Ոճաբանական.- Տասը Խորհուրդ Արդի Հայ Գրողին

0 0
Read Time:1 Minute, 50 Second

  Արմենակ Եղիայեան  

  1. Ձեր յօդուածը երկու համակարգչային էջէ աւելի թող չըլլայ. այլապէս միշտ պիտի վտանգուի անոր ընթերցումը:
  2. Խուսափինք կրաւորական բայերէ՝ ի հաշիւ չէզոք եւ ներգործական բայերու:

Մի՛ ըսէք ու գրէք՝

–Պոլիսը գրաւուեցաւ Սուլթան Ֆաթիհի կողմէ:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

–Սուլթան Ֆաթիհ գրաւեց Պոլիսը:

  1. 3. Ենթական չկրկնենք էական բային հետ:

Չըսենք ու չգրենք՝

–Այս խնձորը համով խնձոր է:

Այլ ըսենք ու գրենք՝

–Այս խնձորը համով է:

Կամ՝

–Համով խնձոր է այս:

 

  1. Խուսափինք անորոշ դերբայէն՝ ի նպաստ բայանուններու:

Մի՛ ըէսք ու գրէք՝

–Նախագահ մը ընտրելը դժուարացաւ:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

–Նախագահի մը ընտրութիւնը դժուարացաւ:

Մի՛ ըսէք ու գրէք՝

–Կողմերը մօտ են  զինադադար կայացնելու(ն):

Այլ ըսէ՛ք  ու գրեցէ՛ք՝

–Կողմերը մօտ են զինադադարի (մը) կայացումին:

 

  1. 5. Խուսափինք որոշիչ յօդով օժտելէ յատուկ անունները:

Մի՛ ըսէք ու գրէք՝

–Գերմանիան կ’ուզէ, որ Ուքրանիան պարտուի:

Փութինը եւ Էրտողանը համաձայնեցան:

Այլ  ըսէք ու գրեցէք՝

–Գերմանիա կ’ուզէր, որ Ուքրանիա պարտուի:

Փութին եւ Էրտողան համաձայնեցան:

 

  1. Նախընտրել եզակին յոգնակիէն:

Մի՛ ըսէք ու գրէք՝

–Ան տաբատներ գնեց շուկայէն:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

–Ան տաբատ գնեց շուկայէն:

Մի՛ ըսէք ու գրէք՝

–Թորոսը, Մարկոսը եւ Կիրակոսը այցելութիւններ տուին:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ:ք՝

–Թորոսը, Մարկոսը եւ Կիրակոսը այցելութիւն տուին:

Մի ըսէք ու գրէք՝

–Օդանաւերը ժամերով թռիչքներ կատարեցն:

Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

–Օդանաւերը ժամերով թռիչք կատարեցին:

 

  1. 7. Հոն ուր կարելի է՝ նախընտրել ա յօդակապը ե-էն:

Մի՛ ըսէք ու գրէք՝

այցեգին, այցեգիր, այցետոմս:

Այլ ըսէ՛ք  գրեցէ՛ք՝

այցագին, այցագիր, այցատոմս:

 

  1. Ել եւ ալ տարբերակներու պարագային միշտ նախընտրել ել-ը՝

ելլել/ելլալ,           գտնել/գտնալ,

մռնչել/մռնչալ,    վրնչել/վրնչալ:

 

  1.  Չհոլովել ինքզինք(ս) դերանունը, որ հայցական է արդէն:

Մի՛ ըսէք ու  գրէք՝

ինքզինքիս-ինքզինքէս-ինքզինքովս…

Այլ ըսէ՛ք ու գրեցէք՝

ես իմ           – ես ինծի     -ես ինձմէ       -ես ինձմով

          –մենք մեզ     -մենք մեր   -մենք մեզի      -մենք մեզմէ       -մենք մեզմով

դուք ձեզ      -դուք ձեր    -դուք ձեզի     -դուք ձեզմէ                  -դուք ձեզմով

 

  1. Որեւէ օտար յատուկ անունի մէջ,– կը շեշտենք՝ մէ՛ջ,– չգրել է եւ օ տառերը, այլ գրել մի՛միայն ե եւ ո. օրինակ՝ Տը Կոլ, Պոտլեր, Մարսել, Ռոպեր, Լեյեն, Նեմեսիս, Պրոմեթէ եւ այլն՝ յարգելով հանդերձ նման անուններու պատմական ուղղագրութիւնը:

Եւ Տէր  ընդ Ձեզ,  ընդ ամենեսեանդ:

Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

Երջանիկ տարիներ աշխարհին, Հայաստանին, բոլորին ու բոլորիս:

armenag@gmail.com

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles