Հայաստանի Անկախութեան Հռչակագրի 30-ամեակ

0 0
Read Time:51 Second


ԵՐԵՒԱՆ․- Օգուստոս 23-ին նշուեցաւ Հայաստանի անկախութեան հռչակագրին 30-ամեակը։ Այս առթիւ, Հ․Հ․ նախագահ ուղերձ մը յղեց, յայտնելով․-
«30 տարի առաջ, 23 Օգոստոս 1990-ին, արտաքին եւ ներքին աննախադէպ բարդ պայմանների մէջ, Հայկական խորհրդային հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանին ընդունուեց Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին:
Այն ազդարարում էր մեր ժողովրդի կեանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Այն երազանքը, որ անթեղուած էր մեր մէջ Հայաստանի Ա. հանրապետութեան անկումից յետոյ, նորովի կեանք առաւ` հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախութեան ճանապարհին:
23 Օգոստոսին ընդունուած Անկախութեան հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դէպի 21 Սեպտեմբերի անկախութեան հանրաքուէ, դէպի իրական անկախ Հայաստան:
Արդէն երեք տասնամեակ ընթանում ենք այդ ճանապարհով` մեր դարաւոր երազանքներն ու իղձերն իրագործելով:
Այսօր մենք անկախ պետութիւն ենք, որն ունի փորձութեամբ ու յաղթանակներով կերտուած կենսագրութիւն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:
Հայաստանի Անկախութեան հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակուած անկախութիւնն ինքը անանց ու անսակարկելի արժէք է:
Անկախութեան հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժէքաւոր նմուշ է, որ դարձաւ պետականութեան վերականգնման խորհրդանիշ եւ մեր բոլոր սահմանադրութիւնների անփոփոխելի հիմքը: Կեցցէ՛ անկախ Հայաստանը: Կեցցէ՛ մեր ժողովուրդը»:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles