ԳլխաւորԼրահոս

«Կլիմայական Արդարութիւն Չի Կրնար Ըլլալ Առանց Մարդկային Արդարութեան Եւ Մարդու Իրաւունքներու Պաշտպանութեան». Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմին

Նոյեմբերի 11-ից 22-ը Պաքւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխութեան հեղինակաւոր համաժողովը` COP29-ը:

Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների վատագոյն ցուցանիշներ արձանագրած, նաւթային բռնապետութիւն համարուող Ատրպէյճանն ընդամէնը մէկ տարի առաջ էր Արցախում ցեղային զտումներ իրականացրել, բռնի տեղահանութեան ենթարկելով 120.000 արցախահայութեանը:

Բռնազաւթուած տարածքներում Ատրպէյճանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանութիւնը: Պաքուի բանտերում շարունակում են պատանդառուած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թւում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:

Կլիմայական արդարութիւն չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան:

Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ատրպէյճանին մաքրել ցեղասպանի արիւնոտ ձեռքերը, խմբագրել վարչակարգի վարկանիշը:

Համաժողովին մասնակցող միջազգային պատուիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտօնական Պաքուի վրայ` ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահուող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:

Այդ պահանջով` Նոյեմբերի 1-ին, 14:00-ին տեղի կ՛ունենայ բողոքի ցոյց, որը կը մեկնարկի ՄԱԿ-ի գրասենեակի առջեւ, որից յետոյ մասնակիցների երթը կը շարժուի դէպի Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւնում գործող ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ:

Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

29 Հոկտեմբեր 2024

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button