Read Time:39 Second
Սեպտեմբեր 17-ին կայացած Երեւանի աւագանիի ընտրութիւնների առնչութեամբ, վերահաստատելով հրապարակայնօրէն արտայայտած մեր պաշտօնական տեսակէտները, կարեւոր ենք համարում արձանագրելը.-
- Երեւանցին իր վճռական քուէով թոյլ չտուեց ինչպէս երկրի, այնպէս էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանութեան վերարտադրումը մայրաքաղաքում` մերժելով թէ’ ՔՊ-ին եւ թէ’ նրան բացայայտ կամ քողարկուած կերպով աջակցող ուժերին։
- Այս փուլում կարեւոր է հրապարակային եւ անվերապահ բացառել Երեւանի աւագանիում ՔՊ-ի հետ որեւէ միաւորման ձեւաւորումը կամ նրան աջակցելը, ինչպէս նաեւ ընդդիմադիր քաղաքապետի ընտրութեան հարցում յետընտրական համագործակցութեան պատրաստակամութիւն յայտնելը,
- Շնորհակալություն ենք հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց քուեով արձանագրեցին իշխող ուժի օրինականութեան ճգնաժամը:
Բարձր ենք գնահատում ընտրական յանձնաժողովներում իրենց գործուն մասնակցութեամբ ընտրութիւնների ընթացքը վերահսկած եւ քաղաքացիների քուէն պաշտպանած յանձնաժողովների անդամների եւ դիտորդների դերը:
Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմին
Երեւան, 18 Սեպտեմբեր 2023