ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:5 Minute, 58 Second

Տիգրան Չանտոյեան

 Երեւան

Հոկտեմբեր 4-ին, նախապէս չյայտարարուած այցով Պաքու ժամանեց Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը: Թրքական պատուիրակութեան այցի ընթացքում Աքարին ուղեկցել են Թուրքիոյ զինուած ուժերի գլխաւոր շտապի պետ, զօրավար Եաշար Կիւլերը, ցամաքային զօրքերի հրամանատար, զօչավար Մուսայ Աւսեւերը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի զօրավար Աթիլլայ Կիւլանը եւ այլ բարձրաստիճան սպաներ: Սա գրեթէ թրքական բանակի ամբողջ հրամատարութեան կազմն է: Աքարը յայտարարել է, որ Անգարան Երեւանից ակնկալում է համապատասխան արձագանգ Պաքուի «խաղաղութեան նախաձեռնութիւններին»: Նրա խօսքով, Հայաստանի հետ Թուրքիոյ երկխօսութեան զարգացումը «հնարաւոր է միայն Ատրպէյճանում մեր եղբայրների շահերը հաշուի առնելով»: Նա նշել է, որ «Թուրքիոյ եւ Ատրպէյճանի միասնութիւնն օրինակ է ողջ աշխարհի համար»: Ատրպէյճանի եւ Թուրքիոյ պաշտպանութեան նախարարութիւնների հանդիպման ընթացքում ընդգծուել է համատեղ զօրավարժութիւնների կարեւորութիւնը. խօսքը մասնաւորապէս Հոկտեմբեր 10-ին մեկնարկուած Ատրպէյճանի, Թուրքիոյ եւ Վրաստանի յատուկ ստորաբաժանումների «կովկասեան արծիւ-2022» կոչուող համատեղ զօրավարժութիւններին է վերաբերւում, որոնց բացման պաշտօնական արարողութիւնը տեղի է ունեցել Վրաստանի Մուխրովանի քաղաքում: Թուրքիան ամէն կերպ ձգտում է իր ռազմական ներկայութիւնը ամրապնդել ողջ Կովկասում: Սա է վկայում նաեւ Վրաստանի պաշտպանութեան նախարարութեան կողմից տարածուած այն յայտարարութիւնը, ըստ որի Թուրքիան Վրաստանին կը մատակարարի ՆԱԹՕ-ի մակարդակի զրահամեքենաներ: Վրաստանի պաշտպանութեան նախարարութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարարութեանն առընթեր գործող ASFAT ընկերութեան միջեւ ստորագրուել է համաձայնագիր, որի հիման վրայ Վրաստան կը մատակարարուեն բարձր անցանելիութեան նոր զրահամեքենաներ: Սակայն թէ ինչ տիպի եւ ինչ քանակութեամբ զրահամեքենաների մասին է խօսքը` չի նշւում: Նշենք, որ Պաքւում է գտնուել Իսրայէլի պաշտպանութեան նախարար Բենիամին Յանցը: Հակապարսկական այս առանցքին ի հակադրութիւն, կառավարութեանը մօտ կանգնած իրանցի քաղաքական փորձագէտները արդէն սկսել են բարձրաձայնել Հայաստան-Ատրպէյճան «հաշտեցման» հարցում Թուրքիոյ մոնոփոլ դերակատարման անթոյլատրելիութեան մասին:

Թուրքիայում նոր ճնշումներ են սկիզբ առնում գործող իշխանութիւններին ընդդիմադիր զինուորականութեան դէմ: Թրքական ռազմածովային ուժերի 103 պաշտօնաթող ծովակալներից 12-ը, որոնք անցեալ տարի հրապարակել էին Մոնտրոյի ժողովի յայտարարութիւնը, մեղադրւում են սահմանադրական կարգի նկատմամբ դաւադրութիւն իրականացնելու համար եւ նրանց սպառնում է մինչեւ 12 տարուայ ազատազրկում: Դատախազը պնդում է, որ 12 ծովակալները փորձել են գործի լծել ամենաբարձր դիրք զբաղեցնող ռազմական առաջնորդներին եւ ընդդիմադիր խմբերին` յայտարարութեան միջոցով մեղադրելով կառավարութեանը բանակը «իսլամացնելու՛ եւ Մոնտրոյի ժողովին բանավէճի թեմա դարձնելու համար: Ծովակալները դէմ էին արհեստական ջրային ճանապարհի նախագիծ Իսթամպուլի ջրանցքին, որն ուղղուած է Պոսֆորին այլընտրանք ստեղծելուն: Նրանց կարծիքով` Մոնտրոյի ժողովը ապահովում է խաղաղութիւնը Սեւ ծովում եւ, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, Թուրքիոյ թոյլ է տալիս չէզոք դիրք զբաղեցնել: «Այս քաղաքական գործով արդարութիւն փնտrելը իմաստ չունի», – իր թուիթըրեան էջում գրել է 12 ծովակալներից Ճեմ Կիւրտենիզը: Էրտողանի հասարակայնութեան հետ կապերի բաժնի տնօրէն Ֆախրետին Ալթունը մեղադրել է ծովակալներին` պետական յեղաշրջում նախապատրաստելու համար:

Թուրք պաշտօնեաները խնդրել են Ռուսաստանին յետաձգել բնական կազի վճարումների մի մասը, քանի որ Թուրքիան փորձում է մեղմացնել բարձր գներից տնտեսական վնասը: Թրքական պետական Botas ընկերութիւնը փորձում է որոշ վճարումներ յետաձգել մինչեւ 2024 թուականը: Բանակցութիւնները յաջորդում են երկու երկրների միջեւ համաձայնութեանը, որը թոյլ է տալիս Botas-ին իր պարտաւորութիւնների 25 տոկոսը ռուբլով վճարել, ոչ թէ` տոլարով: Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը Սեպտեմբեր 16-ին հանդիպել էր իր թուրք գործընկեր Էրտողանի հետ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթաժողովի շրջանակներում, որի ընթացքում յայտարարել էր Անգարայի կողմից ռուսական կազի մատակարարումների 25 տոկոսը ռուբլով վճարելու համաձայնութեան մասին: Իսկ Էրտողանն անցեալ ամիս ասել է, որ քննարկել է գազի գները Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հետ եւ յոյս ունի զեղչ ստանալ:

Փութինն առաջարկել է Եւրոպայի ամենամեծ գազային հանգոյցը ստեղծել Թուրքիայում: Այս մասին նա յայտարարել է «ռուսական ուժանիւթային շաբաթը» խորագրով ֆորումին: Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է «հիւսիսային հոսքից» կազի տարանցումը տեղափոխել Սեւծովեան տարածաշրջան եւ Թուրքիա: «Թրքական հոսքը ներկայում տարանցում է դէպի Եւրոպա 14 միլիարդ խորանարդ մեթր կազ: Հիւսիսային հոսքի կորցրած ծաւալները կարող ենք տեղափոխել Սեւ ծովի տարածաշրջան եւ դարձնել Թուրքիայով դէպի Եւրոպա մեր վառելիքի հիմնական ուղին` Թուրքիայում խոշորագոյն կազային հանգոյց ստեղծելով Եւրոպայի համար: Եթէ իհարկէ դրանով հետաքրքրուած են մեր գործընկերները»,-ասել է Փութինը: Իսկ Էրտողանը յայտնել է, որ Թուրքիան սկսել է աշխատել Ատրպէյճանի հետ Անդրանատոլիական կազատարի (TANAP) հզօրութիւնը մեծացնելու ուղղութեամբ, որի նպատակն է Եւրոպայի անվտանգութեան ապահովումը: «Մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկում այս ոլորտում: Նախապատրաստական աշխատանքներ են տարւում` 100 տոկոսով լցնելու կազի պահեստները: Մենք Ատրպէյճանի հետ միասին սկսել ենք TANAP-ի հորութիւնը մինչեւ 32 միլիարդ խորանարդ մեթրի հասցնելու աշխատանքները»,-ասել է նա:

Այս վիճակից Թուրքիոյ մեծ կախուածութիւնը մեծացրել է ճնշումը նրա արժոյթի եւ պիտճէի վրայ: Թրքական լիրան տոլարի նկատմամբ 2022 թուականին արժէզրկուել է աւելի քան 28 տոկոսով, իսկ Օգոստոսին նրա առեւտրային բացը աւելի քան կրկնապատկուել է` մինչեւ 11,2 միլիար տոլար, նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ: Թուրքիան մտադիր է մինչեւ 2023 թուականի վերջը երկարաձգել լիրայով խնայողութիւնները արժէզրկումից պաշտպանելու իր ծրագիրը, քանի որ փորձում է խուսափել արժոյթի անկայունութիւնից յաջորդ տարուայ Յունիսին նախատեսուած ընտրութիւններից առաջ: Էրտողանի վերընտրուելու պայքարին խանգարում է սղաճը,, որն անցած ամիս գերազանցել է 83 տոկոսը:

Միաժամանակ Յուլիսին Թուրքիան տարեկան կտրուածքով կրճատել է ռուսական վառելիքի ներկրումը 37,2 տոկոսով, որին զուգահեռ աւելացրել են գնումները Իրանից եւ Ատրպէյճանից, համապատասխանաբար 37,5 եւ 31,5 տոկոսով: Այնուամենայնիւ, Ռուսաստանը Թուրքիայում կազի մատակարարման առաջատարն է մնացել` նրան մատակարարելով 1,44 միլիառ խորանարդ մետր գազ, իսկ Իրանին եւ Ադրբեջանին բաժին է ընկել համապատասխանաբար 870 եւ 710 միլիոն խորանարդ մեթր: Նաեւ յաջողուել է տարեկան կտրուածքով նուազեցնել գազի ներքին սպառման ընդհանուր ծաւալը 27,5 տոկոսով` մինչեւ 2,78 միլիարդ խորանարդ մեթր:

Անգարայում Շուէտի դեսպանին կանչել են Թուրքիոյ արտաքին գործոց նաճարարութիւն, պետական պատկերասփիւռի կայանէն Էրտողանի հասցէին «վիրաւորական արտայայտութիւնների» համար: Դեսպան Շթեֆան Հէրստրիոմին ասել են, որ Էրտողանի եւ Թուրքիոյ նկատմամբ «անսանձ եւ տգեղ արտայայտութիւններն ու կ’երպարները» անընդունելի են:

Շուէտի վարչապետ Մակտալենա Անտերսոնը, պատասխանելով երգիծական պատկերասփիւռի յայտագրի դրուագին Անգարայի արձագանգի մասին հարցին, լրագրողներին ասել է. «Կարծում եմ, որ Թուրքիոյ համար կարեւորն, իհարկէ, այն է, որ մենք կատարում ենք համաձայնագիրը, համապատասխան միջոցներ են նախաձեռնել ինչպէս Շուէտը, այնպէս էլ Ֆինլանտան»: (Այսօր թուրք-ուքրայինական յարաբերութիւնների սերտացման օրերուն արդէն մոռացուել է, որ Ուքրայինայի նախագահ Զելենսքին դեռեւս դերասան եղած տարիներին առիթը բաց չէր թողնում բեմից ծաղրելու Էրտողանին): Աւելին, Շուէտի պատուիրակութիւնը հանդիպել է թուրք պաշտօնեաների հետ, որպէսզի քննարկի այն մարդկանց արտայանձնելու Անգարայի պահանջները, ում նա ահաբեկիչներ է համարում. այդ ցուցակի մէջ են քրտական աշխատաւորական կուսակցութեան անդամներ, ՖԵՏՕ կազմակերպութեան (որը գլխաւորում է Ա.Մ.Ն. ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Կիւլենը, որին Անգարան մեղադրում է Յուլիս 2016-ին պետական յեղաշրջման կազմակերպման մէջ) եօթ ներկայացուցիչներին:

Թուրքիոյ արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն հերթական անգամ մեղադրել է հայկական սփիւռքին: Նրա խօսքով` Ֆրանսայում հայկական սփիւռքի մի մասը «դթմ է Թուրքիոյ եւ Ատրպէյճանի հետ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին//: Չաւուշօղլուն նշել է, որ «հայկական սփիւռքի որոշ հատուածը դէմ է լաւ յարաբերութիւնների հաստատմանը եւ աջակցում է թշնամութեանը»: Նա Ֆրանսիայում բնակուող թուրքերին կոչ է արել «պայքարել նման դրսեւորումների դէմ»: Հայաստանի իշխանութիւնների որդեգրած ազգային շահերի ստորադասման քաղաքականութեան դիմաց, կազմակերպուած հայկական Սփիւռքը միակ գործօն ուժն է, որը կարողանում է դիմակայել հակահայ այս քաղաքականութեանը: Այս պարագայում աւելի հասկանալի է դառնում մեր մի շարք հայրենակիցների` Հայաստան մուտք գործելու արգելքը:

Իրանում հակակառավարական բողոքի ցոյցերին զուգահեռ սոցիալական ցանցերում մի յայտարարութիւն է յայտնուել, որի հեղինակներն իրենց անուանել են «Հարաւային Ատրպէյճանի ժամանակաւոր ազգային ժողովէ: Յայտարարութեան մէջ հեղինակները նշել են, ոեւ Իրանից դուրս սկսել են կառավարութեան ստեղծման աշխատանքներ: Յայտարարութեան մէջ նշուել է, որ Հոկտեմբեր 1–ին Անգարայում «Հարաւային Ատրպէյճան»-իքաղաքական ակտիւիստգործիչները հաւաքուել եւ որոշել են ստեղծել «Հարաւային Ատրպէյճանի ժամանակաւոր ազգային ժողով», որը մէկ ամսուայ ընթացքում կ’ունենայ կանոնակարգ, իսկ անդամների թիւը կը լինի 91-ից 101 հոգի: Նշենք, որ «Հարաւային Ատրպէյճան» ասելով հեղինակները նկատի ունեն Իրանի Ատրպատական (Ատրպէյճան) նահանգը, որի բնակչութեան զգալի մասը թրքախօս իրանցիներ են: Շաբաթներ առաջ Թուրքիայում բացուեց, այսպէս կոչուած Արեւելեան Զանգեզուրի եւ Կէօյչայի թրքական հանրապետութեան հիւպատոսարան, եւ ըստ ներկայացուած քարտէսների` այն ներառելու էր Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի ու Վայոց Ձորի մարզն ամբողջութեամբ, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի մի մասը: Նման կազմակերպութիւնների ստեղծման հարցում Թուրքիան լաւ փորձառութիւն ունի: Իսթամպուլում է գտնւում Չինաստանի Ույղուրների անջատողական կազմակերպութիւնների կեդրոնները:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles