Զարթի’ր Հայորդի

0 0
Read Time:25 Second

Ռաֆֆի Սարգիսեան

Թորոնթօ

Մեր վզին չոգած ծունկը նենգ,

Ստրկամիտն կ’ուզէ մնայ իր տեղ,

Շնչահեղձ եւ անգիտակից թմրած ենք,

Մենք մեր կամքին տէրը չենք։

Զարթի’ր հայորդի,

Բռնակալին ծունկը ջարդենք։

 

Երէկ թուրքը, կարմիր ֆէսը գլխին,

Յօշոտեց հայերուն իր ճիրաններով,

Այսօր, կարմիր պերէն հագած`

Դաւաճանն է թուրքին դերը բռնած։

Զարթի’ր հայորդի,

Վերջ տանք Կարմի’ր չարիքին։

 

Նժարն թշնամիին ձեռքը դողած`

Դաւաճանն անգղ, դատաւոր է դարձած,

Մեր դարաւոր դատին տէրը չենք,

Նահատակներու աղաղակն է, լսե’նք

Զարթի’ր հայորդի, մեր դատը ե’տ խլենք,

Արդարահատոյց բազուկներով սէգ։

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles