ՏԻԹՐՈՅԹ.- ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶԻ

0 0
Read Time:16 Minute, 41 Second

Վեր­ջերս գա­ղու­թիս մէջ նա­խան­ձե­լի եւ յատ­կան­շա­կան երե­ւոյթ­ներէն մէ­կը կա­րե­լի է նկա­տել տա­կաւ աճող սէ­րը հայ գրա­կա­նու­թեան նկատ­մամբ ներ­կա­յու­թիւնը գրա­սէր հա­սա­րա­կու­թեան: Այս նա­խա­ձեռնու­թիւնը վեր­ջին տա­րի­նե­րուն գա­ղու­թիս կեան­քին մէջ ծնունդ առաւ շնոր­հիւ Հա­մազ­գա­յին Կրթա­կան եւ Մշա­կու­թա­յին, եւ Պոլ­սա­հայ Մշակու­թա­յին միու­թիւն­նե­րու անընկ­ճե­լի հե­տե­ւո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րուն, անոնք խո­րա­պէս կը հա­ւա­տան հայ մշա­կոյ­թի իւ­րա­յա­տուկ եւ վճռա­կան դե­րա­կա­տա­րու­թեան գա­ղու­թիս ազ­գա­պահ­պան­ման առա­քե­լու­թեան եւ  հա­ւա­քա­կան կեան­քի մար­զէն ներս:

Ուր­բաթ, Յուն­ուար 22, 2010-ին, երե­կոյ­եան ժա­մը 8-ին, Սաութ ֆիլ­տի «Ալեք եւ Մա­րի Մա­նուկ­եան» երկ­րոր­դա­կան վար­ժա­րա­նի սրա­հին մէջ տե­ղի ու­նե­ցաւ շա­հե­կան գրա­կան դա­սա­խօ­սու­թիւն մը, նա­խա­ձեռ­նու­թեամբ Պոլ­սա­հայ մշա­կու­թա­յին միու­թեան, նուիր­ուած քսա­նե­րորդ դա­րու հայ­րե­նի ան­զու­գա­կան քեր­թող, սի­րա­յին քնա­րա­կան, խո­հա­կան փի­լի­սո­փայա­կան մտած­ման, բա­նաս­տեղծ Յով­հա­ննէս Շի­րա­զի հոգիի ու մտքի ստեղծա­գոր­ծու­թեան:     

Գրա­կա­նա­խօսն էր Հայ Կա­թո­ղի­կէ Ս. Վար­դան եկե­ղեց­ւոյ հո­գեւոր հո­վիւ՝ հմուտ հա­յա­գէտ, գրա­կա­նա­գէտ, քննա­դատ, լեզ­ուա­բան, մտաւո­րա­կան, դաստ­ի­ա­րակ Գերպ. Տ. Ան­տոն Ծ. Վրդ. Ադամ­եան:

Հան­դի­սա­վարն էր Ուէյն հա­մալ­սա­րա­նի հայ­կա­կան ամպի­ո­նի դասա­խօս Փրոֆ. Տիգ­րան Թու­մաճ­եան: Յար­գե­լի հան­դի­սա­վա­րը, հա­սարա­կու­թեան նե­կա­յաց­նե­լէ ետք Գերպ. հայր սուր­բը, զայն բեմ հրա­ւի­րեց:

Գերպ. հայր սուր­բը հա­մա­ռօտ գի­ծե­րու մէջ ներ­կա­յա­ցուց ան­զու­գական բա­նաս­տեղծ Յով­հա­ննէս Շի­րա­զի կեն­սա­գրու­թիւնը:

Շի­րազ ծնած է Գիւմ­րի1914-ին: Հայ­րը՝ Թա­դէ­ոս, Մայ­րը՝ Աստ­ղիկ, վեց տա­րե­կան հա­սա­կին կը կորսնց­նէ հայ­րը, որ կը սպանն­ուի տան շե­մին, թրքա­կան ար­շա­ւան­քի ժա­մա­նակ: Այս­պէ­սով կը սկսի Շի­րա­զի տխուր ման­կու­թիւնը: Ան կը դե­գե­րի գիւ­ղէ գիւղ, ապաս­տան կը գտնէ որ­բա­նո­ցի մը մէջ, ապա փա­խուստ կու տայ, ու կը թա­փա­ռի փո­ղոց­նե­րը:

Այ­նու­հե­տեւ յար­գե­լի գրա­խօս հայր սուր­բը անց­նե­լով իր նիւ­թին ըսաւ թէ հայ ժո­ղո­վուր­դի վշտի դա­րա­ւոր մա­ռա­խու­ղէն ծա­գած աստղն է Շի­րազ, որ լու­սա­յորդ գրի­չով քնա­րեր­գեց սէր, մայր ու հայ­րե­նիք: Իր տաքուկ շուն­չով թո­վեց սրտեր, հմա­յեց հո­գի­ներ, սլացք տուաւ հա­յոց ազատա­տենչ ոգի­ին: Իր բա­ռե­րուն մէջ կը բո­ցա­վա­ռէր Մաշ­տոց­եան լեզ­ուի կրա­կը, երակ­նե­րուն մէջ կը հո­սէր Նա­րե­կացիի արիւնը, սրտին խոր­քը կը ճնշէր ազ­գին վէր­քը: Իր յայտ­նու­թիւնը մեծ երե­ւոյթ էր քսա­նե­րորդ դա­րու հայ գրա­կա­նու­թեան մէջ : Իր տա­ղան­դի երկր­պա­գու­նե­րը ամէն օր շուր­ջը կը խմբուէ­ին, կար­ծես կը մի­ա­նա­յին Նո­յի շրջա­նէն, Աւա­րայ­րի ռազ­մադաշ­տէն, Անիի պա­րիսպ­նե­րէն, հա­յոց պատ­մու­թեան հին օրե­րէն մեր օրե­րը հա­սած առաս­պե­լա­կան հե­րո­սի մը որ խրոխ­տօ­րէն կը պատ­գա­մէր՝…:

Տիգ­րան մե­ծի թագն է գլխիս,

Պո­էտ­նե­րի ար­քան եմ ես…

Բա­նաս­տեղծ եմ հա­յոց,

Ինձ աշ­խարհն է Ճա­նա­չում…:

Շի­րազ իր տա­ղան­դի լման գի­տակ­ցու­թեամբ կը հաս­տա­տէ թէ՝

«Եօ­թը հա­րիւր բա­նաս­տեղծ­նե­րէն մէկն է մեծ,

Միայն մեծն է բանաս­տեղծ…

Ին­ձա­նից վեր չկայ ո°չ ոք,

Լոկ Նա­րե­կա­ցին է ին­ձա­նից վեր …»:

Շի­րազ իր տխուր ման­կու­թեան մա­սին, եւ կեան­քի առեղծ­ուա­ծին դի­մաց կը յայտ­նէ՝

«Մէ­կից մի սոխ, մէ­կից մի հաց գո­ղա­նում,

Գնում էինք Ար­փա­չա­յը լո­ղա­նում:

Սո­ված, ծա­րաւ, բո­կոտն ընկ­նում սար ու ձոր,

Շրջում էինք՝ ան­գի­տու­թեամբ բախ­տա­ւոր:

Չգի­տէ­ինք՝ աշ­խարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր…

Մենք դար­դի մէջ, չգի­տէ­ինք՝ մարդն ի՞նչ էր…»:

Չքա­ւո­րու­թիւնը զինք մղեց փո­ղոց­նե­րուն մէջ ջուր ծա­խե­լու՝

 

«Ջուր տամ, պաղ ջուր, սա­ռը ջուր…

Սո­ված, շրջում ճամ­բէ­քին,

Եւ իմ կժի ար­ցուն­քով

Հո­վաց­նում  ամէն­քին»:

Սոխ ու հաց գող­նա­լով, պաղ ջուր ծա­խե­լով հա­սակ առաւ Շի­րազ: Որ­բու­թիւնը կը տան­ջէր զինք, ծանր կնիք մը կը թո­ղու Շի­րա­զի կեան­քին վրայ: Կա՞յ որ­բէն, աղ­քա­տէն խեղճ մարդ:

«Շատ եմ դա­ւեր-ցա­ւեր տե­սել, սիրտ իմ,

Բախ­տին թէ հան­դի­պէս,

Ասա՝ ինձ շատ վշտեր տուիր,

Էլ ու­րի­շին մի տուր, ասա°»:

«Ինձ ասում են բախ­տա­ւոր ես, ով ան­բախտ,

Իրաւ կեանքս եւ դժոխք էր, եւ դրախտ…

Դեռ ասում են՝ բախ­տա­ւոր ես, ու մէկ մէկ

Անուն­ներ են տա­լիս լա­ցող եր­գե­րիս…»:

Կեան­քի սի­րա­հար, սա­րի զա­ւակ Շի­րազ, գար­նան ժպիտն աչ­քե­րուն եւ վար­դե­րը այ­տե­րուն կÿիջ­նէ քա­ղաք որ­պէս նո­րա­բոյր գա­րուն՝

«Մա­նու­շակ­ներ ոտ­քե­րիս ու շու­շան­ներ ձեռ­քե­րիս,

Ու վար­դե­րը այ­տե­րիս, ու գա­րու­նը կրծքիս տակ…

Ու աղ­բիւր­նե­րը լեզ­ուիս՝ սա­րից իջայ ես քա­ղաք,-

Ու մար­դիկ ինձ տես­նե­լով, իրենց յոգ­նած աչ­քե­րին

Տե­սան ու­րիշ մի աշ­խարհ, գա­րուն տե­սան

                                            նո­րա­բոյր…»:

Եր­ջա­նիկ է Շի­րազ, խիղ­ճը հան­գիստ, սիր­տը խա­ղաղ, հո­գին ան­բիծ՝

«Խիղճս հան­գիստ է այն­պէս,

Խիղճս ման­կան քու­նի պէս..»:

Այն­պէս խա­ղաղ է իմ սիր­տը զար­կում,

Օ¯, ինչ հան­գիստ է իմ խիղ­ճը եր­գում ..»:

Երէկ­ուայ որ­բը այ­սօր բո­լոր մար­դոց եր­ջան­կու­թիւն կը ցան­կայ:

Աշ­խար­հը դէ­պի վա­տը կÿըն­թա­նայ, մարդ-մար­դու գայլ դար­ձած է, այ­լանդակ­ուած է հա­մա­մարդ­կա­յին ինք­նու­թիւնն ու դի­մա­գի­ծը:

«Լոկ այն ժա­մա­նակ կլնեմ եր­ջա­նիկ,

Եր­բոր եր­ջա­նիկ լի­նեն ողջ մար­դիկ…»:

«Ցա­ծում ան­մե­ղին մե­ղա­ւորն է յաղ­թում,

Եթե­րից տես­նում՝ ող­բում է Աստ­ուած»:

Ցա­ծում Աս­տը­ծոյ աչքն էլ են հա­նում,

Կա­պոյ­տից նա­յում՝ տխրում է Աստ­ուած»:

Մարդս մարդ մնա­լու հա­մար գե­րա­գոյ­նի մը պի­տի հա­ւա­տայ՝

«Մի ան­սա­սա­նի պի­տի հա­ւա­տաս,

Որ քեզ սա­սա­նի՝ չգա­զա­նա­նաս,

Որ քեզ ահ լի­նի, որ էլ մահ չտաս:

Ով մարդ, մի բա­նի պի­տի հա­ւա­տաս՝

Մար­դուց վեր բա­նի, որ աստ­ուա­ծա­նաս»:

Շի­րազ կը ցան­կայ պահ մը բնու­թեան թա­գա­ւո­րը ըլ­լալ, պար­գե­ւել ընկճ­ուած մար­դուն յա­ւեր­ժօ­րէն ցնծա­լու աստ­ուա­ծա­յին շնորհ­քը՝

«Բարձ­րա­նամ կա­պոյտ գա­հը լեռ­նե­րի՝

Արեւն իբ­րեւ թագ իմ գլխին առ­նեմ,

Հագ­նեմ ծի­րա­նին ար­շա­լոյս­նե­րի,

Եւ Հրո­վար­տակ ար­ձա­կեմ մի խիստ,

Որ ծաղ­կեն լեռ­ներն իմ արե­ւա­նիստ,

Որ բեկ­ուի իմ դէմ խոր­հուր­դը մահ­ուան, 

Որ մար­դը ցնծայ յա­ւեր­ժի բախ­տով»:

Երկ­նա­յին է բա­րի ըլ­լալ, նե­րել, ժպտե­լով կի­սել ցաւն ու­րի­շի:

Ուրիշ­նե­րին ես ջուր տա­լով, իմ ծա­րա­ւը մո­ռա­ցայ,

Կի­սե­լով ցաւն ու­րիշ­նե­րին, ես իմ ցա­ւը մո­ռա­ցայ,

Զար­մա­նում եմ սրտիս վրայ ան­յի­շա­չար ու ան­փուշ

Ով ինց դա­ւեց, յե­տոյ ժպտաց՝ նրա դա­ւը մո­ռա­ցայ:

Վե­հո­գի Շի­րազ կտա­կի նման բան մը կը թո­ղու իր զա­ւա­կին՝

 

«Որ­դիս, քե­զա­նից ոչինչ չեմ ու­զում,

Միայն թէ կեան­քում երբ աչքդ բա­նաս,

Կոյ­րին լոյս լի­նես ու կա­ղին՝ յե­նակ,

Որ ասեն՝ «Իրաւ որ­դին է նրա»,

Որ թե­թեւ լի­նի հո­ղը իմ վրայ»:

Շիրազ երկր­պա­գուն է հայ­րե­նի­քի որ հա­րուստ հան­գաշ­խարհ է իրեն հա­մար եւ որուն գան­ձե­րէն հմայ­ուած յորդ զգա­ցում­նե­րով կÿեր­գէ զայն:

Այս եր­գը մերթ օրօր է, մերթ զայ­րոյթ ու պոռթ­կում : Որ­դին կը հարց­նէ հօր, որ՞ն է Բա­բոյ, մեր­հայ­րե­նիք՝

Ո՞րն է, բա­բոյ, մեր հայ­րե­նիք,

Էն, որ ու­նի բարձր եր­կինք,

Էն, որ ու­նի կար­միր արեւ,

Իւր կա­պու­տակ գլխին վե­րեւ…

Էն, որ տես­քով իր Սե­ւա­նի

Մա­զերն ար­ձակ  ու գե­ղա­նի՝

Նստած հար­սի կը նմա­նի:

Օտա­րէն ոչինչ սպա­սէ: Հայ­րե­նիքդ է մի­ակ ապա­ւէնդ: Սի­րէ հողդ կը փրկես պա­տիւդ: Կառ­չէ° լեզ­ուիդ, որ ամ­րա­նաս ու գո­յա­տե­ւես:

Բռունցք­ուե­լով կը յա­ւեր­ժա­նանք: Ազ­գա­հա­ւա­քի կոչն  է Շի­րա­զին:

Մի ծա­ղիկ չի տայ օտար հո­ղը քեզ,

Բայց թէ­կուզ ծաղ­կես օտար դաշ­տե­րին,

Բայց թէ մայ­րե­նիդ խորթ է քեզ հա­մար,

Հուր լե­զուդ պո­կած հաւք ես վան­դա­կում,

Յա­ւէտ կո­րած ես հայ­րեն­եաց հա­մար…:

Իմ հայ ժո­ղո­վուրդ, էլ ի՞նչ­պէս ես դեռ

Աստ­ղա­ցիր մնում աշ­խար­հում այս նեռ,        

Բաւ է հա­յեր, ցրուած մնանք մատ­նե­րիս պէս

Բռունցք­ուելն է յա­ւեր­ժու­թիւնն Հա­յաս­տա­նի:

Ոչ մենք բա­նաս­տեղծ այն­քան հմայ­քով, հպար­տու­թեամբ ու սի­րով եր­գած է Մա­սի­սը որ­քան Շի­րազ: Հայ­րե­նի լեռ­ներն են Շի­րա­զի մտքի սլացքն ու եր­գին աղ­բիւ­րը:

Քո ձիւ­նի պէս անա­րատ…

Իմ վշտա­վեհ Արա­րատ,

Աստ­ուա­ծու­հի իմ հա­յոց…

Ող­նա­շարն ես ողջ հա­յոց…

Ընդ­դէմ հա­զար Եղեռ­նի.

Հա­յոց մի­ակ դու ար­քայ,

Որ յա­ւիտ­եան մահ չու­նի :

 

                    Այս լեռ­ներն են

                    Երկ­նա­յին ակունք­ներ իմ եր­գի…

                    Երգ է կրակն իմ վէր­քի,

                    Հո­ղե­ղեն եմ առանց եր­գի,

                    Ես եր­գով եմ հրե­ղէն…:

Մեծ Եղեռ­նը մեղ­քե­րու մեղքն է հո­ղա­գուն­դին, զո­հե­րու ար­եան տես­քէն զար­հու­րած Շի­րազ կÿաղա­ղա­կէ ցա­ւա­քին՝ կը փո­ղո­քէ, կÿանի­ծէ անարդար, սուտ ու պիղծ աշ­խար­հը:

Ա¯խ, ես թուր­քի սրտին

Պի­տի փո­րագ­րեմ որ­պէս վէր­քեր,

Որ­պէս հետ­քերն հա­յոց վշտի

Երեք Միլի­ոն հայ անուն­ներ,

Որ հո­վա­նայ վէրքն իմ սրտի:

 

Ես հան­գիստ չու­նեմ, քա­նի

Չեն կար­դում աշ­խար­հէ աշ­խարհ

Հո­գե­հան­գիստ կո­տո­րած­նե­րի հա­յոց

                                            ան­հա­մար,

Հո­գե­հան­գիստ ան­թիւ, ան­հա­մար իմ հայ զո­հե­րի,

Հո­գե­հան­գիստ անա­պա­տաս­փիւռ ան­թաղ

                                                        դի­ե­րի…

Ամե­նայն սրտով բո­ղո­քում եմ ես

Մար­դու անար­դար վճի­ռի հա­մար,

Որ նա ընտ­րել է պղծուած ճա­նա­պարհ …

 

Ես բո­ղո­քում եմ, իրա­ւունք ու­նեմ,

Որ հա­յոց հո­ղը ետ վե­րա­դարձ­ուի ..

Խեղճ պան­դուխտ հա­յին հողն է հար­կա­ւոր.. 

Մահ­ուան գնով էլ պար­տա­ւոր ենք մենք՝

Մի­աց­եալ տես­նել հո­ղը հայ­կա­կան:

Շի­րա­զի հո­գին է Ղա­րա­բա­ղը, հա­մայն հա­յու­թեան սի­րոյ առար­կան:

Շի­րա­զի հայ­րե­նա­սի­րու­թիւնը մայ­րե­նա­կան է, շատ յա­ճախ մայ­րը կը վե­րած­ուի հայ­րե­նի­քի եւ հայ­րե­նի­քը կը դառ­նայ մայր:

Դու էլ դա­ռած կռուա­ծա­ղիկ, իմ բա­լիկն ես,

                                Ա¯յ Ղա­րա­բաղ՝

Հա­յաս­տա­նից քեզ պո­կո­ղը Հա­յաս­տանի

                                            եղ­բայ­րը չէ,

Եր­կու­սիս մէջ դու էլ մո­լոր իմ բա­լիկն ես,

                                Վա¯յ Ղա­րա­բաղ:

Ա¯խ, ե՞րբ պի­տի ել­նես բան­տից՝

                    Նա­խի­ջե­ւա­նի ձեռ­քից բռնած.

Տուն գաս յա­ւէտ Մա­սի­սի հետ, Ղարս ու Վա­նի

                                ձեռ­քից բռնած,

Որ ազ­գո­վին Մա­սիս ել­նենք, քա­րա­ւա­նիս

                                            նա­ռից բռնած,

Նո­րից ազ­գի աւա­զա­նում հայ մկրտուես,

                                            Հա°յՂա­րա­բաղ:

Շի­րազն ասաց՝ աշ­խարհ ան­ցիր, հայ գա­լիք ես, հա°յ Ղա­րա­բաղ:

Մօրս մայրն ես, իմ Հա­յաս­տան,

Դժոխք  տե­սած քո աչ­քե­րով՝

Դու Եղեռ­նի յու­շար­ձան,

Քո թոռ­նե­րը թուր յօն­քե­րով՝

Դու հայ յոյ­սի ծի­ա­ծան..:

                   

Մօրս սր­տի հետ աշ­խարհ եմ չա­փել,

Էլի մեծ էր նա, մեծ էր ու ան­գին..

Եւ հի­մա քիչ թէ աչ­քերս տամ,  

Թէ սիրտս հա­նեմ ու տամ մայ­րի­կիս.-

Ա¯խ, մայր եր­գե­լուց ինչ­պէ՞ս կշտա­նամ,

Մայրս պատ­կերն է մայր հայ­րե­նի­քիս…:

Ինչ վեհ ու սուրբ կայ Շի­րա­զի սրտին մէջ, մօ­րը կը պար­տի: Մայ­րը տա­քուկ բոյնն է զաւ­կին: Աշ­խարհ բիւ­րե­ղա­նա­լու հա­մար պէտք ու­նի մօր օրհ­նու­թեան, Շի­րազ իր պարզ ու հեզ մօր առ­ջեւ խո­նա­րհե­լով կը հայ­ցէ՝

Ինչ սուրբ կայ իմ սրտի մէջ, մայր իմ խեղճ,

Քե­զա­նից է, քե­զա­նի­ց է, մայր իմ սուրբ…: 

 

Ա¯խ, մայ­րիկ ջան, ոտ­քերս չէ,

Սիրտս է մրսում առանց քեզ,

Արե­ւից էլ ցուրտ կը փչէ,

Գե­րեզ­մա­նիդ քա­րի պէս…:

                   

Մայրս մարմ­նաց­եալ աղօթք է մի պարզ,

Քեզ հա­մար աշ­խարհ, որ խա­ղաղ մնաս :

Մայր իմ, մի ծիլ տուր քո բա­րի սրտից‘

Աշ­խար­հի դա­ռը ծա­ռը պատ­ուաս­տեմ,

Թող մեռ­նի չա­րը, որ բա­րին ծաղ­կի,

Մօր պէս քաղց­րա­համ մար­դը մար­դու դէմ :

 

Ե°կ, մայ­րիկս, եկ աչերդ,

Եկ ձեռ­քերդ էլ համ­բու­րեմ,

Ինձ թւում է միայն

Դու ես մի­ակ ան­մեղն աշ­խար­հի.

Արիւն չկայ քո ձեռ­քե­րին

Եկ, ոտ­քերդ էլ համ­բու­րեմ:

Հայ­րե­նի­քը մա­սունք է, գա­ղա­փար, ապ­րում ու սէր ան­սահ­ման: Խա­ղաղ է Հա­յը, բայց թէ հար­ուած­ուի հրա­բուխ կը դառ­նայ: Փո­թո­րիկ­նե­րը անցան, դու կը մնաս յոյ­սի փա­րոս, բերդ անա­ռի:

Չեմ ու­զում գո­ռալ իմ սի­րոյ մա­սին,

Սա­կայն, իմա­ցիր, հայ­րե­նիք իմ մեծ,

Քո փառ­քի հա­մար թէ մի օր վառ­ուիմ,

Մոխ­րա­բիծ ան­գամ ինձ­նից չի մնայ :

 

Մենք խա­ղաղ էինք մեր լեռ­նե­րի պէս,

Դուք հող­մե­րի պէս խու­ժե­ցիք վայ­րագ:

Մենք ձեր դէմ ելանք մեր լեռ­նե­րի պէս,

Դուք հող­մե­րի պէս ոռ­նա­ցիք վայ­րագ:

Բայց մենք յա­ւերժ ենք մեր լեռ­նե­րի պէս,

Դուք հող­մե­րի պէս կը կոր­չիք վայ­րագ :

 

Հող­մերն ան­ցան ու դու յա­ւէտ յաղթ կը մնաս,

Քո ձո­րե­րը գե­րեզ­մանն է ոսոխ­նե­րի,

Քո լեռ­նե­րը փառ­քի սիւ­ներն են երկ­նա­հաս՝

Կեան­քիդ հա­մար ին­կած­նե­րի :

Շի­րազ մա­նու­կի ան­մե­ղու­թեամբ կը բա­ցա­գան­չէ իր սէ­րը, ինք­նա­բուխ, զե­ղուն զգա­ցում­նե­րով կը փա­ռա­փա­նէ մայ­րը:

Քեզ սի­րում եմ խեն­թի պէս,

Դու իմ Արա­րա­տի պէս ապ­րիր,

Մայր իմ, ապ­րի°ր միշտ :  

Աստ­ուա­ծա­մօր քոյրն ես դու՝

Քեզ պաշ­տում եմ խեն­թի՝ պէս,

Ապ­րի°ր, մայր իմ, ապ­րի°ր միշտ…:

Մեր յոյ­սի դուռն է մայրս….

Մեր տան մա­տուռն է մայրս..

Մեր տան ամ­րոցն է մայրս…

Մեր տան ար­քան է մայրս…

Մեր արե­գակն է մայրս…

Մեր տան Աստ­ուածն է Մայրս :

Գերպ. հայր սուր­բը իր հմուտ վեր­լու­ծում­նե­րու աւար­տին ար­տա­սա­նեց ան­մա­հա­նուն Շի­րա­զի  Հա­յաս­տա­նի աղ­ջիկ­նե­րուն նուիր­ուած բա­նաս­տեղ­ծու­թիւնը :  

Հուր են սի­րոյ, սե­ւի սի­րուն աղ­ջիկ­նե­րը

                                 Հա­յաս­տա­նի…

Անա­ռիկ բերդ ու սի­րոյ սիւն աղ­ջիկ­նե­րը

                                 Հա­յաս­տա­նի:

Մէ­կը մէ­կից պարզ ու թո­վիչ, մէ­կը մէ­կից

                                խօս­քով քաղցր…

Իմ Հա­յաս­տանն են զար­դա­րում աղ­ջիկ­նե­րը

                                 Հա­յաս­տա­նի:

Ու չգի­տեմ  որի՞ն սի­րեմ, որի՞ն թող­նեմ,

                                ան­յագ սի­րով…

Ինձ աստ­ղե­րից ցած են բե­րում աղ­ջիկ­նե­րը

                                 Հա­յաս­տա­նի:

Իմ Սե­ւա­նը չցա­մա­քի, երբ սե­ւա­ծով

                                            աչ­քե­րը կան…

Քա­րից ան­գամ լոյս են քա­մում աղ­ջիկ­նե­րը

                                Հա­յաս­տա­նի:

Առանց նրանց երգս պաղ էր՝ արեւ բա­ցին

                                իմ երգի մէջ,

Նրանց սի­րոյ ձե­ռա­գործն է ծի­ա­ծա­նը

                                            երկն­քին մէջ,-

Բայց քաջ կÿասեմ մէ­կի°ն սի­րես, լա­ւի°ն

                                սի­րես, ու լա°ւ սի­րես,

Որ քեզ սի­րեն բո­լո°ր սի­րուն աղ­ջիկ­նե­րը

                                Հա­յաս­տա­նի…:

Ամա­նո­րի եւ Ս. Ծնուն­դի խան­դա­վառ օրե­րէն ետք, ան­գա­մ մը եւս կը շնոր­հա­ւո­րենք Պոլ­սա­հայ Մշա­կու­թա­յին Միու­թեա­նը, իր նա­խա­ձեռ­նած եւ կազ­մա­կերպած գրա­կան դա­սա­խօ­սու­թեան հա­մար, ներ­կա­յաց­նե­լով քսա­նե­րորդ դա­րու հայ գրա­կա­նու­թեան տի­տա­նի­ննե­րէն Յով­հան­նէս Շի­րազի հոգիի ու մտքի ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րը, գէթ առ­ժամ­եայ յա­գուրդ տա­լով ներ­կայ գտնուող մշա­կու­թա­սէր ծա­րաւ-հո­գի հա­սա­րա­կու­թեան:

Կը մաղ­թենք յա­ջո­ղու­թիւն­ներ իրենց ստանձ­նած ազ­գա­պահ­պան­ման առա­քե­լու­թեան, որ­պէս­զի նմա­նօ­րի­նակ գրա­կան ու գե­ղար­ուես­տա­կան ձեռ­նարկ­նե­րով միշտ վառ պա­հեն գա­ղու­թիս մշա­կու­թա­սէր հա­սա­րակու­թեան միտքն ու հո­գին:

 Շնոր­հա­կա­լու­թիւն Պր. Դա­ւիթ Թեր­զի­պաշ­եա­նին եւ Տիկ. Անա­հիտ Թու­մաճ­եա­նին, որոնք մերթ ընդ մերթ ասմուն­քով մաս­նակ­ցե­ցան սոյն գե­ղե­ցիկ գրա­խօ­սա­կան ձեռ­նար­կին :  Աւար­տին տե­ղի ու­նե­ցաւ հիւ­րա­սի­րու­թիւն :

ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱՐԱՏՕԼԵԱՆ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles