ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Լուսանկարները` հեղինակի
Նիւ Եորք
Թուրք գրող եւ հրապարակախօս Քեմալ Եալչինի “Հոգիս Ձեզմով Կը Խայտայ“ գիրքը պատմում է Թուրքիայում ապրող այն հայերի մասին, որոնք շարունակում են ապրել իրենց նախնիների հողի վրայ, գաղտնի պահելով իրենց հայկական ժառանգութիւնը, անգամ կրօնը:
Քեմալ Եալչինը սովորել եւ աւարտել է Պոլսոյ համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան բաժինը: Նրա գիրքը թարգմանուել է` անգլերէն, ֆրանսերէն, իտալերէն, սպաներէն, ինչպէս նաեւ հայերէն լեզուներու: Եալչինի գրքի բեմականացման հեղինակն է , Երեւանի “Գաբրիէլ Սունդուկեան“ անուան ակադեմական թատրոնի նախկին եւ այժմ Նիւ Եորքի “Սփիւռքի Ձայն“ պատկերասփիւռի ծրագրի հիմնադիր եւ տնօրէնուհի` Կարինէ Քոչարեանը:
Յունիս 21-ին, Նիւ Եորքի “Քուինս“ թատրոնում տեղի ունեցաւ “Հոգիս Ձեզմով Կը Խայտայ“ գործին անդրանիկ բեմադրութիւնը, որտեղ գլխաւոր դերակատարումների համար Երեւանից հիւրընկալուել էին հանրայայտ դերասան, բազմաթիւ գործերի դերակատար` Արթուր Կարապետեանը (Քեմալ), եւ Երեւանի ,Յակոբ Պարոնեանե անուան երաժշտական ակադեմիոյ թատրոնի դերասանուհի` Սաթիկ Հախնազարեանը (Մելինէ):
Իրենց հիանալի դերակատարումներով տպաւորեցին նաեւ Յովհաննէս Ոսկերիչեանը, Ելիզաբէթ Խոտաբաշեանը, նոյնինքն Կարինէ Քոչարեանը, Գառնիկ Ներսիսեանը, Լուսինէ Ճիրճիրեանը, Յարութ Թագւորեանը եւ ուրիշները: Այս ներկայացման ներկայ էր նաեւ նոյնինքն Քեմալ Եալչինը, որ իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց դերասաններուն:
Ներկայացումը, որ նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին, ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ: