Նշուեցաւ Վահան Յովհաննիսեանի Ծննդեան 65-ամեակը

0 0
Read Time:1 Minute, 31 Second


ԵՐԵՒԱՆ.- Օգոստոս 16-ին ամբողջացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մօտ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան եւ քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի ծննդեան 65-ամեակը:

Այդ առիթով, Կեդրոնական Թոխմախի  գերեզմանատուն այցելեցին Հ.Յ.Դաշնակցութեան Երեւանի կառոյցի, Հայաստանի Գերագոյն մարմինի անդամները:

«Տարբեր իրավիճակներում, այս կամ այն իրադարձութեան ժամանակ ընկերներով նայում ենք միմեանց եւ ասում՝ էս պահին ընկեր Վահանն ինչպէս կը վերաբերուէր տուեալ հարցին կամ ինչ կ՛անէր, ինչ կ՛ասէր իր սուր ելոյթներով, հումորով շաղախուած իր դիպուկ բնորոշումներով: Ընկեր Վահանի հոգեւոր ներկայութիւնն անհրաժեշտութիւն է… Նրա հետ բախտ եմ ունեցել նաեւ աշխատելու. նրանից միայն կարելի էր սովորել եւ անընդհատ զարմանալ նրա լայնախոհութեան, բարձր ինտելեկտի ու բազմակողմանի գիտելիքների վրայ: Ազգային-պետական եւ քաղաքական գործիչ էր, որի բացակայութիւնը մեր օրերում զգում ենք ամէն օր ու ամէն ժամ», Վահան Յովհաննիսեանին նուիրուած յիշատակի իր խօսքին մէջ, նշեց Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթէլեան։

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Բագրատ Եսայեան յայտնեց, թէ ըլլալով դաշնակցական եւ պաշտպանելով Դաշնակցութեան դիրքորոշումները բոլոր հարցերուն մէջ, ունենալով այդ դիրքորոշումները հիմնաւորող ծրագրային ելոյթներ՝ Վահան Յովհաննիսեան ընդունուած էր բոլորին կողմէ, եւ ունէր մտերիմներ քաղաքական այլ ուժերու, այլ գաղափարական հայեացքներ ունեցող անձերու շրջանակներուն մէջ։ Ըստ անոր՝ Վահան Յովհաննիսեանի այդ տեսակն է, որ մեր հասարակութեան մէջ կը բացակայի այսօր, եւ անոր արդիւնքն է նաեւ, որ ունինք այս բեւեռացած ու անհանդուրժող վիճակը հայ հասարակութեան մէջ:

«Մեր սերունդը բախտ ունեցաւ նրան տեսնելու, նրա հետ խօսելու, լինելու նրա գործունէութեան ժամանակակիցը: Լինելով խորապէս զարգացած, ուղղակի հանրագիտարանային, խորը գիտելիքներ ունեցող մտաւորական ու մարդ, Վահան տեսակին պատկանող մարդը հազուադէպ է ծնւում: Եւ պատահական չէ, որ Վահան Յովհաննիսեանը, լինելով Դաշնակցութեան գաղափարական անդամներից, ՀՅԴ կազմակերպական կառոյցի աշխատանքների առաջամարտիկներից մէկը, լինելով խորապէս գաղափարական գործիչ՝ ընդունուած էր քաղաքական բոլոր ուժերի կողմից: Նրա տեսակը, որպէս մարդ, մտաւորական ու քաղաքական գործիչ անհնար էր չյարգել, եւ դա էին վկայում քաղաքական բոլոր գործիչների յիշողութիւնները նրա մասին», եզրակացուց Բագրատ Եսայեան:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles