Շաբաթ, Ապրիլ 11, 2015ին, Նիւ Եորքի Քուինզ թատերասրահում, շուրջ 400 երաժշտասէրների ներկայութեամբ, տեղի ունեցաւ ճոխ գեղարուեստական երեկոյ ղեկավարութեամբ, դաշնակահար, խմբավար տիկին Արմինէ Վարդանեանի։ ,Արենիե քառաձայն երգչախմբի հետ միատեղ ելոյթ ունեցաւ նաեւ հանրածանօթ՝ ,Անդրանիկե պարախումբը, ղեկավարութեամբ՝ Ճոյս Թամէսեան¬Շէնլուգեանի։ Ի բաց առեալ, ,Արենիե երգչախմբի եւ ,Անդրանիկե պարախմբի ելոյթներից, գեղարուեստական ծրագրին, իրենց մասնակցութիւնն էին բերել նաեւ, մի շարք ճանաչուած երաժիշտներ եւ մենակատարներ։ Ինչպէս հանրածանօթ օփերայի մեներգչուհի Նարինէ Օջախեանը։
Ճազ երաժշտութեան ճանաչուած դաշնակահար Տիգրան Մարտիկեանը, ջութակահար Ալեքսան Թոքաթլեանը, ջութակահար Անուշ Փափոյեանը, երիտասարդ թրոմփէթիստ Սարգիս Ներսէսեանը նաեւ լարային քուարթէթը մասնակցութեամբ՝ արհեստավարժ ջութակահարներ՝ Ալեքսան Թոքաթլեան ( ջութակ), Անտրէա Մէր (վիոլա), Անասթազիա Քօլէնիշչէվա (թաւ ջութակ)։
Ծրագիրը նուիրուած էր, հայ ժողովրդի Մեծ Եղեռնի Հարիւրամեակին ,Յիշում Եմ Եւ Պահանջումե կոչով։
,Արենիե երգչախմբի կողմից ծրագրի բացումը կատարեց Արմէն Գաբրիէլեանը, որ իր խօսքի մէջ նշեց.¬ ,Այս իւրայատուկ ծրագիրը նուիրուած է, 1915թ. Մեծ Եղեռնի մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակին, որը իրագործուեց, Օսմանեան կայսրութեան միջոցով։ Միաժամանակ տօնակատարում ենք, մեր ժողովրդի վերապրումն ու վերածնունդը Մայր Հայրենիքում եւ արտերկրումե։
Արմէն Գաբիրէլեանը իր խօսքը շարունակելով նշեց.¬ ,Վստահ ենք ,Արենիե երգչախմբի կատարումները, երաժիշտների ելոյթները եւ Հ.Բ.Ը.Մ.¬ի ,Անդրանիկե պարախումբի պարերը, մեծ հաճոյք պիտի պատճառեցին բոլորիս։ Մենք 10 միլիոն, կենսունակ ժողովուրդ ենք, հենուած մեր ուժերի վրայ, լուսաւոր ապագայի տեսլականով։ Այսօր Հայաստանը ազատ եւ անկախ պետութիւն է եւ հաւատում ենք, որ պիտի աւելի զարգանայ եւ բարգաւաճիե։
Բեմ հրաւիրուեց, Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցու հոգեւոր հովիւ եւ ,Արենիե երգչախմբի բարեկամ Արժ. Տ. Մեսրոպ Լագիսեանը իր պատգամը փոխանցելու։
Տէր Հայրը յիշեց ,Արենիե երգչախմբի նուիրուած հիմնադիրներից՝ վաստակաւոր երաժիշտ, թրոմփէթիստ հանգուցեալ Սամուէլ Ներսիսեանի անունը։
Խմբավար Արմինէ Վարդանեանի ամուսինը, որին ցաւով կորցրինք, շուրջ վեց ամիս առաջ, որի յիշատակը միշտ վառ կը մնայ բոլորիս սրտում։
Տէր Հայրը դրուատական խօսքերով վեր հանեց ,Արենիե երգչախմբի կատարած, մշակութային աշխատանքը մեր շրջանում։
Առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տ. Անուշաւան Դանիէլեանը օրհնեց ձեռնակը փոխանցեց Առաջնորդ Սրբազան Չօլոյեանի բարեմաղթանքները եւ նշեց ,երգը արդէն, ինքնին օրհնանք էե։
,Արենիե քառաձայն երգչախումբը կազմուած է, շուրջ 30 երգիչ երգչուհիներից։ Երգչախումբը իր երգացանկը կատարեց, սահուն եւ անթերի ելոյթներով։ Զգալի էր հետեւողական փորձերի եւ հմուտ ղեկավար՝ Արմինէ Վարդանեանի տարած բծախնդիր աշխատանքը։ Ծրագիրը կազմուած էր 24 մասերից, որոնց մեծ մասը յատկացուած էր, Կոմիտաս Վարդապետի ստեղծագործութիւններին։
Երգչախմբի ելոյթներին զուգընթաց իւրաքանչիւր երգի հետ, պաստառի վրայ ցուցադրւում էր, յօրինողների համապատասխան պատկերները, Հայաստանի գեղատեսիլ վայրերը եւ պատմական կառոյցներն ու վանքերը։
Պաստառի վրայ նաեւ ցուցադրուեց եւ բացատրութիւն տրուեց 100 ամեակի նշանաբան ,Անմոռուկե ծաղիկի գաղափարը եւ խորհուրդը։
Այս բոլորի համադրութեամբ, ստեղծուել էր գեղարուեստական եւ հայրենասիրական զգացմունքների հոգեպարար մթնոլորտ։
Ինչպէս սկզբում նշեցի, ծրագիրը պարփակում էր 24 ելոյթներ։ Բնականաբար հնարաւոր չէ բոլորի մասին անդրադառնալ։
Երգչախումբը յաջողութեամբ կատարեց Կոմիտասի ՛՛Անձրեւն Եկաւ՛՛ , ՛՛Շողեր Ջան՛՛, ՛՛Իմ Չինարի Եարը՛՛, ՛՛Գարուն նա՛՛ եւ մի քանի այլ երգերը։
Յաջող ելոյթներից էին՝ Ա. Յարութիւնեանի ,Երգիր Ինձ Համարե եւ ՛՛Հայրենիքիս Հետ՛՛։ Ա. Սաթեանի ,Աւէ Մարիաե երգերը մեծ յաջողութեամբ կատարեցին երգչախումբը, մենակատար յայտնի սոփրանօ Նարինէ Օջախեանը եւ դաշնամուրի մօտ Տիգրան Մարտիկեանը։ Լարային Քառեակը նոյնպէս մեծ յաջողութեամբ կատարեց ,Կոմիտաս Ասլամազեանեի յօրինածներից։
Կոմիտասի ,Կռունկեը միասնաբար յաջողութեամբ կատարեցին, ջութակահար Անուշ Փափոյեանը, թրոմփէթիստ Սարգիս Ներսիսեանը եւ դաշնամուրի մօտ Արմինէ Վարդանեան։
Ա. Մարտիրոսեանի ,Կիլիկիաե երգը, միասնաբար յաջողութեամբ կատարեցին պատանի, պարմանուհի եւ երիտասարդ երգիչներ՝ Սարգիս Ներսէսեան, Մարիամ Ներսէսեան, Շուշան Սավզեան, Ճոն Մարա եւ Կրէկըրի Մարա։
Հանդէսը փակուեց Ա. Գրիգորեանի ՛՛Տաս Միլիոն Հայ՛՛ երգով, երգչախմբի եւ ,Անդրանիկե պարախմբի ոգեշունչ ելոյթով։