Մարտունիի Հ․Յ․Դ․ Պատանեկան Ճամբարը

0 0
Read Time:1 Minute, 10 Second

Երկու շաբթուան տեւողութեամբ, տեղի ունեցաւ Մարտունիի Հ․Յ․Դ․ պատանեկան ճամբարը։ Հակառակ դժուար պայմաններուն, կարելի եղաւ յաջոսութեամբ աւարտել այս ձեռնարկը, որուն փակման արարողութիւնը նուիրուած էր Լիզպոն 5-ի գործողութեան 40-ամեակին։

Պատանիները իրենց ծնողներուն եւ հիւրերուն ներկայացուցին երկու շաբթուայ ընթացքին իրենց սորվածը։ Պատանիները ներկայացուցին Արցախի ու Հայաստանի մասին երգեր, բանաստեղծութիւններ, Լիզպոն 5-ի մասին խօսքեր եւ պարեցին ազգային պարեր։

Միջոցառման աւարտին ելոյթ ունեցաւ Հ․Յ․Դ․ Մարտունիի Կոմիտէութեան անդամ, հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանը եւ Հ․Յ․Դ․ Արցախի Երիտասարդական միութեան Կեդրոնական Վարչութեան անդամ Վահագն Խաչատրեանը։

«Ձեր վարձքը կատար, յաճախակի՛ եկէք Մարտունի եւ նմանատիպ ծրագրեր կեանքի կոչեցէ՛ք։ Կ՛ուզէի շնորհակալություն յայտնել ծնողներին։ 2,5 տարի է, ինչ ապրում եմ Մարտունիում, հասցրել եմ ծանոթանալ բոլորին եւ տեսել եմ, թէ ինչպիսի լաւ դաստիարակություն ունեն ձեր երեխաները։ Այս երկու շաբաթների ընթացքում էլ աւելի համոզուեցի դրանում, տեսայ, թէ ինչպիսի տաղանդաւոր երեխաներ կան երբ երգում, պարում ու ասմունքում էին»,-նշեց Չարշաֆճեանը։

Հ․Յ․Դ․ Արցախի Երիտասարդական միութեան Կեդրոնական Վարչութեան անդամ Վահագն Խաչատրեան շնորհակալութիւն յայտնեց Մարտունիի քաղաքապետարանին եւ ոստիկանութեան ՝ ճամբարի կազմակերպման օժանդակելու համար։

«Շնորհակալութին ենք յայտնում յատկապէս ծնողներին, որ այս անորոշ օրերին իրենց զաւակներին վստահեցին մեզ։ Այս երկու շաբաթների ընթացքում պատանիների հետ միասին մենք կարողացանք սովորել ազգային երգեր ու պարեր, ունենալ դասախօսութիւններ, արշաւներ եւ այլն։ Յոյսով ենք՝ մեր այս փոքրիկ քայլով կարողացանք որոշակի չափով ուրախութիւն բերել պատանիների առօրեայում։ Այս դժուարին պայմաններում սա այն նուազագոյնն էր, որ կարողացանք անել նրանց համար»,- ըսաւ Վ․ Խաչատրեանը։

Ճամբարի կազմակերպիչները հրաժեշտ տուին ճամբարականներուն՝ նորէն վերադառնալու խոստումով։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles