Դիւանագէտներու Համահայկական Խորհուրդը Կը Դատապարտէ Սահմանազտման Գործընթացը

0 0
Read Time:1 Minute, 34 Second

ԵՐԵՒԱՆ․- Դիւանագէտներու համահայկական խորհուրդը յատուկ յայտարարութիւն մը լոյս ընծայեց, դատապարտելով այս օրերու կատարուելիք գործընթացը։

Յայտարարութեան մէջ կը նշուի․-

Երէկ եւ այսօր որպէս դիւանագիտական մեծ ձեռքբերում ներկայացուած սահմանազատման եւ սահմանագծման այսպէս կոչուած գործընթացը ոչ այլ ինչ է, քան ատրպէյճանական վերջնագրի անվերապահ կատարում: Չնայած իշխանութիւնների կողմից թմբկահարուող անյօդաբաշխ արձանագրումներին, արդէն կասկածից վեր է, որ այս հակաիրաւական գործընթացը լրջագոյն հարուած է Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը:

Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է, որ գործընթացի շրջանակներում ստեղծւում է ոչ թէ նոր սահման, այլ վերականգնւում է գոյութիւն ունեցող սահմանը` համաձայն Ալմայ Աթայի հռչակագրի: Եւս մէկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման եւ սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որեւէ քարտէսային նկարագիր: Փոխարէնը, օրուայ իշխանութիւնները յամառօրէն շարունակում են անտեսել միակ իրաւական հիմք ունեցող երկու գործընթացները.

Առաջինը` 1928-1929-ին, Հայաստանի եւ Ատրպէյճանի խորհրդային հանրապետութիւնների Գերագոյն խորհուրդների որոշումներով վաւերացուած քարտէսն է,

Երկրորդը` 1983-1988-ին, Խորհրդային Հայաստանի նախարարական խորհրդի երեք որոշումների հիման վրայ երկու խորհրդային հանրապետութիւնների միջեւ ձեւաւորուած յանձնաժողովների կատարած աշխատանքների եւ վերջնական ճշգրտումների աւարտին ստորագրուած 182 արձանագրութիւնները` մանրամասն նկարագրերով: Դրա արդիւնքում փաստացի սահմանագծուել է հայ-ատրպէյճանական 975 քլմ․ երկայնքով ողջ սահմանը (ներառեալ Նախիջեւանը): Արձանագրութիւնների բնօրինակն ի պահ է յանձնուել Խորհրդային Հայաստանի նախարարական խորհրդի աշխարհագրական բաժնի եւ քարտէսագրութեան ինստիտուտին եւ մէկական օրինակ ուղարկուել է Հայաստանի եւ Ատրպէյճանի Գերագոյն խորհուրդներին: Արձանագրութիւնների հիման վրայ, այս խորհրդի հսկողութեամբ 1988-ին հրատարկուել է պաշտօնական քարտէզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին:

Այս ապօրինի գործընթացի արդիւնքում Հայաստանն ունենում է 230 հեքթարի չափով տարածքային կորուստ, իսկ եթէ դրան գումարւում են ներկայումս Ատրպէյճանի փաստացի վերահսկողութեան տակ գտնուող Բերքաբերի ջրամբարն ու յարակից տարածքներն, ապա միայն այս հատուածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեքթար տարածք:

Դիւանագէտների համահայկական խորհուրդը խստագոյնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացուած գիշերային կապիտուլեացիոն գործարքը եւ ահազանգում է, որ նման կործանարար գործընթացի շարունակութեան պարագայում Հայաստանի Հանրապետութիւնը կրելու է կենսական եւ ռազմավարական նշանակութեան նոր կորուստնէր: Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատուութիւնն ընկնում է ներկայիս վարչախմբի` այդ թւում յանձնաժողովի հայկական կողմի վրայ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles