Նախկին Մարտական Դիրքը Սրբատեղի Դարձաւ

0 0
Read Time:2 Minute, 47 Second

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ («Ապառաժ»)․- Դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցաւ 44-օրեայ պատերազմի ընթացքին, Հոկտեմբեր 31, 2020-ին Մարտունիի մօտակայքը անօդաչու հարուածէն նահատակուած եօթ զինուորներու` Արտակ Իշխանեանի, Արսեն Դադամեանի , Միքայէլ Արզումանեանի, Ապաւէն Բարսեղեանի, Գրիշայ Գասպարեանի, Վազգէն Աբրահամեանի եւ Նիկոլայ Նիկողոսեանի յիշատակին պատրաստուած խաչքար-յուշարձանի բացումն ու օծման արարողութիւնը:
Արարողութեան ներկայ էին նահատակներուն հարազատներն ու ընկերները, ծառայակիցները, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը, Մարտունիի շրջանային վարչակազմի ղեկավար Էդիկ Աւանէսեանը, բարձրաստիճան սպաներ եւ զինուորականներ:
Խաչքարի օրհնութիւնը կատարուեցաւ Տէր Անդրէաս քահանայ Թաւադեանի ձեռամբ:
Տէր Անդրէաս քահանայ Թաւադեանը իր խօսքին մէջ ըսաւ․- «Հայաստան աշխարհում հազարաւոր խաչքարեր են կանգնեցուած` լուռ քարեր, սակայն այդ լռութեան միջից լսւում է մի մեծ աղաղակ, մի բողոքի ձայն, որն աշխարհին է տիրում` ասելով, որ մենք պայքարող ազգ ենք, Քրիստոսի ճանապարհով ընթացող ազգ ենք, եւ այսօր այս խաչքարն էլ լռութիւնից պէտք է աղաղակի ամբողջ աշխարհին. վստահ եմ` լսելի կը լինի»։
Արցախի ծաշտպանութեան բանակի 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Սարգսեան իր կարգին, խօսք առնելով յայտնեց․-«Այսօր թախծոտ, բայց միեւնոյ ժամանակ արժանայիշատակ օր է, երբ մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր ապագայի, այլեւ մեր ամենաարժանաւոր զաւակների յիշատակների առաջ, մենք պատասխանատու ենք նահատակուած մեր բոլոր անվեհեր մարտիկների առջեւ, ովքեր հայրենի հողի լուսաւոր ծնունդն են եղել, սերուել ու դաստիարակուել են լաւագոյն ազգային վեհ հայրենասիրական գաղափարներով եւ հզօր հաւատքով: Մեր հայրենիքի նուիրեալ զաւակները արժանապատուօրէն եւ հերոսաբար կանգնեցին եւ կռուեցին քոչուոր, թշուառ ու արիւնախում թուրք ոսոխի դէմ, մինչեւ վերջ պայքար մղեցին հայրենիքի պաշտպանութեան, երկրի ու ժողովրդի անվտանգութեան համար: Գիտենք, թէ Հայոց աշխարհը ինչքան հերոսներ է ծնել, սակայն ի՞նչ: Ատրպէյճանի բռնակալութեան ցեղասպան մանգաղը դեռեւս փորձում է հնձել մեր ազգի սերուցքը, բայց թող երբեւիցէ չթուայ, թէ հակառակորդն ինչ-որ առաւելութիւն ունի մեր նկատմամբ, քանզի մեր հերոս զաւակները արիութեան եւ խիզախութեօնայ բացառիկ օրինակներ ցոյց տուեցին, եւ թշուառ, անհայրենիք ոսոխը դեռ երկար կը յիշի մեր տղաների բազկի ուժը: Նրանք հերոսացան յանուն մի նպատակի, նպատակ, որն ասում է թէ դուք պարտուելու իրաւունք չունէք, դուք պէտք է կերտէք այն յաղթանակները, որոնք կերտել էք Աւարայրում, Սարդարապատում, Բաշ-ապարանում:․․․ Նրանք պատուով եւ բարձր գիտակցումով են կատարել վերադաս հրամանատարութեան հրամաններն ու առաջադրանքները: Նրանք մերօրեայ հերոսներն են, ովքեր կարողացան որպէս հայ զինուորականներ գտնուել իրենց բարձրութեան վրայ` հրամանատարների եւ համածառայակիցների յուշերում մնալով միշտ անկեղծ եւ վեհ, սառնասրտօրէն նայելով մահուան աչքերին, նրանք գնացին միաձուլուելու հայրենիքի համար հերոսացած քաջերի աստղաբոյլին: Ո՛չ, նրանք սովորական զինուորականներ չէին, այլ հայրենիքի պաշտպաններ, ազգի ընտրեալ զաւակներ, ովքեր յանուն հայրենիքի պատրաստ էին զոհաբերելու իրենց համար ամենաթանկը` կեանքը:
Նրանց յիշատակը միշտ վառ կը մնայ նրանց ճանաչողների սրտերում, իսկ մեր երախտագէտ ժողովուրդը երբեք չի մոռանայ նրանց, որոնց յետմահու կեանքը չունի մայրամուտ: Մենք, խորապէս գիտակցելով մեր պարտքի մեծութիւնը, փորձում ենք շարունակել մեր հերոսների գործը: Ատրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմում նրանք իրենց անմնացորդ նուիրումն ունեցան` մարտնչեցին մինչեւ վերջ` վեր դասելով սեփական երկրի անվտանգութիւնը, սերունդների ապագան, տուեցին թշնամուն զգալի կորուստներ: Աւա՜ղ, ընկան յանուն Արցախ աշխարհի ազատութեան, արցախահայութեան ազատ կամքի ինքնորոշման` իրենց տեղը գտնելով հայոց անվեհեր մարտիկների` Մոնթէի, Վազգէնի, Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի, Արամ Մանուկեանի, Դաւիթ-բեկի, Լէոնիդ Ազգալդեանի, Մովսէս Գորգիսեանի, Քոմանտոսի եւ այլոց կողքին:
Մեր գետնատարած խոնարհումը բերելով ձեզ` դառը, բայց հպարտ ճակատագիր ճաշակած սգակիր հարազատներ, հաւաստիացնում ենք ձեզ` ապրելու կէսն էլ պատուով մեռնելն է: Կեցցե՛ք դուք եւ յաւերժ փա՛ռք մեր մարտիրոսուած հերոսներին, յաւերժ փառք հայ ժողովրդին, Հայաստան եւ Արցախ աշխարհին: Աստուած ապաւէն մեզ եւ մեր նախնեաց բնօրրանին:
Միասնական կամքով մեր հերոս զաւակների անունները մեր սրտերում` մշտապէս պատրաստ ենք պահպանել եւ պաշտպանել ձեր եւ մեր կողմից պաշտպանուած այս սուրբ հողակտորը եւ մենք դա կ՚անենք յանուն Հայաստանի եւ Արցախի, յանուն ձեզ»:
Աւարտին ելոյթ ունեցան նահատակներուն հարազատները:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles