Սիրելի՛ հայրենակիցներ,
Ծանր վիճակում է հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս:
Այս իշխանութիւնը պատրաստ է Արցախը թողնել Ազրպէյճանի կազմում:
Այս իշխանութիւնը կատարում է թուրք-ազրպէյճանական բոլոր պահանջները:
Պարտուած ու անկարող գործող խմբակը միայն մէկ նպատակ ունի` երկարաձգել իր իշխանութիւնը:
Նրանք վտանգում են մեր պետականութիւնը, մեր ապագան, մեր կեանքը:
Ժողովրդի գլխին կախուած նոր սպառնալիքները մտնելու են իւրաքանչիւր տուն, իւրաքանչիւր ընտանիք:
Այս ընթացքը պէտք է կասեցնել:
Արցախի կողքին կանգնելով` պարտաւոր ենք փրկել մեր արժանապատուութիւնը, մեր հայրենիքը, մեր ապագան:
Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նուաստացումն է եւ ինքնիշխանութեան կորուստը:
Յարգելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայեացքներից եւ կուսակցական պատկանելիութիւնից հաւաքուենք «Ազատութեան» հրապարակում:
Դիմում ենք բոլորին, կուսակցութիւններին եւ անհատներին, մտաւորականութեանը եւ հասարակական կազմակերպութիւններին, հայաստանցիներին, արցախահայութեանը եւ սփիւռքին:
Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները:
Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականութիւն ունի:
Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը: Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին:
Ապրիլի 5, 18:30, «Ազատութեան» հրապարակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՊԱՏԻՒ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ