր վերջին երեք ամսում` 1998-ից ի վեր սպառողական գների ամենաբարձր մակարդակի (85 տոկոս) հասնելուց յետոյ: Սակայն գնաճի աւելացման արագ վերադառնալու հաւանականութիւնը մեծացել է, այդ թւում երկրաշարժի պատճառով:

Երկրաշարժը առաջացրել է նաեւ բացասական առողջապահական հետեւանքներ: Ջղայնութեան եւ մաշկային հիւանդութիւնների հետ կապուած բողոքները սկսել են աւելանալ:

Երկրաշարժից յետոյ, որոշ հիւանդութիւնների բողոքները` կապուած ջղային ճնշումներու հետ, սկսել են աւելանալ: Ջղային հիւանդութիւնների հետ կապուած աւելացել է մաշկային հիւանդութեան տարածուածութիւնը, որն ուղեկցւում է մաշկի քորով: Ջղային հիւանդութիւնները, որոնք աւելի յաճախ հանդիպում են կանանց, քան թէ տղամարդկանց մօտ, ժամանակի ընթացքում կարող է լուրջ հիւանդութեան վերածուել:

***

Յունաստանն ուժեղացնում է սահմանապահ վերահսկողութիւնը Թուրքիոյ հետ իր ցամաքային եւ ծովային սահմաններին` զգուշանալով մարդկանց հոսքից Թուրքիոյ հարաւ-արեւելքը եւ Սուրիոյ հիւսիսն ամայացրած երկրաշարժերից յետոյ: Հարիւրաւոր յաւելեալ սահմանապահներ հանգստեան օրերին սկսել են դիրքաւորուիլ յոյն-թուրքական ցամաքային սահմանը Էւրոսի շրջանում: Վտանգ կայ, որ մարդկանց մի մասը, որոնք անօթեւան են մնացել Փետրուարի երկրաշարժի հետեւանքով, կը փորձի անցնել Եւրոպա, եթէ նրանց անհրաժեշտ օգնութիւն չհասնի:

***

Էրտողանը խորհրդարանում ելոյթի ժամանակ յայտարարել է, որ երկրում համընդհանուր ընտրութիւնները նախատեսուած են Մայիս 14-ին: «Այդ օր մեր ազգը կ’անի այն, ինչ պահանջւում է»,- ասել է նա: Այդ օրը տեղի կ’ունենան նաեւ խորհրդարանական ընտրութիւնները: Փետրուարի կէսերին տեղեկութիւններ յայտնուեցին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները յետաձգելու մասին` աւերիչ երկրաշարժի պատճառով: Թուրքիոյ իշխանութիւնները դիտարկում էին ընտրութիւնները առնուազն կէս տարով, իսկ վատագոյն դէպքում` մի ամբողջ տարով յետաձգելու հնարաւորութիւնը:

Ընդդիմադիր ճակատը յայտարարել է, որ միասնական թեկնածուի անունը կը յայտնեն Մարտ 6-ին, սակայն արդէն ակնյայտ է, որ դա լինելու է Ժողովուրդի Հանրապետական Կուսակցութեան  առաջնորդ Քեմալ Քըլըչտարօղլուն: Քըլըչդարոօղլուի հետ միասին, որպէս ընդդիմութեան միասնական թեկկնածու շրջանառւում էր Պոլսոյ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անունը, որ անհամեմատ աւելի մեծ քարիզմա եւ բարձր վարկանիշ ունի, քան Քըլըչտարօղլուն:

***

Ռուսիոյ արտաքին գործոց փոխնախարար Միխայիլ Պոկտանովը յայտնել է, որ ներկայում մշակւում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիոյ եւ Սուրիոյ Աարտաքին գործոց նախարարների քառակողմ հանդիպման կազմակերպման հնարաւորութիւնը: Պոկտանովը յիշեցրել է, որ Դեկտեմբերի վերջին Մոսկուայում կայացել է Ռուսիոյ, Սուրիոյ եւ Թուրքիոյ պաշտպանութեան նախարարների հանդիպումը: «Բանակցային գործընթացին միանալու ցանկութիւն է յայտնել նաեւ Իրանը: Հաշուի առնելով մի կողմից Թեհրանը Դամասկոսի, միւս կողմից` Անգարայի հետ կապող յարաբերութիւնների բնոյթը, ինչպէս նաեւ Իրանի տարածաշրջանային դերը, նրա կառուցողական մասնակցութիւնը Ասթանայի ձեւաչափում, որը մնում է սուրիական կարգաւորմանը միջազգային աջակցութեան միակ արդիւնաւէտ գործիքը, մենք աջակցեցինք հարցի նման ձեւակերպմանը: Գլխաւորն այն է, որ դրա հետ համաձայնել են սուրիական եւ թրքական կողմերը: Ներկայումս մշակւում են Իրանի մասնակցութեամբ արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների մակարդակով քառակողմ հանդիպման կազմակերպման եղանակները։ Ուժայինների եւ դիւանագէտների այս բոլոր շփումները կոչուած են պայմաններ նախապատրաստելու տարբեր մակարդակներում Սուիրա – Թուրքիա  բանակցութիւնների համար: Ցանկանում եմ ընդգծել, որ խօսքը հէնց բանակցային գործընթացի մասին է, որի ընթացքում հնարաւոր պայմանաւորուածութիւնները կը բիւրեղացուեն»,-»,-ասել է Պոկտանովը:

***

Թուրքիոյ արտաքին գործերի նախարար Չաւուշօղլուն յայտարարել է, որ իր երկիրը չի կարող հաւանութիւն տալ Շուէտի անդամակցութեանը ՆԱԹՕ-ին, քանի դեռ Սթոքհոլմը մինչեւ վերջ չի կատարել Մատրիտեան համաձայնութիւնները: Նրա խօսքով` Շուէտն ու Ֆինլանտան որոշակի պարտաւորութիւններ ունեն ՆԱԹՕ-ին անդամակցելու հետ կապուած, բայց Սթոքհոլմը բոլոր պարտաւորութիւնները չէ, որ կատարել է: Ըստ Չաւուշօղլուի` Շուէտում մինչեւ հիմա գործում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչուած Քիւրտիստանի Աշխատաւոր Կուսակցութիւնը։ Իսկ ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթընպերկը տեղեկացրել է, որ Էրտողանի հետ ՆԱԹՕ-ին Ֆինլանտայի եւ Շուէտի անդամակցութեան վերաբերեալ հանդիպումը տեղի կ’ունենայ Մարտին: «Նախագահ Էրտողանի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել մարտի կէսերին Թուրքիոյ, Շուէտի եւ Ֆինլանտայի միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու մասին»,-ասել է նա:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles