ԱՆՄԱՀ ԱՐԾԻՒՆԵՐ… Ձօն Ազգային Բանակի 20-րդ Տարեդարձին

0 0
Read Time:26 Second

ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ

Պոսթըն

 

Քանի սահմանը

Կենդանի շնչով,

Հայոց զինուորն է` հսկում քաջարի,

Իմ երազները

Չեն մնայ անթեւ,

Որքան էլ մահուան` ձեռքը երկարի

 

Իմ յաւերժաբուխ

Սրբազան երթի,

Հողը կը թնդայ խրոխտ քայլերգով,

Իմ երազների

Լոյսը կը ծագի,

Յոյսի արթնութեան` պայծառ շողերով

 

Դո՛ւք իմ փրկութեան

Փարոսն էք արթուն,

Ջերմաշունչ  հրով պայծառ արեւի,

Դո՛ւք իմ հաւատի

Կանթեղն էք շողուն,

Հնչող նոր երգով` անծայր յաւերժի

 

Փա՜ռք  ձեզ առհաւէտ,

Փա՜ռք  դրօշներին,

Հայրենի հողի հերոս մարտիկներ,

Դո՛ւք իմ երազի

Սիւներն էք կանգուն,

Հայոց լեռների` անմահ արծիւներ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles